Citizenship.am

Citizenship.am «Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակ» Acquiring citizenship of the Republic of Armenia Cessation of citizenship Obtaining an entry visa civil

ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության նախկին ղեկավար Մնացական Բիչախչյանի գլխավորությամբ գործող «Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն մատուցում է պրոֆեսիոնալ ու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ. ՀՀ քաղաքացիություն ստանալու Դադարեցնելու Անձնագրավորման Ըստ բնակության վայրի հաշվառվելու Օտարերկրացիների կացության կարգավիճակի Մուտքի վիզա ստանալու Աշխատանքի

թույլտվության ստանալու հարցերով։

Գրասենյակն իրականացնում է նաև բոլոր տեսակի
Քրեական Քաղաքացիական Վարչական գործերով դատական ներկայացուցչություն:

ООО «Юридическая контора миграция и гражданство», возглавляемая бывшим начальником Паспортно-визового управления РА Мнацаканом Бичахчяном, предоставляет профессиональные и качественные юридические услуги по следующим вопросам:

· получение гражданства РА
· прекращение гражданства
· оформление паспорта
· регистрация по месту жительства
· статус проживания для иностранных граждан
· получение въездной визы
· оформление разрешения на работу

Наши юристы обеспечат представительство по

· уголовным
· гражданским
· административным делам


“Law Office Migration and Citizenship” LLC, headed by the former chief of the RA Passport and Visa Department Mnatsakan Bichakhchyan, provides professional and high-quality legal services:
Assistance in getting RA passport Registration of place of residence Assistance in acquiring residency status for foreign citizens Work permit

Our lawyers will provide representation in
criminal administrative proceedings

14/04/2025

✅Արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիների ID քարտի փոխանակման համար զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
✅Անձը կարող է դիմել ոչ միայն հաշվառման վայրի, այլ ցանկացած անձնագրային ծառայություն:
✅Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում ID քարտ ստանալու համար անձը չի կարող դիմել հյուպատոսական ծառայություն. նշված փաստաթղթի համար պետք է դիմել միայն ՀՀ անձնագրային ծառայություններ:

06/04/2025

ԱՌԱՋԱՐԿ ԱԳՆ-ին
ID քարտով սահմանը հատելու վերաբերյալ

Ըստ Վրաստանի հետ ստորագրված համաձայնագրի անձը ID քարտով կարող է մեկնել Վրաստան, եթե ունի վավերական անձնագիր:
Եթե անձնագրի ժամկետը լրացել է, ըստ համաձայնագրի, վավերական ID քարտով անձը չի կարող մեկնել Վրաստան, այն դեպքում, երբ նույնականացման քարտն առավել պաշտպանված փաստաթուղթ է, քան ներկայումս շրջանառության մեջ գտնվող սովորական անձնագիրը: Բացի այդ, չկան այնպիսի տվյալներ, որ անձնագիրն ունի, իսկ ID քարտը՝ ոչ: Հակառակը, քարտի վրա ամրագրվում է ՀԾ համարանիշը, իսկ անձնագրում՝ ոչ:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է վերանայել համաձայնագրի նշված դրույթը և միայն վավերական ID քարտի առկայությունը բավարար լինի Վրաստան մեկնելու համար: Եթե ռիսկային է զինապարտների հարցը, նրանց համար սահմանել այլ կարգավորումներ:

Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում առանց վավերական արտոնագրի( մուտքի վիզա) կամ կացության կարգավիճակի բնակվելը առաջացնում է վա...
19/03/2025

Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում առանց վավերական արտոնագրի( մուտքի վիզա) կամ կացության կարգավիճակի բնակվելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 50.000-100.000 դրամ:
Նշված նորմը կիրառվում է 18 տարին լրացած անձանց վրա:
Հիշեցում, եթե տվյալ պետության հետ սահմանված է առանց մուտքի վիզայի ռեժիմ, քաղաքացիները կարող են մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում մնալ 180 օր (Չինաստանի և Իրանի դեպում՝ 180 օրվա ընթացքում՝ 90 օր): Եթե ցանկանում են նշված ժամկետից ավել բնակվել ՀՀ-ում, պետք է դիմեն և ստանան կացության կարգավիճակը:

Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 20.00...
19/03/2025

Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 20.000 դրամի չափով:

✈️ԱԿՏՈՒԱԼ  Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին ամենաշատ հուզող հարցերից է, արդյոք ՀՀ քաղաքացին այլ պետության անձնագրո...
18/03/2025

✈️ԱԿՏՈՒԱԼ

Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին ամենաշատ հուզող հարցերից է, արդյոք ՀՀ քաղաքացին այլ պետության անձնագրով կարող է մուտք գործել Հայաստան և դուրս գալ Հայաստանից այլ պետության աձնագրով, եթե նույնիսկ ունի վավերական կամ ժամկետը լրացած ՀՀ անձնագիր:
✅ՀՀ որևէ իրավական ակտով ՀՀ քաղաքացիների համար նախատսված չէ սահմանափակում այլ պետության անձնագրով ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից դուրս գալու համար, նույնիսկ եթե անձը ունի ՀՀ անձնագիր կամ արական սեռի զինապարտության տարիքի ՀՀ քաղաքացի է (իհարկե եթե անձը չի գտնվում հետախուզման մեջ (ելքի դեպքում):
Միայն ռազմական և արտակարգ դրությունների դեպքում, տվյալ պահին ընդունված իրավական ակտով կարող են կիրառվել սահմանափակումներ:

👉👉Մինչև 2011 թ. ՀՀ քաղաքացիների համար սահմանված էր վարչական պատասխանատվություն առանց անձնագրի բնակվուլու համար, այն դեպք...
18/03/2025

👉👉Մինչև 2011 թ. ՀՀ քաղաքացիների համար սահմանված էր վարչական պատասխանատվություն առանց անձնագրի բնակվուլու համար, այն դեպքում, երբ անձը պարտավոր էր ունենալ անձնագիր: 16 տարեկանը լրացած անձը պարտավոր էր ստանալ անձնագիր:
❌Ներկայումս անձնագիր ստանալը կամավոր է և անկախ տարիքից, անձնագիր չունենալը չի առաջացնում որևէ տեսակի պատասխանատվություն:

👉👉Մինչև 2011թ. քաղաքացիների համար սահմանված էր վարչական պատասխանատվություն իրենց բնակելի տարածություններում անձին առանց ...
18/03/2025

👉👉Մինչև 2011թ. քաղաքացիների համար սահմանված էր վարչական պատասխանատվություն իրենց բնակելի տարածություններում անձին առանց անձնագրի բնակության թույլատրելու համար:
❌Ներկայումս նման պատասխանատվություն սահմանող նորմ չի գործում:

Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտն ապօրինի վերցնելու, ինչպես նաև դրանք գրավ ընդունելու համար սահմանված է վարչական...
18/03/2025

Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտն ապօրինի վերցնելու, ինչպես նաև դրանք գրավ ընդունելու համար սահմանված է վարչական պատասխնատվություն՝ տուգանք 20.000 դրամի չափով:

❌ Մինչև 2017թ. ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում սահմանված էր գրավոր տեղեկացնելու պար...
17/03/2025

❌ Մինչև 2017թ. ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում սահմանված էր գրավոր տեղեկացնելու պարտականություն, որի չկատարումն առաջացնում էր 50.000 դրամ տուգանք:
‼️ Ներկայումս նման նորմ չի գործում: ‼️
👉👉Տեղեկացնելու պարտականություն ունեն միայն այն անձինք, ովքեր պաշտոնատար անձինք են կամ նոր են ստանձնելու պաշտոն և այլ պետության քաղաքացիություն ունենալը Սահմանադրությամբ կամ օրենքով խոչընդոտ է հանդիսանում: Նշված անձանց համար չտեղեկացնելը կամ թաքցնելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:

❌Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի վավերականության ժամկետը և անձը ներկայացրել է դրանք փոխանակմ...
15/03/2025

❌Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի վավերականության ժամկետը և անձը ներկայացրել է դրանք փոխանակման համար, անկախ նրանից քանի տարի է անցել փաստաթղթի ժամկետը լրանալուց, անձը ենթակա չէ որևէ տեսակի պատասխանատվության:
Ընդ որում, նույնիսկ եթե անձն ունի այլ պետության քաղաքացիություն և ՀՀ քաղաքացիությունը դադարցված չէ ՀՀ նախագահի հրամանագրով, նա կարող է փոխանակել իր փաստաթղթերը, այսինք այլ պետության քաղաքացիություն ունենալը և փաստաթղթի ժամկետը լրանալը խոչընդոտ չեն կարող հանդիսանալ:

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո անձը եթե բնակվում է ՀՀ-ում, պարտավոր է մեկամսյա ժամկ...
12/03/2025

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո անձը եթե բնակվում է ՀՀ-ում, պարտավոր է մեկամսյա ժամկետում որպես օտարերկրացի դիմել իր բնակությունն օրինականացնելու համար կամ դուրս գալ ՀՀ-ից:
Պահանջի խախտումը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ տուգանք 50.000-100.000 դրամ:
Վարչական պատասխանատվությունը տվյալ դեպքում ծագում է 18 տարեկանը լրացած անձանց նկատմամբ:

Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն (նույնիսկ եթե ՀՀ անձնագիր չունի, սակայն օրենքի...
11/03/2025

Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն (նույնիսկ եթե ՀՀ անձնագիր չունի, սակայն օրենքի ուժով ՀՀ քաղաքացի է), որպես օտարերկրացի չի կարող ստանալ կացության կարգավիճակ, հաշվառվել ըստ բնակության վայրի, ստանալ ՀԾՀ:
Տվյալ դեպքում ՀԾՀ ստանալու և հաշվառվելու համար պետք է ներկայացնի ՀՀ անձնագիր:

Address

Դավթաշեն 1-ին թղմ. 11/2
Yerevan
0054

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37495595057

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Citizenship.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Citizenship.am:

Share