22/11/2023
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրավական կարգավիճակը Հայաստանում
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՁՆԱԳԻՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի և ԼՂՀ-ի միջև կնքված՝ «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը որոշակի հանգամանքներում ԼՂՀ-ի բնակիչներին տրամադրում է անձնագրեր:
Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է ՝
«Կողմերը համաձայնում են, որ իրենց քաղաքացիները Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենան ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունք։
Սույն համաձայնագրի շրջանակներում, մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն կճանաչվի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքները, կարող են դիմել և ձեռք բերել Հայաստանի Հանրապետության անձնագիր։
Կողմերը համաձայնում են, որ սույն հոդվածի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ձեռք բերելը նրանց չի շնորհում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այդ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից կարող են միայն օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով և չեն կարող օգտագործվել որպես անձը հաստատող փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում ներքին օգտագործման համար»։
1999 թվականին ընդունված համաձայնագրի կիրառման հետ կապված կարգավորումների համաձայն` ԼՂՀ-ի բնակիչներին հայկական անձնագրեր տրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ արտասահման մեկնելու նպատակը բուժում ստանալն է, կրթությունը կամ այլ անձնական բնույթի խնդիր: Հայաստանի կառավարությունը պնդել է, որ 1999 թվականի համաձայնագրի շրջանակներում անձնագիր է ստացել ավելի քիչ քան 1 000 անձ: (տե՝ս «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» (CHIRAGOV AND OTHERS) ՄԻԵԴ-ի վճիռը, կետ 83 (գանգատ N 13216/05, Ստրասբուրգ, 16 հունիսի 2015г.) (https://hudoc.echr.coe.int/rus?i=001-155353):*
Հետևաբար ՀՀ կողմից ԼՂՀ քաղաքացիներին տրված անձնագրերը բացառապես ուղեգնացության փաստաթղթեր են, որոնք գործում են մինչ այսօր։ Այդ անձնագրերը տարբերվում են Հայաստանի Հանրապետության անձնագրերից նրանով, որ նրանց մեջ առկա է կոդը; Հետևաբար ԼՂՀ քաղաքացիները ՀՀ քաղաքացի չեն։
* Չիրագովի գործով ՄԻԵԴ-ի վճիռը միակ օֆիցիալ փաստաթուղթն է, որտեղ մեզ հաղովել է գնտել տեղեկություն նշված համաձայնագրի մասին։ Այդ վճռի մեջ Հայաստանի Հանրապետությունը՝ հղաում կատարելով այդ համաձայնագրին պարզաբանում է, որ ԼՂՀ քաղաքաղիները ՀՀ քաղաքացի չեն և կարող են ձեռք բերել ՀՀ անձնագիր միայն որոշակի դեպքերում։
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ․ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
2023թ․ հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի 61-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի, հրամանագիր է ընդունել ԼՂՀ քաղաքացիներին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու մասին (https://www.e-gov.am/gov-decrees/item/41485/ ):
Ընդ որում, Արդարատության նախարար Գրիգոր Մինասյանը և ՆԳՆ տեղակալ Արփինե Սարգսյանը թվարկել են նրանց, ովքեր ժամանակովոր պաշտպանության տակ կլինեն և ճանաչվում են փախստական ( https://armeniatoday.news/republicofartsakh-ru/672727/; https://armenpress.am/rus/news/1122983.html )։
– նրանք են․
Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,
ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը,
այն անձինք, որոնք չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում հաշվառում, սակայն հարկադիր տեղահանման հետևանքով հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
Բացառություն են կազմում այն անձինք, ովքեր արդեն ունեն այլ պետության քաղաքացիություն։
Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված օտարերկրացիները ունեն` փախստականների համար նշված օրենքով,և ՄԱԿ-ի `1951թ․ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:
Ընդ որում, պետք չէ հատուկ դիմել պետական մարմիններին փախստականի կարգավիճակ ստանալու համար. այդ կարգավիճակը վերոգրյալ անձանց տրվում է ավտոմատ կերպով։
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է․
դիմեն Միգրացիայի ծառայություն։
Իրավասու մարմինը բոլոր անձանց հաշվառման նպատակով կբացի մեկ գործ, որտեղ կգրանցվեն դիմումատուի և նրա ընտանիքի անդամների բոլոր անձնական տվյալները։
Վկայական ստանալը հրատապ չէ։
ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված են երկու փաստաթուղթ․ մեկը Հայաստանի Հանրապետության կապույտ անձագիրն է։ Մյուս փաստաթուղթն էլ լինելու է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հաստառող վկայականը (https://step1.am/ru/2023/10/30/6208/ )։
Երկրի ներսում երկու փաստաթղթերն էլ կարող են օգտագործվել տարբեր գործարքներ կատարելու համար։ Կառավարության որոշումը նախատեսում է, որ երկու փաստաթղթերն էլ պետք է օգտագործվեն երկրից դուրս գալու համար։ Այդ դրույթը ուժի մեջ կմտնի երեք ամսից (https://step1.am/ru/2023/10/30/6208/ )։
Այսպիսով, երեք ամսից ՀՀ-ից դուրս գալու դեպքում ԼՂՀ քաղաքացիները պետք է ունենան երկու փաստաթուղթ՝ «070» կոդով անձնագիրն ու ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալու անհրաժեշտոգթյունը: Կենսաթոշակների և անչափահասների նպաստների հաշվարկման փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը: ԼՂՀ տարածքում տրված կրթությունը հաստատող փաստաթղթերի ճանաչումը։
Նշված փաստաթղթի ձեռք բերումը պայմանավորված է նաև սոցիալական հարցերը լուծելու անհրաժեշտությամբ, ինչպիսիք են, օրինակ կենսաթոշակը և նպաստը։
ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է․
-հաշվառվել բնակության վայրի հասցեում,
-ստանալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հաստատող վկայականը,
- Միասնական սոցիալական ապահովության տարածքային կենտրոնում գրել կենսաթոշակ նշանակելու մասին դիմում։
Ընդ որում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խոստովանել է, որ նշված անձանց պարզեցված կարգով կենսաթոշակ նշանակելու իրավական կարգավորումները, այդ թվում նաև արագացված կարգով արդեն ունեցած աշխատանքային ստաժի վերահաշվարկը և այդ չափով թոշակ ստանալու աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է․
- մտնել ( https://dimum.ssa.am/?fbclid=IwAR3e5DiJxVhieEoW1zbMgCJyC5iVf3cSESK-gKy7YWRZdMAv1hOnZ7jIrDk )կայքը;
-
- մուտքագրել անուն, ազգանուն հայրանունն ու անձը հաստատող փաստաթղթի համարը,
-
- հետևել դիմումի ընթացքին
Եթե նշված է որ դիմումը մերծված է, սակայն դիմումատուն նման աջակցություն ստանալու իրավունք ունի, պետք է ևս մեկ անգամ դիմել և հետևել ,որպեսզի դիմումը ճիշտ և ամբողջությամբ լրացված լինի (https://www.gov.am/ru/news/item/10430/)։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է, որ այն անձանց, ովքեր կրթություն են ստացել ԼՂՀ-ում կազատվեն Հայաստանում իրենց դիպլոմների ճանաչման ընթացակարգն անցնելու անհրաժեշտությունից (https://step1.am/ru/2023/10/30/6208/)։
2023թ. նոյեմբերի 6-ց այն անձինք, ովքեր ժամամակավոր պաշտպանության կադգավիճակ ունեն ՀՀ տարածքում, կարող են դիմել ՆԳՆ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱՂՔՂԵՐԻ ՑԱՆԿԸ
• - դիմումը,
• - ծննդյան վկայականը (եթե այն օտար լեզվով է, անհրաժեշտ է նոտարով վավերացրած հայերեն թարգմանություն),
• - ժամանակավոր պաշտպանությոգն ստացած անձի վավեր անձնագիրը,
• - 6 գունավոր 35 x 45 մմ նկար,
• - ամուսնության վկայականն ու պրա պատճեն, եթդ դիմումատուն փոխել է ազգանունը,
• - պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Անձնական տվյալների փոփոխության դետքում դիմումատուն պետք է ներկայացնի այդ փոփոխությունները հաստատող փաստաթուղթ։
Անհրաժեշտ է նշել որ քաղաքացիություն ստանալու համար դիմելու դեպքում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը պարտադիր չէ ներկայացնել (https://armeniatoday.news/republicofartsakh-ru/676124/)։