11/08/2026
ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎԵՐԴԻԿՏ
Երկարատև և հետևողական աշխատանքի արդյունքում՝ 2026 թվականի օգոստոսի 10-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող մեր վստահորդի վերաբերյալ կայացրել է արդարացման վերդիկտ։
Դատաքննության ողջ ընթացքում մեր վստահորդի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Առնոլդ Վարդանյանը։
Դատական վարույթի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրել է իրավական հիմնավորումներ, ինչպես նաև մասնագիտական և փորձագիտական ապացույցներ՝ վիճարկելով մեղադրանքի հիմնավորվածությունը, մեղադրանքի հիմքում դրված նյութերի արժանահավատությունն ու ապացուցողական նշանակությունը։ Պաշտպանական կողմը հիմնվել է նաև համապատասխան միջազգային չափանիշների վրա։
Գործով իրականացված արտադատական միջոցառումների շրջանակում, փաստաբան Առնոլդ Վարդանյանի ներկայացրած դիմումի հիման վրա, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից Հայաստանում գործողության մեջ են դրվել ակնաբուժական ռեֆրակտոմետրերին ներկայացվող միջազգային ISO տեխնիկական պահանջները՝ ազգային ստանդարտի կարգավիճակով։
Գործով բարձրացվել են նաև մի շարք կարևոր իրավական և ապացուցողական հարցեր, այդ թվում՝ դատաբժշկական փորձագետների՝ անձի տեսողության ցուցիչները գնահատելու իրավասության վերաբերյալ։
Շնորհակալ ենք մեր վստահորդին վստահության համար։
www.arnoldlawyer.com