15/05/2024
Amicus Legal Consulting ընկերությունն իրականացնում է իրավաբանական ծառայությունների աութսորսինգ այն ընկերությունների համար, որոնք ուզում են արդյունավետորեն կառավարել ծանրաբեռնվածությունը և կենտրոնանալ իրենց հիմնական գործունեության վրա՝ խնայելով միջոցներ և նվազեցնելով գործառնական ծախսերը:
Հիմնվելով տարբեր ոլորտների ընկերությունների իրավաբանական սպասարկան մեծ փորձի վրա` մենք առաջարկում ենք Ձեր ընկերության ընթացիկ գործունեության իրավաբանական աջակցության ամբողջական փաթեթ, որը ներառում է.
✅ Պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավական փաստաթղթերի կազմում և ստուգում:
✅ Իրավաբանական աջակցություն հաճախորդների և մատակարարների հետ բանակցություններում:
✅ Աշխատանքային իրավունքի ոլորտում իրավաբանական աջակցություն, որն ընդգրկում է աշխատանքի ողջ գործընթացը:
✅ Ձեր ընկերության ներքին կանոնակարգերի մշակում (տվյալների պաշտպանության, փաստաթղթաշրջանառության կանոնակարգ և այլն):
✅ Իրավաբանական աջակցություն պետական և կարգավորող մարմինների հետ հարաբերություններում:
✅ Խորհրդատվություն Ձեր ընկերության գործունեության ոլորտում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
✅ Իրավաբանական օգնություն ձեր աշխատողների իմիգրացիայի հարցում (աջակցություն աշխատանքի թույլտվություն, կացության կարգավիճակի, աշխատանքի ձևակերպման և այլ հարցերում):
🤝 Փոխանցեք Ձեր իրավաբանական հարցերը մեզ, և մենք կառաջարկենք լավագույն լուծումները Ձեր բիզնեսի համար։