05/06/2026
ԵՐԲ ԿԱՐՈՂ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԴԱՇԻՆԻՔԻ) ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԵԼ
Այսպես՝ ընտրական օրենսգրքով հստակ սահմանված են այն հիմքերը, երբ Վարչական դատարանը կարող է կուսակցության (դաշինիքի) գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել։
Այն դեպքում, երբ առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից (ԸՕ 19-րդ հոդված):
Ստացվում է, որ եթե ընտրություններին մասնակցող որևէ կուսակցություն կամ դաշինք թույլ է տալիս է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը՝
1․ կրում է շարունակական բնույթ, և
2․ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ
3․ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա
Այսինքն՝ նշված հիմքով կուսակցության (դաշինիքի) գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու համար պետք է առկա լինի մի քանի պայմանների միաժամանակյա առկայություն։ Առաջին և հիմնական պայմանն այն է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը պետք է թույլ տա նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում իր մյուս հետևանքներով, այն է՝ ունենա շարունական բնույթ և ամենակարևորը թույլ տված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա կամ առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում և թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Սակայն նախ և առաջ պետք է պարզել, թե որ դեպքերում կարող է առկա լինել նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում, օրինակ՝
Ա) քարոզչության ժամանակահատվածում նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին չեն կատարվում քարոզչության կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից համերգների, ներկայացումների, մարզական միջոցառումների, ֆիլմերի ցուցադրության և այլ միջոցառումների ֆինանսավորման պարտականությունը,
Բ) նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները, անձամբ կամ իրենց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալիս է (խոստանում է) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցում է (խոստանանում է) ծառայություններ:
Մյուս հիմքը, երբ ընտրական հանձնաժողովը կարող դիմել դատարան վերը նշված պահանջով, այն է՝ երբ օրինակ ազգային ժողովի ընտրություններին մասնակցող որևէ ուժ չի կատարում նախընտրական հիմնադրամ բացելու իր պարտավորությունը, այդ դեպքում նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
Մեկ այլ հիմք է, երբ օրինակ պարզվում է, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Այդ դեպքում հանձնաժողովը իր նախաձեռնությամբ կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչել անվավեր։
Հաջորդը այն դեպքերն են, երբ օրինակ կուսակցությունը լուծարվել է կամ
կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.
Ըստ էության այս հիմքերն են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով թվարկված, թե այսօրվա դրությամբ հայտնի անձինք ինչ հիմքերով և փաստարկներով են դիմել Հանձնաժողով դեռևս հայտնի չէ։