Special Law Firm / Հատուկ Իրավաբանական Ընկերություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Special Law Firm / Հատուկ Իրավաբանական Ընկերություն

Special Law Firm / Հատուկ Իրավաբանական Ընկերություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Special Law Firm / Հատուկ Իրավաբանական Ընկերություն, Dzorapi 70/3, Yerevan.

Տեղի ունեցավ  քաղաքացիական գործով առաջին դատական նիստը։ Մոտ 1 ժամ տևած նիստը հետաձգվեց՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցչի միջ...
24/11/2021

Տեղի ունեցավ քաղաքացիական գործով առաջին դատական նիստը։
Մոտ 1 ժամ տևած նիստը հետաձգվեց՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցչի միջնորդության հիման վրա։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 17.01.2022 թվականին։

www.a1plus.am

Շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ ցանկանում են ստանալ «բարոյական» վնասի հատուցում, սական միշտ չէ, որ նրանց պատկերացումներ...
28/10/2021

Շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ ցանկանում են ստանալ «բարոյական» վնասի հատուցում, սական միշտ չէ, որ նրանց պատկերացումները դրա մասին համընկնում են Օրենսդրի կամքի հետ 🤷‍♂️։
«Բարոյական վնաս»-ը նույն ինքը ոչ նյութական վնասն է։ Որպես ոչ նյութական վնաս՝ Օրենսդիրը նախատեսել է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված վնասը։
Այսօր ցանկանում ենք խոսել հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի մասին։
Հարց – Ե՞րբ կարող է անձը (կամ նրա իրավահաջորդը՝ ժառանգը) ներկայացնել նման պահանջ
Պատասխան – երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքներ (օրինակ՝ կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք, արդար դատաքննության իրավունք և այլն),
- և երբ այդ խախտումը հաստատվել է քրեական հետապնդման մարմնի որոշմամբ կամ դատարանի դատական ակտով
Հարց – Ի՞նչ չափով փոխհատուցում կարող է անձը (կամ նրա իրավահաջորդը՝ ժառանգը) պահանջել
Պատասխան – Պահանջի առավելագույն չափը կախված է խախտված հիմնարար իրավունքից, օրինակ՝ կյանքի իրավունքի խախտման դեպքում՝ առավելագույնը 3 000 000 ՀՀ դրամ, իսկ արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում՝ առավելագույնը 2 000 000 ՀՀ դրամ։
⚖️ Լինել իրազեկ նշանակում է լինել պաշտպանված․․․եղե՛ք իրազեկ։

Special Law Firm / Հատուկ Իրավաբանական Ընկերությունը ստանձնել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչությունն ինչ...
23/09/2021

Special Law Firm / Հատուկ Իրավաբանական Ընկերությունը ստանձնել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչությունն ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ներկայացված՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, այնպես էլ Արմեն Գևորգյանի կողմից դատարանին ներկայացված՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին հայցերի շրջանակներում:
Խաչատուր Սուքիասյանի շահերը ներկայացնելու է Ընկերության փաստաբան Աննա Տոնոյանը:

Covid-19 պատվաստում․ անե՞լ, թե՝ ոչՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից գործատուներն աշխատակիցնե...
15/09/2021

Covid-19 պատվաստում․ անե՞լ, թե՝ ոչ
ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Կարելի է ասել, որ աշխատողներին են աշխատանքից ազատելու հնարավորությամբ, եթե նրանք չպատվաստվեն կամ ի հակակշիռ դրան՝ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ չհանձնեն։
Եթե հանկարծ բախվեք այնպիսի իրավիճակի, երբ գործատուն չի թույլատրում Ձեզ կատարել Ձեր աշխատանքային պարտականությունները կամ սպառնում է ազատել աշխատանքից՝ պատվաստված չլիենլու կամ ՊՇՌ թեստ հանձնած չլինելու պատճառաբանությամբ, դիմե՛ք մեզ, քանի որ՝
1. Պատվաստումը բժշկական միջամտություն է, և յուրաքանչյուր անձ իրավասու է ընտրելու՝ պատվաստվել, թե՝ ոչ, այսինքն՝ պատվաստվելը չի կարող մարդու համար լինել պարտադիր,
2. Սահմանելով պատվաստվելու փոխարեն ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելու պարտականություն՝ պատավստումն արհեստականորեն դարձվում է պարտադիր,
3. Covid-19 պատվաստանյութերը ՀՀ-ում գրանցված չեն, ուստի՝ չեն կարող օգտագործվել,
4. Covid-19 ոչ մի պատվաստանյութ չի հաղթահարել փորձարկումների բավարար և անհրաժեշտ փուլերը, ուստի՝ կարելի է փաստել, որ պատվաստանյութերը փորձարկում են մարդկանց վրա, ինչն անթույլատրելի է,
5. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում իրավունք գործատուի համար՝ նման դեպքերում միակողմանի լուծել աշխատանքային պայմանագիրը։
Դուք մենակ չեք, մենք կօգնենք պաշտպանել ձեր իրավունքները և պահպանել աշխատանքը։

📖ՀՀ աշխատանքային օրենսգիրքը բավարար երաշխիքներ է սահմանում աշխատողների իրավունքների պաշտպանության համար։ Սակայն, ոչ ոքի ...
07/09/2021

📖ՀՀ աշխատանքային օրենսգիրքը բավարար երաշխիքներ է սահմանում աշխատողների իրավունքների պաշտպանության համար։ Սակայն, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում չափազանց մեծ է այն անձանց թիվը, ովքեր աշխատում են առանց համապատասխան իրավական ձևակերպման։ ✖️💲Բնական է, որ գործատուն ավելի կարող է խախտել չգրանցված աշխատողների իրավունքները։
Եթե Դուք հանդիսանում եք չգրանցված աշխատող և գործատուն խախտել է Ձեր իրավունքները, մի՛ վհատվեք, մենք կգտնենք լուծում ‼️💡։ Մեր ընկերության փորձառու մասնագետները, անգամ չգրանցված աշխատող լինելու դեպքում, կհասնեն Ձեր խախտված իրավունքների վերականգնմանը ⚖️։
Հիշե՛ք, մարդու իրավունքները հավասարապես պատկանում են ամենքին և մեզանից յուրաքանչյուրին

❗ Եկե՛ք ծանոթանանք՝ ինչ է արժեթուղթը և որոնք են դրա տեսակները։ Արժեթուղթը գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է։ ...
25/08/2021

❗ Եկե՛ք ծանոթանանք՝ ինչ է արժեթուղթը և որոնք են դրա տեսակները։

Արժեթուղթը գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է։

🔹 Արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ), երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը և այլ փաստաթղթեր, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին:

Ընդ որում պարտատոմսը և բաժնետոմսը ներդրումային արժեթղթեր են, չեկը, հասարակ մուրհակը և փոխանցելի մուրհակը՝ վճարային արժեթղթեր, կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը և հասարակ պահեստային վկայագիրը՝ տիտղոսային արժեթղթեր:

🔹 Ի դեպ, արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները:

🤔 Արժեթղթերի ո՞ր տեսակին եք ծանոթ։

#արժեթուղթ #գույքայինիրավունք #բաժնետոմս

🤔 Ձեր իրավունքները խախտել է պետական մարմի՞նը․ վստահե՛ք արդարության վերականգնումը «Հատուկ» իրավաբանական ընկերության փորձա...
17/08/2021

🤔 Ձեր իրավունքները խախտել է պետական մարմի՞նը․ վստահե՛ք արդարության վերականգնումը «Հատուկ» իրավաբանական ընկերության փորձառու մասնագետներին։

☝🏻Բոլորին հայտնի է ՀՀ-ում ձևավորված այն իրողությունը, որ եթե դատավարության մի կողմում հանդես է գալիս պետական մարմինը, որոշ դատավորներ երբեմն չեն ցանկանում դեմ գնալ պետական մարմիններին, դրսևորում են կաշկանդված վարքագիծ՝ ի վերջո կայացնելով արդարադատությունը խաթարող դատական ակտ։

• Իսկ հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ հարկադիր կատարման ծառայությունը, խախտելով օրենքն, արդեն իսկ անձից բռնագանձել է 2800 ԱՄՆ դոլար և անհրաժեշտ է այդ գումարը ետ վերադարձնել։

🥇Թվում է, թե անլուծելի խնդիր է։ Սակայն, փաստաբան Աննա Տոնոյանի համառության, նվիրված ու ջանասեր աշխատանքի շնորհիվ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ, ի վերջո, ոչ միայն արձանագրել է պետական մարմինների անօրինական գործողությունները, այլև որոշում կայացրել բռնագանձված գումարը քաղաքացուն ետ վերադարձնելու մասին։

❕Ըստ Պլատոնի՝ պետությունն արդարության գաղափարի արտահայտումն է․ միասին կերտենք արդարություն։
———————————
#իրավունք #փաստաբան #օրենք

❕Ձեռնարկատիրական գործունեություն սկսելիս մշտապես ակտուալ հարց է, թե ինչն է ավելի ձեռնտու: 🤔 Գրանցել որպես ԱՁ, թե՞ ՍՊԸ.Եթ...
11/08/2021

❕Ձեռնարկատիրական գործունեություն սկսելիս մշտապես ակտուալ հարց է, թե ինչն է ավելի ձեռնտու:

🤔 Գրանցել որպես ԱՁ, թե՞ ՍՊԸ.

Եթե նոր եք որոշել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա այս հարցին անպայման բախվելու եք:

▫️Ծանոթանանք երկուսի և՛ դրական, և՛ բացասական կողմերին.

✔️ Աձ-ն ողջ գործունեության ընթացքում սեփական գույքով է պատասխանատվություն կրում։

✔️ ՍՊԸ-ի պատասխանատվության շրջանակը սահմանափակվում է հիմնադիրների կողմից կատարած ներդրման չափով։ Այսինքն, ՍՊԸ-ն պատասխանատվություն է կրում իր սեփականության մասով։

❕Հաշվապահական հաշվառման պահանջներից ելնելով՝ ԱՁ-ն ավելի շահեկան վիճակում է գտնվում, քանի որ ՍՊԸ-ի դեպքում փաստաթղթավորման պահանջներն ավելի խիստ են։
Հարկային ռեժիմների տեսանկյունից՝ էական տարբերություն չկա անձը անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով է գործունեություն ծավալում, թե ՍՊԸ-ի։

☝🏻Պետական ռեգիստրում գրանցվելիս, ԱՁ գրանցելու համար որպես պետական տուրք վճարվում է 3000 դրամ, իսկ ՍՊԸ-ի դեպքում առանց որևէ վճարի։

Հետաքրքիր նկատառում, ☝🏻եթե ձեռնարկատիրական գործունեությամբ մի քանի հոգով են ցանկանում զբաղվել, այս պարագայում ԱՁ կարգավիճակը չի կարող շահեկան լինել, և ավելի նպատակահարմար կլինի հիմնել ՍՊԸ՝ որոշելով սեփականության %-ների բաշխումը միմյանց միջև։

🔎 Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ քաղաքացիական օրենսգրքում, սակայն օրենքը փնտրել պետք չէ, պարզապես մեկնաբանություններում դրե´ք +, և մենք կուղարկենք այդ հոդվածը😉
———————————
#իրավունք #փաստաբան #օրենք

🤔 Կարո՞ղ է արդյոք 16 տարին լրացած անչափահասը լրիվ գործունակ ճանաչվել: ❕Գործունակությունը  անձի ունակությունն է ինքնուրու...
09/08/2021

🤔 Կարո՞ղ է արդյոք 16 տարին լրացած անչափահասը լրիվ գործունակ ճանաչվել:

❕Գործունակությունը անձի ունակությունն է ինքնուրույն, գիտակցված գործողություններով իրականացնել իրավաբանական իրավունքներ և պարտականություններ ։

• Անձը գործունակ քաղաքացի է համարվում 18 տարին լրանալուն պես։

☝🏻Սակայն, գործում են մի քանի բացառություններ․
Անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել`
• եթե աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների/հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
• դատարանի վճռով, երբ բացակայում է ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի որոշումը:

❕Երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև 18 տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից, որը պահպանվում է մինչև 18 տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:


💰Գործունակ անձը իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող ամբողջ գույքով։

✔️Հաջորդիվ կպատմենք, թե որ դեպքերում կարող է սահմանափակվել անձի գործունակությունը։
Հետևե´ք մեր էջին և եղե´ք տեղեկացված:
———————————
#իրավունք #փաստաբան #օրենք

Address

Dzorapi 70/3
Yerevan
0002

Telephone

+37455572007

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Special Law Firm / Հատուկ Իրավաբանական Ընկերություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Special Law Firm / Հատուկ Իրավաբանական Ընկերություն:

Share