03/02/2022
‼️ Վարչական իրավունքի գիտահետազոտական կենտրոնը անցկացնում է գիտական հոդվածների մրցույթ:
🤓 Մրցույթին ենք հրավիրում մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին, հայցորդներին, մագիստրատուրայի և բակալավրի ուսանողներին:
‼️ Լավագույն հոդվածները կերաշխավորեն տպագրության Դատական իշխանություն ամսագրում:
‼️ Կարևոր է, որպեսզի գիտական հոդվածում քննարկվեն վարչական իրավունքի կամ վարչակամ դատավարությանը վերաբերվող հարցեր:‼️
🧠 «Դատական իշխանություն» պարբերականում տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը, հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը,
- տեքստի լուսանցքները. վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
- հիմնական տառաչափը՝ 12,
- միջտողային հեռավորությունը՝ 1.5,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր:
📧 Հոդվածները հարկավոր է ուղարկել`
[email protected] էլեկտրոնային հասցեին:
‼️ Հոդվածները ուղարկելու վերջնաժամկետ` 24.02.2022թ. 18:00-ին: