Լեգիտիմուս - պարտքերի հավաքագրում

Լեգիտիմուս - պարտքերի հավաքագրում Ունե՞ք պարտքեր, որոնք դժվարանում եք ստանալ...Դիմեք ,, Լե?

26/11/2021

Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել պարտքերի հավաքագրման պայմանագիր կնքելու համար

👉 Պարտքը հաստատող փաստաթուղթ (պայմանագիր, պարտավորագիր, ստացական և այլն)

👉 Անձը հաստատող փաստաթուղթ

👉 Եվ պարտքերի հավաքագրման մասով իրավաբանական ծառայության դիմաց վճարումը կիրականացնեք գումարը փաստացի ստանալուց հետո :

#փաստաբան #իրավաբան #պարտքերիհավաքագրում

Եթե ցանկանում եք գումարի բռնագանձման պահանջ ներկայացնել դատարան և փաստաբանական ծառայության դիմաց վճարումը կատարել փաստաց...
23/02/2021

Եթե ցանկանում եք գումարի բռնագանձման պահանջ ներկայացնել դատարան և փաստաբանական ծառայության դիմաց վճարումը կատարել փաստացի գումարը ստանալուց հետո, ուրեմն տեղեկացեք, և տեղեկացրեք Ձեր ընկերներին, որ որ «Լեգիտիմուս-պարտքերի հավաքագրում» ծառայությունն արդեն իսկ գումարի բռնագանձումներով իրավաբանական ծառայությունները մատուցում է հենց այդ ձևաչափով, այսինքն դուք վճարում եք փաստաբանին բռնագանձման ենթակա գումարը միայն փաստացի ստանալուց հետո։

Սիրով՝ «Լեգիտիմուս-պարտքերի հավաքագրում»

👉Ի՞նչ անել, եթե ստացել եք դատական նամակ...Շատ դեպքերում մեզ դիմում են այն խնդրով, որ իրենց համար անսպասելի իրենց պատկանո...
14/02/2021

👉Ի՞նչ անել, եթե ստացել եք դատական նամակ...

Շատ դեպքերում մեզ դիմում են այն խնդրով, որ իրենց համար անսպասելի իրենց պատկանող անշարժ գույքը կամ հաշիվները գտնվում են արգելանքի տակ , և օրինակ չեն կարողանում ստանալ աշխատավարձ կամ իրենց անշարժ գույքի նկատմամբ որևէ գործարք կնքել ։

Եվ սա որպես կանոն տեղի է ունենում այն անձանց հետ, ովքեր ժամանակին ստացել են դատական նամակներ, սակայն դրանք անտեսելու հետևանքով իրենց դեմ ներկայացված հայցապահանջները բավարարվել են, վճիռները ստացել օրինական ուժ։ Եվ արդեն իսկ սկսել է հարկադիր կատարման փուլը։

Այս իրավիճակում դժվարանում է նաև փաստաբանի աշխատանքը, քանի որ գործ ենք ունենում արդեն իսկ օրինական ուժ ստացած դատական ակտերի հետ։

Հետևաբար, որպեսզի հնարավորություն ունենաք պատշաճ կերպով պաշտպանվել դատական հայցերից, իրավաբանին դիմեք անմիջապես և ներկայացրեք ստացած նամակը։

Այլապես ժամկետներն անցնելու պատճառով հարկադրված կլինեք վճարել գումարներ, որոնք կարող էիք և չվճարել ։

Սիրով «Լեգիտիմուս-պարտքերի հավաքագրում»

Սիրելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ  հետպատերազմյան և տնտեսական ճգնաժամի պայմաններում ավելացել են կազմակերպություններ...
13/02/2021

Սիրելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ հետպատերազմյան և տնտեսական ճգնաժամի պայմաններում ավելացել են կազմակերպությունների միջև գումարային վեճերը, որի հետևանքով ավելացել են նաև դատական պահանջները։

Ուրախությամբ ցանկանում ենք հայտնել, որ մեզ հաջողվել է մի շարք կազմակերպությունների միջև առաջացած վեճերը լուծել արտադատական կարգով՝ ազատելով կողմերին լրացուցիչ քաշքշուկներից և դատական ծախսերից։

Եթե Ձեր կազմակերպությունը ևս բախվել է նման խնդրի, ապա վստահաբար գրեք մեզ, և մեր մասնագետները սիրով կպատասխանեն բոլոր հարցերին։

Սիրով՝ «Լեգիտիմուս -պարտքերի հավաքագրում»

03/07/2020

Հայտնի համաճարակը իր բացասական հետևանքները թողեց և շարունակում է թողնել բազմաթիվ գործարարների վրա: Առաջանում են վեճեր կապված տարածքների վարձավճարների ուշացման, պայմանագրային պարտավորությունների կատարման, բեռնափոխադրումների ժամկետների, և այլ ու տարատեսակ խնդիրներ:

Հիշեցնենք, որ մեր պարտքերի հավաքագրման ծառայությունը ավելին է, քան միայն իրավաբանական ծառայություն:

Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է վեճը կարգավորել առանց դատական քաշքշուկի՝ մենք անում ենք դա : Այն դեպքերում, երբ Ձեր գործընկերոջ հետ համագործակցությունը խզվել է ուշացված վճարների պատճառով՝ մենք փորձում ենք այն վերականգնել: Եվ ամենակարևորը՝ մենք սիրում ենք մեր աշխատանքը և անում ենք այն սիրով ❤️

«Լեգիտիմուս» պարտքերի հավաքագրում

Սիրելի հետևորդներ, կարևորելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը, մենք շարունակում ենք մատուցել իրավաբանական ծառայությո...
07/04/2020

Սիրելի հետևորդներ, կարևորելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը, մենք շարունակում ենք մատուցել իրավաբանական ծառայություններ առցանց եղանակով :

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք գրել [email protected], [email protected] էլ. փոստերին կամ զանգահարել +374-94-57-25-90 (Viber, WhatsApp) :

Փաստաբան՝ Անի Թորոսյան

Առողջ եղեք ❤️

Ծնողները կարող են տուգանվել իրենց երեխաների դաստիարակության համարՍիրելի ծնողներ,  տեղյակ էիք արդյոք, որ ծնողների կամ նրա...
06/03/2020

Ծնողները կարող են տուգանվել իրենց երեխաների դաստիարակության համար

Սիրելի ծնողներ, տեղյակ էիք արդյոք, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ երեսուն հազար ՀՀ դրամի չափով:

Իսկ հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգելից խմիչքներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ քսան հազար ՀՀ դրամի չափով:

Հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ, համարժե՞ք է արդյոք ծնողի պատասխանատվությունը

Երբ գնել եք ոչ պատշաճ որակի ապրանք ❌Եվ այսպես, ինչ իրավունքներ ունեք այն դեպքում, երբ Ձեզ վաճառել են ոչ պատշաճ որակի ապր...
05/03/2020

Երբ գնել եք ոչ պատշաճ որակի ապրանք ❌

Եվ այսպես, ինչ իրավունքներ ունեք այն դեպքում, երբ Ձեզ վաճառել են ոչ պատշաճ որակի ապրանք ...

Գործող օրենսդրության համաձայն.
Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`

▶️ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.

▶️ գնման գնի համաչափ իջեցում.

▶️նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.

▶️այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.

▶️առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում:

Հետաքրքիր կլինի իմանալ, իսկ դուք ինչպե՞ս եք վարվել նման դեպքում, պաշտպանե՞լ եք արդյոք Ձեր իրավունքը...

04/02/2020

Փաստ է, որ ամենալավ գործընկերային հարաբերությունները կարող են խաթարվել ֆինանսական հողի՝ անհրաժեշտ վճարումների ուշացման պատճառով...

Ինչպե՞ս եք վարվում այդ դեպքում...Որպես կանոն ոչ այդքան հաճելի խոսակցությունը ստանձնում է ընկերության տնօրենը կամ հիմնադիրը... և արդյունքու՞մ...արդյունքում տհաճ խոսակցություն, հիասթափություն, հարաբերությունների որակի փոփոխություն, որը վաղ թե ուշ բերում է հարաբերությունների դադարեցման, պայմանագրերի խզման, դատական պահանջների ...

Պահպանեք Ձեր գործընկերներին, մենք ունենք դրա փորձը 🌱

Մենք կվերականգնենք Ձեր արդեն իսկ խաթարված հարաբերությունները, մենք դա կարող ենք 🌱

Ընտրեք Ձեր գործընկերների հետ ունեցած ֆինանսական վեճերը լուծելու առողջ ճանապարհը 🌱


Լեգիտիմուս - պարտքերի հավաքագրում 💚

Հոգնե՞լ եք իրավաբանից իրավաբանի մոտ փաստաթղթերը տանելով...Չե՞ք կողմնորոշվում ում դիմել...Չե՞ք պատկերացնում Ձեր խնդիրը......
24/01/2020

Հոգնե՞լ եք իրավաբանից իրավաբանի մոտ փաստաթղթերը տանելով...Չե՞ք կողմնորոշվում ում դիմել...Չե՞ք պատկերացնում Ձեր խնդիրը...

Պարզապես, փոխանցեք Ձեր խնդիրը մեզ և ազատվեք այդ հոգսից

Սիրով՝ Լեգիտիմուս- պարտքերի հավաքագրում 🍀

Գիտե՞ք արդյոք, թե ինչն է համարվում ընտանիքում բռնություն և որո՞նք են դրանց տեսակները...Ընտանիքում բռնություն Է համարվում...
24/01/2020

Գիտե՞ք արդյոք, թե ինչն է համարվում ընտանիքում բռնություն և որո՞նք են դրանց տեսակները...

Ընտանիքում բռնություն Է համարվում օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
Ընդ որում բռնության տեսակներն են՝

🏴‍☠️ֆիզիկական բռնություն- ՀՀն քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը.

🏴‍☠️սեռական բռնություն` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները.

🏴‍☠️հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը.

🏴‍☠️տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը.

🏴‍☠️անտեսում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն), իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կամ չափահաս աշխատունակ զավակները տիրապետում են պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների, և եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են:

Հետաքրքիր կլիներ կարդալ Ձեր կարծիքները 🤔

Address

4, 34 Abovyan Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37494572590

Alerts

Be the first to know and let us send you an email when Լեգիտիմուս - պարտքերի հավաքագրում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Լեգիտիմուս - պարտքերի հավաքագրում:

Share