Hen-Ed փաստաբանական գրասենյակ

Hen-Ed փաստաբանական գրասենյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hen-Ed փաստաբանական գրասենյակ, Lawyer & Law Firm, Կորյունի 3, բնակարան 7, Yerevan.

«ՀԵՆ-ԷԴ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2016թ
💼 20+ տարվա մասնագիտական փորձ
🏆 Հարյուրավոր հաջողությամբ փակված գործեր
📍 Հասանելի ենք նաև օնլայն խորհրդատվության համար
📞 +374 98 88 17 76 Փաստաբանական գրասենյակի փաստաբանները 17 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող փաստաբաններ են, հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ հանդես են գալիս դատական բոլոր ատյաններում` առա

ջին ատյանի, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:

Գրասենյակը ներկայացնում է հաճախորդներին որպես հայցվոր, պատասխանող, երրորդ անձ` քաղաքացիաիրավական հարաբերությունների լայն ոլորտն ընդգրկող գործերով, այդ թվում` սնանկության, վարչական գործերով, ինչպես նաև` դատական ակտերի հարկադիր կատարման վարույթում:

17/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, 2026 թվականի ապրիլի 15-ի թիվ ՀԿԴ/0025/02/22 որոշմամբ, անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) մի շարք հոդվածներին: Ըստ այդմ, Օրենքի 5-րդ հոդվածին անդրադառնալով , Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերում նշված՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում առկա քրեական գործը և այդ քրեական գործով անցնում են Օրենքի իմաստով Պաշտոնատար անձինք, որոնց մոտ ենթադրվում է, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա սկսված ուսումնասիրությունը չի կարող անտեսել այդ հանգամանքը և հարուցված վարույթը նախ և առաջ պետք է ընթանա Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում, անշուշտ՝ չբացառելով Օրենքի՝ հանցավորության դեմ պայքարի նպատակը:
Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 3-րդ հոդվածում նշված օրինական եկամուտ՝ նվիրատվության և օգնության չափանիշներին, ըստ որի նվիրատվության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) նվիրատուի մտադրությունը գույքը փոխանցելու (Animus Donandi), 2) գույքը փոխանցելու անհատույց լինելու (Gratuitousness), 3) նվիրառուի համաձայնությունը գույքը ընդունելու (Acceptance) և 4) գույքի փաստացի (ռեալ) կամ ապագայում (կոնսենսուալ) փոխանցված լինելը: Իր հերթին օգնության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) օգնություն ստացողի «փաստացի կարիքը», որը դրսևորվում է նրանում, որ պետք է առկա լինի կոնկրետ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ստուգելի կարիք, 2) օգնություն տրամադրողի գույքային հնարավորությունը, 3) օգնություն տրամադրողի և ստացողի միջև կապը, 4) փաստացի կարիքի և որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը։
Այնուհետև Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 20-րդ հոդվածին, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթներում ապացուցման ստանդարտներին, նշելով, որ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրի կողմից նշված. «հայցադիմումով (...) կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ» հասկացությունն ունի միայն մեկ սահմանափակում, այն է՝ ցանկացած նյութաիրավական պահանջ պետք է բխի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ նյութաիրավական պահանջից: Ինչ վերաբերվում է ապացուցման ստանդարտին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթում ապացուցման գործընթացը տեղի է ունենում հավանականությունների հավասարակշռման (Balance of Probabilities) ապացուցման ստանդարտով, ըստ որի դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված իր ներքին համոզմունքով գալիս է եզրահանգման, որ ավելի հավանական է, որ գույքն ունի ապօրինի ծագում քան ոչ, կամ՝ հակառակը: Այն դեպքում, երբ փաստի հաստատմանն ուղղված ապացույցները հավասարակշռված վիճակում են, ապա փաստը չի կարող հաստատված համարվել: Այնուամենայնիվ, եթե հավասարակշռությունը թեկուզ մի փոքր թեքվում է ապացուցման բեռը կրող դատավարության կողմի կողմը, ապա համարվում է, որ նա կատարել է իր վրա դրված ապացուցման պարտականությունը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-civil-cases/3198

27/03/2026
ՀՀ օրենսդրությամբ 2025 թվականի հուլիսի 1-ից պարտադիր հաշտարարություն է սահմանվել ամուսնալուծության, երեխայի բնակության վ...
09/01/2026

ՀՀ օրենսդրությամբ 2025 թվականի հուլիսի 1-ից պարտադիր հաշտարարություն է սահմանվել ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը հանդիսացող գույքի բաժանման , երեխաների հետ շփման, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով:
Հաշտարարության գործընթացի վերաբերյալ ուսանելի մասնագիտական դասընթաց կայացավ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան AMCA կենտրոնում :
Հատկանշական է, որ հաշտարարությունը կարող է իրականացվել վեճի լուծմանը հաշտարար ներգրավվելու միջոցով՝ ՀՀ Արդարադատության նախարարության e-mediation.am կայքին դիմում ներկայացնելով կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավվելու միջոցով :
Կողմերի միջև հաշտության համաձայնագիր կքվելու դեպքում, յուրաքանչյուր կողմ իրավունք ունի համաձայնությունը կնքելու օրվանից 6 ամսյա ժամկետում դիմել իր բնակության վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ հաշտության համաձայնությունը հաստատելու պահանջով: Դատարանը քննում է դիմումը հատուկ վարույթով, առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո ՝ յոթօրյա ժամկետում: Վճիռը օրինական ուժ է ստանում հրապարակման պահից :
Իսկ վեճը հաշտությամբ չավարտելու դեպքում, հաշտարարը կազմում է արձանագրություն , որից հետո միայն կողմը կարող է հայցով դիմել դատական պաշտպանության :

Ամուսնաընտանեկան վեճերով որակյալ իրավական պաշտպանությունը կարող եք վստահել ՍՊԸ փաստաբանական գրասենյակին՝ զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարներին
հեռ.098 88-17-76, 091 38-28-83

Հարգելի փաստաբաններ   ՍՊԸ փաստաբանական գրասենյակը շնորհավորում է  մասնագիտական տոնի՝  փաստաբանության 107-րդ ամյակի կապակ...
06/12/2025

Հարգելի փաստաբաններ
ՍՊԸ փաստաբանական գրասենյակը շնորհավորում է մասնագիտական տոնի՝ փաստաբանության 107-րդ ամյակի կապակցությամբ :
Փաստաբանները ստանձնել են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության դժվարին առաքելություն՝ նպաստելով իրավական մշակույթի և իրավական պետության զարգացմանը:Լիահույս ենք,որ փաստաբանի պատասխանատու աշխատանքը մշտապես կլինի գնահատված և կնպաստի օրենքի գերակայության հաստատմանը, իրավական պետության կերտմանը :

Ուշագրավ իրավական դիրքորոշում է հայտնել ՀՀ Վարչական դատարանը թիվ ՎԴ/12826/05/21 վարչական գործով, մասնավորապես բավարարելո...
26/10/2025

Ուշագրավ իրավական դիրքորոշում է հայտնել ՀՀ Վարչական դատարանը թիվ ՎԴ/12826/05/21 վարչական գործով, մասնավորապես բավարարելով մեր կողմից ներկայացված հայցապահանջը դատարանը արձանագրել է, որ շրջսովետի գործադիր կոմիտեի կողմից քաղաքացուն տրված օրդերը ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքային իրավունք,է, քանի որ խնդրո առարկա գույքի նկատմամբ անձը ունեցել է սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք, հետևապես նոտարի գործողությունը ըստ կտակի ժառանգության վկայագիր տալը մերժելու մասին ,ոչ իրավաչափ է :

Անկախության տոնին ընդառաջ«Հեն-Էդ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակը մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ տրամադրում է անվճար իրավաբա...
01/09/2025

Անկախության տոնին ընդառաջ
«Հեն-Էդ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակը մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն։

📞 Գրանցվելու համար զանգահարեք՝ 098 88 17 76
📍 Հասցե՝ ք. Երևան, Կորյունի 3

Հաագայի Միջազգային քրեական դատարան
04/08/2025

Հաագայի Միջազգային քրեական դատարան

Address

Կորյունի 3, բնակարան 7
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Hen-Ed փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share