Legal Assistance Law Group

Legal Assistance Law Group Քաղաքացիական և Վարչական Գործերով Իրավաբանական Ծառայություններ

05/09/2025

📢ℹ️Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում ներառված կառուցապատման թույլտվություններին առնչվող գործառույթներն առանձնացվել են և գործում են նոր` 🔗urban-permits.e-gov.am հղումով։

✅Քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների լիցենզավորման և մասնագետների հավաստագրման ծառայությունների համար շարունակում է գործել 💻urban.e-gov.am կայքը։

❗️Փոփոխությունը կատարվել է՝ թվային հարթակից օգտվելը հնարավորինս պարզ և հարմարավետ դարձնելու նպատակով։

05/09/2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը, 2025 թվականի օգոստոսի 12-ի թիվ ԵԴ1/0372/01/24 որոշմամբ, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի գործողության նախապայմանը և այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը՝ նրա վարչական պատասխանատվության ենթարկված լինելն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելը կամ վարելու իրավունքը կասեցվելը։
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա։ Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ և վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը։
Անդրադառնալով քննարկվող հանցակազմի սուբյեկտին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն հատուկ է, քանի որ բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, անձը պետք է օժտված լինի նաև լրացուցիչ հատկանիշներով, այն է՝ լինի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված կամ վարելու իրավունքը կասեցված ֆիզիկական անձ:
Արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունն արձանագրելու համար, անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը տրանսպորտային միջոցը վարել է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված լինելու պայմաններում, որպիսի հանգամանքը պետք է հաստատված լինի իրավաչափ վարչական ակտով։

Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2949

21/11/2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ փաստել է, որ հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնության և մասնավորապես՝ դրամական (փողային) փոխանցման իրականացման արդյունքում բանկին հայտնի դարձած հաճախորդի վերաբերյալ տեղեկությունը, որպես բանկային գաղտնիք կազմող տեղեկություն՝ գործող օրենսդրական կարգավորման համաձայն, կարող է ստացվել նախնական դատական վերահսկողությամբ ապահովված առգրավման կամ խուզարկության քննչական գործողությունների կատարման արդյունքում։ Մինչդեռ, այդ նույն գործառնության իրականացման արդյունքում վճարահաշվարկային կազմակերպությանը հայտնի դարձած հաճախորդի վերաբերյալ նույն տեղեկության պահպանության իրավական ռեժիմի սահմանափակումը որևէ երաշխիքով ապահովված չէ։ Վճռաբեկ դատարանը, նախ, հարկ է համարել նկատել, որ վերոնշյալ գործառնության արդյունքում վճարահաշվարկային կազմակերպությանը հաճախորդի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկություններն ըստ էության բովանդակային առումով ընգրկվում են բանկային գաղտնիքի հասկացությունը ներառող տեղեկությունների շրջանակի մեջ:
Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի՝ 2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգով վճարահաշվարկային համակարգում անհատական հաշիվ բացելու համար բանկային քարտ կցելու պայմանի պարտադիրությունը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ նույն գործառնության իրականացման կապակցությամբ հայտնի դարձած նմանատիպ տեղեկությունը չի կարող ունենալ պահպանության միանգամայն տարբեր իրավական ռեժիմներ՝ պայմանավորված այդ գործառնությունն իրականացնող սուբյեկտի (բանկ, վճարահաշվարկային կազմակերպություն) տեսակից։ Ըստ այդմ՝ նշված տեղեկատվության պահպանության իրավական ռեժիմի սահմանափակման ընթացակարգը ևս չի կարող տարբեր լինել՝ կախված այդ տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտից (բանկ, վճարահաշվարկային կազմակերպություն)։ Ուստի, բանկային գաղտնիք պարունակող գործառնությունների, այդ թվում նաև դրա առնչությամբ տրամադրված IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեի վերաբերյալ տեղեկությունները կարող են ձեռք բերվել բացառապես բանկային գաղտնիքի պաշտպանության քրեադատավարական երաշխիքների հաղթահարմամբ՝ նախնական դատական վերահսկողության ընթացակարգի միջոցով:

15/11/2023

"Լեգալ Ըսիսթընս Լոու Գրուպ" ՍՊԸ-ն իր ավելի քան 15 տարվա փաստաբանական փորձառուառություն ունեցող մասնագետների միջոցով աջարկում է քաղաքացիական ոլորտին առնչվող ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում
- անվճար իրավաբանական խորհրդատվություն,
- ժառանգությունների ձևակերպում,
- պայմանագրերի կազմում,
- դատական ներկայացուցչություն քաղաքացիական գործերով ՀՀ բոլոր դատական ատյաններում,
- ապրանքային նշանների գրանցում,
- իրավաբանական անձանց հիմնադրում,
- պարտք գումարների հավաքագրում,
- իրավաբանական անձանց կորպորատիվ սպասարկում,
- այլ անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ։

Հեռ. +37443002046

15/11/2023

Պայմանագրերի և իրավական փաստաթղթերի կազմում – Կորպրատիվ և կոմերցիոն գործարքների իրականացում - Իրավական ռիսկերի գնահատում և իրավական աուդիտ - Ընկերությունների հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում - Կանոնադրական կապիտալի մեծացում, նվազեցում, բաժնետոմսերի թողարկում - բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի վաճառք, համախմբում (կոնսոլիդացիա) – կորպորատիվ, կոմերցիոն և վարչական վեճեր

15/11/2023

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով Էդ. Սուքիասյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն հարցադրմանը, թե ո՞ր դեպքում է գործն ըստ էության լուծող դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու դատարանի պարտականությունը համարվում պատշաճ կատարված։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանների պարտականությունը պատշաճ կատարված կարող է համարվել, եթե դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկվում են ճիշտ հասցեատիրոջը, այն է՝ դատավարության մասնակցին։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատն արձանագրել է, որ դատավարության մասնակցի միանշանակ արտահայտած կամահայտնության դեպքում դատական ակտերը կարող են ուղարկվել դատավարության մասնակցի ներկայացուցչին։ Դատարաններն իրավասու են դատական ակտերն ուղարկել դատավարության մասնակցի ներկայացուցչին միայն այն դեպքում, երբ իրացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ միջնորդություն ներկայացնելու իր իրավունքը, դատավարության մասնակիցը միջնորդում է դատարանին դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին։ Նման միջնորդության առկայության դեպքում միայն դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը կդիտարկվի որպես դատարանի՝ դատական ակտերը դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases-intermediate/2155

15/11/2023

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով Ք. Հովհաննիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն հարցադրմանը, թե արդյո՞ք կադաստրային քարտեզում առկա սխալների արդյունքում անշարժ գույքերի համադրման փաստը կարող է բացառել անձի սեփականության իրավունքի պետական գրանցման հնարավորությունը։
Ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, ՀՀ կադաստրի կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։ Անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը չի կարող առկախվել՝ պայմանավորված հանրային իշխանության մարմնի (մարմինների) թույլ տված սխալով, որն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասությամբ օժտված են այդ մարմինները։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ անհրաժեշտ է համարել արձանագրել, որ այն դեպքում, երբ անձի իրավունքի պետական գրանցման պահանջը չի բավարարվում կադաստրային քարտեզում առկա սխալի պատճառով, իրավունքի պետական գրանցում հայցող անձն անհրաժեշտություն չունի, ի լրումն իրավունքի պետական գրանցման, հայցել նաև կադաստրային քարտեզի ուղղում՝ հաշվի առնելով, որ ՀՀ կադաստրի կոմիտեն օժտված է սեփական նախաձեռնությամբ կադաստրային քարտեզն ուղղելու իրավասությամբ։
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ կադաստրային քարտեզում առկա սխալների արդյունքում անշարժ գույքերի համադրման փաստը չի կարող բացառել անձի սեփականության իրավունքի պետական գրանցման հնարավորությունը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս՝ հետևյալ հղմամբ:
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/2179

15/11/2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԶԵՆՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՈՐՄԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԱԶԱՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺՈՎ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Միշա Մուրադյանի վերաբերյալ գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշմամբ Վճռաբեկ դատարանը վերանայել և զարգացրել է զենքը կամովին հանձնելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ընդգծելով որ եթե նախկինում գործող իրավակարգավորումների պայմաններում անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները կամովին հանձնելու դեպքում, ապա գործող իրավակարգավորումների դեպքում անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածում նշված առարկաները հանձնի մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը։
Այլ կերպ՝ նոր իրավակարգավորումների պայմաններում քննարկվող խրախուսական նորմի կիրառման տեսանկյունից, օրենսդիրն այսուհետ կարևորում է օբյեկտիվ իրականությունում տեղի ունեցող հանգամանքները (իրավասու մարմինների կողմից նշված առարկաների գտնվելու վայրի մասին իմանալը)՝ այլևս էական նշանակություն չտալով զենքը կամավորաբար հանձնելու վերաբերյալ հանցանք կատարած անձի սուբյեկտիվ ընկալմանը (այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիքի բացակայությունը գիտակցելուն)։ Նման պայմաններում, կիրառելով նյութական նորմի տառացի մեկնաբանման կանոնը, այլևս էական նշանակություն չունի նաև զենքի գործադրմամբ որևէ արարք կատարած լինելու փաստը, եթե զենքը հանձնելու պահին իրավասու մարմինները դրա գտնվելու վայրի մասին դեռևս տեղեկություն չունեն։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը սույն որոշման շրջանակներում վերանայել և զարգացրել է նաև քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմանների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ընդգծելով, որ եթե կատարված փոփոխությունների արդյունքում քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվում են, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը դիտարկվում է որպես իմպերատիվ, ինչպես նաև նախատեսվում է քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմ, ապա վերոնշյալ փոփոխությանը, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է հետադարձ ուժ տրվի։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե օրենսդիրը եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում երաշխավորել է պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորությունը՝ առանց որևէ բացառության, ապա վերոնշյալն առավել ևս պետք է կիրառելի լինի՝ իր բովանդակությամբ և ծավալով ավելի լայն և համընդգրկուն երևույթի՝ քրեական պատասխանատվությունից ազատելու նկատմամբ։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ:
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2192

27/10/2023

"Լեգալ Ըսիսթընս Լոու Գրուպ" ՍՊԸ-ն իր ավելի քան 11 տարվա փաստաբանական փորձառուառություն ունեցող մասնագետների միջոցով աջարկում է քաղաքացիական ոլորտին առնչվող ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում
- անվճար իրավաբանական խորհրդատվություն,
- ժառանգությունների ձևակերպում,
- պայմանագրերի կազմում,
- դատական ներկայացուցչություն քաղաքացիական գործերով ՀՀ բոլոր դատական ատյաններում,
- ապրանքային նշանների գրանցում,
- իրավաբանական անձանց հիմնադրում,
- պարտք գումարների հավաքագրում,
- իրավաբանական անձանց կորպորատիվ սպասարկում,
- այլ անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ։

Հեռ. +37443002046

29/09/2023

Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիան հանդես է գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է Արցախի Հանրապետությունից տարհանված և Հայաստանի Հանրապետությունում գտնվող բժիշկ-ռադիոլոգների և ռենտգեն լաբորանտների տվյալների ցուցակագրումը, մասնագիտական պրակտիկան ՀՀ-ում շարունակելու աջակցման ծրագրի շրջանակներում: Կոնտակտային տվյալների փոխանակման նպատակով խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477430006:
Էլ. փոստի հասցե՝ [email protected]

Հարգանքներով՝ Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիա

Address

Azatutyan Str
Yerevan

Telephone

+37443002046

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Legal Assistance Law Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Legal Assistance Law Group:

Share

Category