LEX Loquens Law Firm

LEX Loquens Law Firm Ժամանակը չի աշխատում նրանց համար, ովքեր չեն մտածում իրենց իրավունքների պաշտպանության ուղղությամբ!!!

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մեր կողմից ներկայացված միջնորդության և դատարանի կողմից նշանակված փորձաքննութ...
22/04/2026

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մեր կողմից ներկայացված միջնորդության և դատարանի կողմից նշանակված փորձաքննության հիման վրա հետմահու՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, կայացրել է աննախադեպ և չափազանց կարևոր եզրակացություն. այն է՝ հաստատել է անձի՝ հոգեկան վարքի խանգարման փաստը և եզրահանգել, որ նման դեպքում անձը չէր կարող գիտակցեր իր գործողությունների հետևանքը և ղեկավարեր դրանք:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է ապահովագրական ընկերության կողմից ներկայ...
10/04/2026

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է ապահովագրական ընկերության կողմից ներկայացրած շուրջ 5.000.000 դրամի բռնագանձման պահանջը՝ հիմնավոր համարելով պատասխանողի կողմից ներկայացված այն փաստարկը, որ առկա չէ վերջինիս կողմից պատահարի վայրն անհիմն լքելու վերաբերյալ որևէ ապացույց:

ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմված ակտը՝ կարևորելով մի շատ կարևոր փաստ, ա...
27/03/2026

ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմված ակտը՝ կարևորելով մի շատ կարևոր փաստ, այն է՝ հսկիչ գնման հանձնարարագիրը ստուգումն իրականացնող հարկային տեսուչի կողմից յուրաքանչյուր անգամ խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո պետք է ներկայացվի ծանոթացման տնտեսվարող սուբյեկին:

ՀՀ վարչական դատարանը բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ռ...
23/03/2026

ՀՀ վարչական դատարանը բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ռազմական բժշկին նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ:
Գործի հետաքրքրությունը կայանում էր նրանում, որ բժշկի ծառայության ժամանակահատվածի մեջ չէր ներառվել վերջինիս կողմից ՀՀ պետական բժշակական համալսարանում ուսանելու տարիները:

Հերթական գրանցված ապրանքային նշանը մեր ընկերության մասնագետների շնորհիվ 🎉
21/03/2026

Հերթական գրանցված ապրանքային նշանը մեր ընկերության մասնագետների շնորհիվ 🎉

 #ԳՈՐԾԿԱ 📖 Հարգելի ընկերներ, գործընկերներ և հետևորդներ!!!Մեզ մոտ առկա է փաստաբանի օգնականի թափուր հաստիք եթե դու՝ ✅ ունե...
17/03/2026

#ԳՈՐԾԿԱ
📖 Հարգելի ընկերներ, գործընկերներ և հետևորդներ!!!
Մեզ մոտ առկա է փաստաբանի օգնականի թափուր հաստիք

եթե դու՝
✅ ունես իրավաբանի բարձրագույն կրթություն
✅ նպատակասլաց ես,
✅ պատրաստ ես կատարելագործվել մասնագիտությանդ մեջ,
✅տիրապետում ես մասնագիտական ոլորտի օրենսդրությանը,
✅ ունես համակարգչային գիտելիքներ,
✅ ունես թիմում աշխատելու կարողություն,
✅ սթերսադիմացկուն ես

ԱՊԱ կարող ես միանալ մեր թիմին՝ ինքնակենսագրական (CV) ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Աշխատավարձը մրցակցային՝ կախված թեկնածուի փորձից

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԿԴԻՏՎԻ ՈՐՊԵՍ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկներ, վստահորդներ և հետևորդներ:Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր ընկերությունը ստանձնել է ՀՀ Տավուշի մարզ...
14/03/2026

Հարգելի՛ գործընկներ, վստահորդներ և հետևորդներ:
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր ընկերությունը ստանձնել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի իրավական խորհրդատվության և ներկայացուցչական ծառայությունների մատուցումը և այսուհետ իր ամբողջ ներուժով լծվելու է համայնքի առջև ծառացած իրավական խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայանքապետարանի աշխատակազմին, ի դեմս՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, վստահության և համագործակցության համար և մաղթում ենք բոլորիս բեղուն աշխատանք:

ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի ՍԴՈ-1802 որոշման հիման վրա «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերա...
24/02/2026

ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի ՍԴՈ-1802 որոշման հիման վրա «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» դատական ակտերն ասյուհետ հնարավոր կլինի բողոքարկել վերաքննության կարգով:
Վերոնշյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատական ակտի բողոքարկման հնարավորությունը, լինելով դատական համակարգի «ներքին վերահսկող» յուրօրինակ մեխանիզմ, ապահովում է իրավունքահեն արդարա­դատության նկատմամբ շարունակական վերահսկողություն, որի կենսագործ­մամբ խախտված իրավունքի վերականգնումը ստանում է իր ավարտուն սահ­մանադրաիրավական բովանդակությունը:

Մենք արդեն 3 տարեկան եք... և կարող եք վստահաբար ասել, որ այս երեք տարիների ընթացքում ջանք և եռանդ չենք խնայել մեր վտահոր...
23/02/2026

Մենք արդեն 3 տարեկան եք... և կարող եք վստահաբար ասել, որ այս երեք տարիների ընթացքում ջանք և եռանդ չենք խնայել մեր վտահորդների շահերը պաշտպանելու և քիչ թե շատ արդարադատությունը վերականգնելու ուղղությամբ:
Յուրաքանչյուրիդ վստահությունը մեզ դարձնում է ավելի ուժեղ և մղում նորանոր հաջողությունների 💝

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը, բեկանելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քա...
12/02/2026

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը, բեկանելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտը, հաստատել է գործարքի կեղծ լինելու հանգամանք այն հիմքով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի վիճարկման փուլում հոր և որդու միջև կնքված առքուվաճառքի պայմանագրի կնքումն իրականում նման իրավահարաբերության պատրանք ստեղծելն է եղել:
Արդյունքում կեղծ գործարքը ճանաչվեց անվավեր, իսկ անշարժ գույքի նկատմամբ վերականգնվեց նախկին սեփականատիրոջ իրավունքը:

05/10/2025

Մեզ մոտ խորհրդատվությունը ՎՃԱՐՈՎԻ է.
🚩 Մի բան հարցնեմ էլի....
🚩 Մի հատ էս թուղթը կնայեք՞…
🚩 Իսկ ինչ կլինի եթե սենց բան անեմ, կամ ասեմ, օրինակ ինչ հետևանք կարող է առաջացնել… ԵՎ
նմանատիպ հարցերն ունեն իրենց ԳԻՆԸ...
ՍՈՎՈՐԵՔ ՀԱՐԳԵԼ ԴԻՄԱՑԻՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ!!!
Իսկ եթե կարծում եք, որ ձեր հարցը կամ խնդիրը դիմացինից չի խլում ժամանակ կամ որևէ այլ ռեսուրս, փորձեք ձեր հարցերը ինքնուրույն կարգավորել:
Մենք աշխատում ենք յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ ժամը 11:00-19:00:
Դա նշանակում է, որ շաբաթ և կիրակի օրերին մենք չենք աշխատում, և ձեր «հրատապ» հարցերը չենք կարող լուծել:

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when LEX Loquens Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to LEX Loquens Law Firm:

Share