20/02/2026
🇦🇲 2025 թվականի վերջին ներդրված էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգի և 2026 թվականի հունվարի 1-ից դրա պարտադիր կիրառման պահանջի ուժի մեջ մտնելուց հետո գործատուները գործնականում բախվել են մի շարք էական դժվարությունների։
Մասնավորապես, համակարգը նախատեսում է, որ աշխատանքային պայմանագրերը կնքվեն բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով՝ կիրառելով հայկական էլեկտրոնային ստորագրություն (mID կամ eID): Այս պահանջը զգալի խոչընդոտներ է ստեղծել հատկապես՝
• Հայաստանի տարածքից դուրս բնակվող և հեռավար աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար,
• նոր ժամանող ԵԱՏՄ քաղաքացիների համար, որոնք դեռևս չեն ստացել հայկական թվային նույնականացման տվյալներ,
• ինչպես նաև այն աշխատողների համար, որոնք օբյեկտիվ պատճառներով դեռևս չունեն հայկական էլեկտրոնային ստորագրություն։
Առաջացած մտահոգություններին ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկման է ներկայացրել աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն ամբողջությամբ ընդունվել է փետրվարի 13, 2026 թվականին ։
Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է հետևյալ առանցքային լուծումները՝
1. Պարտադիր էլեկտրոնային ստորագրության կիրառման հետաձգում
Էլեկտրոնային ստորագրության համակարգի պարտադիր կիրառումը հետաձգել մինչև 2027 թվականի հունվար։ Սա գործատուներին և աշխատողներին կտա լրացուցիչ ժամանակ՝ տեխնիկական և կազմակերպչական հարմարեցումների համար։
2. Հեռավար աշխատողների դեպքում գրավոր պայմանագրի հնարավորություն
Սահմանվում է հատուկ դրույթ, որով թույլ է տրվում էլեկտրոնային հարթակից դուրս (այսինքն՝ գրավոր եղանակով) աշխատանքային պայմանագրեր կնքել Հայաստանի Հանրապետությունից դուրս հեռավար աշխատանք իրականացնող աշխատակիցների հետ։
3. Օտարերկրյա քաղաքացիների հետ պայմանագրերի կնքում հարթակից դուրս
Թույլատրվում է օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը հարթակից դուրս, պայմանով, որ համապատասխան պայմանագիրը պարտադիր կերպով տեղադրվի էլեկտրոնային համակարգում կացության թույլտվության տրամադրումից հետո երեք ամսվա ընթացքում։
Այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու թվայնացման գործընթացի շարունակականությունը՝ միաժամանակ հաշվի առնելով աշխատանքի տեղավորման անդրսահմանային բնույթը և միգրացիոն գործընթացների գործնական իրողությունները։
🇺🇸 At the end of 2025, a new system for electronic employment contracts was introduced in Armenia, and from January 1, 2026, its use became mandatory. In practice, however, employers faced a number of significant challenges.
Specifically, the system requires that employment contracts be concluded exclusively through an electronic platform, using an Armenian electronic signature (mID or eID). This requirement has created substantial obstacles, particularly for:
• Individuals living outside the territory of Armenia and performing remote work,
• Newly arriving EAEU citizens who have not yet obtained Armenian digital identification credentials,
• Employees who, for objective reasons, do not yet have an Armenian electronic signature.
In response to these concerns, the Government of the Republic of Armenia submitted a draft amendment to the Labor Code for consideration by the National Assembly, which was fully adopted on February 13, 2026.
The legislative amendment provides the following key solutions:
1. Postponement of mandatory electronic signature use
The mandatory use of the electronic signature system is postponed until January 2027. This gives employers and employees additional time for technical and organizational adjustments.
2. Option for written contracts for remote workers
A special provision allows employment contracts to be concluded outside the electronic platform (i.e., in written form) with employees performing remote work outside the Republic of Armenia.
3. Concluding contracts with foreign citizens outside the platform
It is permitted to conclude employment contracts with foreign citizens outside the electronic platform, provided that the corresponding contract is mandatory uploaded to the electronic system within three months after the residence permit is issued.
These changes aim to ensure the continuity of the digitalization process while simultaneously taking into account the cross-border nature of employment and the practical realities of migration processes.