02/04/2021
💰Ֆինանսական բուրգ կամ ինչպես ասում են պիրամիդա:
🕰Մեր ժամանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը հանգեցրել է ֆինանսական բուրգերի աշխուժացմանը:
💱Օրինակ՝
▪️ինտերնետային գովազդի,
▪️առցանց վճարումների իրականացման հնարավորությունը,
▪️զանգվածային լսարանի առկայությունը
նոր վերելք են հաղորդել ֆինանսական բուրգի իրագործմանը:💸
📍Ֆինանսական բուրգը ունի հիերարխիկ կառուցվածք, որը նախաձեռնվում է որոշակի անձանց կողմից, և որոնք որոշակի եկամտի ստացման ակնկալիքով անդամագրում են հնարավորինս մեծ թվով ներդրողների:
💵Յուրաքանչյուր մակարդակում նոր ներդրողները վճարումներ են կատարում իրենցից վերև կանգնածներին և վերցնում են վճարումները ներքև կանգնածներից՝ այսպիսով ստեղծելով փողի վերաբաշխման սխեմա:
🧾Ներդրումային նախագծի գործունեությունը ապահովելու համար յուրաքանչյուր մակարդակում անդամագրվածների թիվը նախատեսում է, որ պետք է աճի երկրաչափական 🔺պրոգրեսիայով, ինչի համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր նոր ներդրող ապահովի որոշակի թվով նոր անդամների ներգրավումը:
💰Ֆինանսական բուրգի առանձնահատկությունը այն է, որ սկզբնական փուլում ներդրողները ստանում են եկամուտներ՝ շահագրգռելով ներգրավել նոր անդամներ և ծառայելով որպես կենդանի գովազդ բուրգի համար:
🔜Սակայն որոշակի ժամանակ անց բուրգի ամենավերևում կանգնածները ստանում են գերշահույթներ, իսկ ներքևի օղաները չեն վաստակում գումարներ:
🔺Ֆինանսական բուրգերը ՀՀ –ում և մի շարք երկրներում (Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Իրան, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կանադա, Չինաստան, Կոլումբիա, Մալայզիա, Մեքսիկա, Նեպալ, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Ռումինիա, ԱՄՆ, Թաիլանդ, Թայվան, Թուրքիա, Ուկրաինա, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Շրի Լանկա, Էստոնիա, Հարավային Աֆրիկա, Ճապոնիա) ապօրինի և բացահայտորեն արգելված են:❌
_____________________________________
🔊Եղե՛ք տեղեկացված:
Սիրով՝
InFact թիմ 🤍