Srapionyan & Partners Law Firm

Srapionyan & Partners Law Firm Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Srapionyan & Partners Law Firm, Lawyer & Law Firm, RA, 6 Yekmalyan Street, Yerevan.

"Srapionyan & Partners" Law Firm is a company providing services in the following domains of law: civil Law (including family, insurance, etc.), administrative Law, bankruptcy and insolvency cases, etc. «Սրապիոնյան ընդ Փարթնըրս» իրավաբանական ընկերությունը հադիսանում է իրավաբանական ծառայություններ մատուցող պրոֆեսիոնալ ընկերություն, և առաջարկում է հետևյալ ծառայությունները քաղաքացիական (այդ թվում նաև

ընտանեկան, ապահովագրական և այլ), վարչական (այդ թվում նաև հարկային և մաքսային մարմինների, կադաստրի, ռեգիստրի, պետական, ՏԻՄ-ի և այլ մարմինների հետ հարաբերություններում) և սնանկության գործերով․
- Իրավաբանական խորհրդատվություն
- Փաստաթղթերի ուսումնասիրություն և իրավաբանական եզրակացության տրամադրում
- Պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր կազմակերպություններ հարցումների իրականացում, փաստաթղթերի և տեղեկատվության ձեռք բերում
- Բանակցությունների վարում և մասնակցություն
- Գործարքների կնքման ընթացքում իրավական ուղեկցման ապահովում
- Պայմանագրերի կազմում, վերլուծում և իրավական ռիսկերի գնահատում
- Կորպորատիվ հաճախորդների սպասարկում՝ ներքին իրավական ակտերի կազմում, աշխատանքային հարաբերությունների իրավական ուղեկցում, ընկերությունների հիմնադրում, լուծարում, միացում և այլն, բաժնետոմսերի և բաժնեմասերի ձեռքբերման, օտարման և այլ գործարքների իրականացում և այլն
- Դիմումների, հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, պատասխանների, առարկությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
- Դատական ներկայացուցչություն
- Պարտքերի հավաքագրում

_____________________________________

"Srapionyan & Partners" Law Firm is a professional legal services company that offers the following services in the following legal domains: civil Law (including family, insurance, etc.), administrative Law (including relations with tax and custom services, State governmental body of cadastre, State registry of legal entities, local administration and other governmental bodies), bankruptcy, insolvency cases ․
- Legal advices
- Examination of documents provision of legal opinions
- conduction of surveys, obtention of documentation and information from governmental and non- governmental bodies
- participation and leadership in Negotiations
- Providing legal assistance during conclusion of transactions
- Drafting, analysis and Legal assessment of Contractual risks
- Corporate customer service: drafting internal legal acts, legal support of labor relations, establishment of companies, liquidation, merger, etc, acquisition of shares, alienation, implementation of other transactions, etc
- Preparation of applications, lawsuits, appeals, responses to appeals, objections and other necessary documents
- Judicial representation
- Debt collection

__________________________________

Юридическая фирма «Срапионян и партнеры» - компания, оказывающая профессиональные юридические услуги, предлагает перечень нижеперечисленных услуг в следующих правовых сферах: гражданское право (включая семейные, страховые и др. дела), Административное право (включая взаимоотношения с налоговыми и таможенными органами, взаимоотношения с органами Государственного кадастра, Государственного регистра юридических лиц, взаимоотношения с органами местного самоуправления, итд), дела о банкротстве, итд․
- Юридическая консультация,
- Экспертиза документов, и предоставление юридического заключения,
- проведение опросов, получение документов и информации от Государственных и негосударственный органов, а также органов местного самоуправления,
- Проведение и участие в Переговорах,
- Оказание юридической помощи, юридическое соправождение заключения сделок,
- Составление договоров, анализ, и оценка юридических рисков,
- Обслуживание корпоративных клиентов: разработка внутренних правовых актов, юридическое сопровождение трудовых отношений, создание компаний, ликвидация, слияние и т. д., Приобретение акций, отчуждение, осуществление иных сделок и т. д.
- Подготовка заявлений, исков, апелляций, возражений и других необходимых документов,
- Судебное представительство,
- Взыскание долгов.

17/09/2023

Իսկ դուք գիտեի՞ք, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող (բայց օրինակ ՌԴ քաղաքացի հանդիսացող), 18 տարին լրացած և ընտրությունն անցկացվող համայնքի (օրինակ` Երևանի) բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող անձը իրավունք է ստանում քվերակելու ՏԻՄ ընտրություններում։

Այ հիմա կտեսնենք ռելոկանտների 《խերը》։

Հղում` ՀՀ ընտրական օրենսգրքի 2֊րդ հովածի 2֊րդ մասի 3֊րդ կետ։

31/05/2023
Եթե ցանկանում եք տեղեկացված լինել իրավաբանական տարրաբնույթ ռիսկերի և լուծումների մասին, ապա հետևեք մեզ։
03/03/2023

Եթե ցանկանում եք տեղեկացված լինել իրավաբանական տարրաբնույթ ռիսկերի և լուծումների մասին, ապա հետևեք մեզ։

🇦🇲 ❗️ Պաշտպանեք Ձեր ԲՐԵՆԴԸ այլ անձանց կողմից անօրինական օգտագործումից։➡Իսկ համար առաջին պայմանը՝  ԲՐԵՆԴԻ կամ, ավելի ստու...
23/02/2023

🇦🇲 ❗️ Պաշտպանեք Ձեր ԲՐԵՆԴԸ այլ անձանց կողմից անօրինական օգտագործումից։
➡Իսկ համար առաջին պայմանը՝ ԲՐԵՆԴԻ կամ, ավելի ստույգ, ապրանքային նշանի պետական գրանցումն է։

🎓Մենք իրականացնում ենք ապրանքային նշանի պետական գրանցում և ապահովում դրա պաշտպանությունն այլ անձանցից։
Դիմե՛ք մեզ և եղե՛ք պաշտպանված։
📞 +374 77778785

🇺🇸 ❗️ Protect your BRAND from the illegal usage of third parties.
➡ The best way to protect your BRAND or the Trademark is the state registration of it.

🎓 We can realize the registration of the Trademark for you and guarantee its protection from the disturbance.
Contact us to be protected.
📞 +374 77778785

#ապրանքայիննշանիգրանցում #ապրանքայիննշան #իրավաբան

‼️Դատապարտելի է։ Նման ոստիկանները տեղ չունեն իրավապահ համակարգում։ Նման երևույթները ոչ միայն արատավորում են ոստիկանությա...
15/02/2023

‼️Դատապարտելի է։ Նման ոստիկանները տեղ չունեն իրավապահ համակարգում։ Նման երևույթները ոչ միայն արատավորում են ոստիկանությանը, այլ նաև հանդիսանում են վտանգ իրական պաշտպանության կարիք ունեցող հասարակության անդամների համար։

Հիշեցնենք, որ Էրեբունու ոստիկանական բաժնում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել փաստաբաններ։

#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #Նորություններ #Հենցհիմա #անհնազանդություն ...

⚡️ԻՐԱԶԵԿՈՒՄՆախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփո...
15/02/2023

⚡️ԻՐԱԶԵԿՈՒՄ
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Մասնավորապես, փոփոխություններով առաջարկվում է․
❗️ վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը,
❗️ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում մի շարք մարդկանց խմբերի համար,
❗️ սահմանվում է ամենամյա արձակուրդների տրամադրման նոր կարգ,
❗️ աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք,
❗️ առաջարկվում է վերանայել նաև աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը,
❗️ հստակեցվում են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները,
❗️ հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը,
❗️ վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը,
❗️ նախատեսվում են կարգավորումներ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների, աշխատավարձից պահումների և գանձումների դեպքերի, աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի, աշխատանքային հարաբերություններում բռնության կամ ոտնձգության հասկացության սահմանման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների վերաբերյալ։

Սիրելի ընկերներ և գործընկերներ,Ամփոփում ենք անցնող 2022 թվականը։ Մեր ընկերության համար այն լի էր նոր գործընկերների ձեռքբ...
31/12/2022

Սիրելի ընկերներ և գործընկերներ,

Ամփոփում ենք անցնող 2022 թվականը։ Մեր ընկերության համար այն լի էր նոր գործընկերների ձեռքբերումով, եղան նաև նոր հաղթանակներ և մեր հաճախորդների խախտված իրավունքները արդարացիորեն վերականգնվեցին։

Սակայն, մեր համոզմամբ մասնավոր ոլորտի ձեռքբերումները պետք է ծառայեն մեր երկրի պետականության ամրապնդմանը և սուվերենության անձեռնմխելիությանը։

Այս նոր տարին թող լինի բեկումնային բոլորիս համար` լի հաղթանակներով և ձեռքբերումներով։ Մեր քաջ զինվորներին անփորձանք ծառայություն ենք մաղթում, իսկ նրանց ընտանիքներին տոկոնություն։ Հայաստանին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։

Շնորհավորում Ամանորը և Սուրբ Ծնունդ։

❗❗❗ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 2022 թվականի Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում "Անկանխիկ գործառնությունների մասին" ՀՀ օրենքը, որով սահման...
17/06/2022

❗❗❗ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում "Անկանխիկ գործառնությունների մասին" ՀՀ օրենքը, որով սահմանվում է, որ սույն թվականի Հուլիսի 1-ից

👉 Կազմակերպությունները և Ա/Ձ-ները ֆիզիկական անձանց հետ 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց վճարումը և վճարի ստացումը պետք է իրականացնեն անկանխիկ ձևով,
👉 Ֆիզիկական անձինք իրար միջև 500,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքներ կնքելու դեպքում, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման (օրինակ՝ անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ օտարման գործարքները), 500,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի վճարումը և վճարման ստացումը պետք է իրականացնեն անկանխիկ ձևով, իսկ 2023 թվականի հուլիսի 1-ից նշված գումարի շեմը նվազեցվում է մինչև 300,000 ՀՀ դրամը։
👉 Ֆիզիկական անձանց միջև 300,000 ՀՀ դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով։
👉 Անկախ գումարի չափից՝ փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների, ինչպես նաև նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումն պետք է իրականացվեն անկանխիկ ձևով,
👉 ՀԴՄ կիրառելու պարտավորություն ունեցող (բացառությամբ կրպակների), ինչպես նաև օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է ունենան և հաճախորդի ցանկությամբ ապահովեն POS տերմինալների միջոցով վճարման հնարավորություն։

Հարցերի դեպքում և խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։

05/03/2022

📢 📢 📢 Всем владельцам бизнеса, пострадавшим от санкций и воин, всем тем, кому надоел валютный контроль ✖️ ❗️

Хотите обойти трудности, возникшие на пути вашего бизнеса⁉️
Мы готовы вам помочь❗️✅️

Специально для вас- мы разработали пакет юридических услуг😉

Мы освободим вас от хлопот по:

✔️ Открытию нового юр. лица на территории РА,
✔️ Открытию счетов в банках,
✔️ Поможем получить соответствующие разрешения, или лицензии, в зависимости от рода вашей деятельности в кратчайшие сроки ⏳️

Пишите и звоните, мы будем рады помочь 🤝

Շնորհավոր ԲԱՆԱԿԻ ՕՐԸ։ ՀՀ Զինված ուժերը միակ գրավականն է մեր պետականության գոյության և մեր` հայերիս, Հայաստան աշխարհում ա...
28/01/2022

Շնորհավոր ԲԱՆԱԿԻ ՕՐԸ։ ՀՀ Զինված ուժերը միակ գրավականն է մեր պետականության գոյության և մեր` հայերիս, Հայաստան աշխարհում ապրելու իրավունքի իրացման։

Հավերժ փառք մեր նահատակներին։
Խոնարհում նրանց ծնողներին։

Համոզված ենք, որ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ վերահաստատելու է իր վաղեմի համբավը։

‼️‼️‼️Հերթական աշխատանքային վեճով արձանագրվեց ՀԱՂԹԱՆԱԿ մեր թիմի փորձառու փաստաբանների աշխատանքի արդյունքում‼️‼️‼️🏆🥇Թիվ Ե...
30/10/2021

‼️‼️‼️Հերթական աշխատանքային վեճով արձանագրվեց ՀԱՂԹԱՆԱԿ մեր թիմի փորձառու փաստաբանների աշխատանքի արդյունքում‼️‼️‼️

🏆🥇Թիվ ԵԴ/13587/02/21 քաղաքացիական գործով Դատարանը բավարարեց մեր վստահորդի պահանջը և Պատասխանողին պարտավորեցրեց հօգուտ հայցվորի կատարել ինչպես հարկադիր պարապուրդի գումարների ամբողջական հատուցում, այնպես էլ' հատուցել մեր վստահորդի կողմից կատարված փաստաբանական ծախսերը💰💰💰։

Այս ժամանակահատվածում, մարդիկ երևի թե առավելապես տուրիստական կազմակերպությունների հետ են առնչվում։Ինչպես հայտին է, շատ ե...
20/08/2021

Այս ժամանակահատվածում, մարդիկ երևի թե առավելապես տուրիստական կազմակերպությունների հետ են առնչվում։

Ինչպես հայտին է, շատ են նաև մարդկանց վստահության չարաշահման դեպքերը։

Նման դեպքերից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս.

1. Չսահմանափակվել միայն բանավոր պայմանավորվածություններով,
2. Ընկերության հետ հարաբերությունները կարգավորելու համար կնքել պայմանագիր, որտեղ հստակ պետք է նշված լինեն մատուցվող ծառայությունները (հյուրանոց, ամրագրած համարը` օրինակ դեպի ծով տեսարանով կամ առանց, հավելյալ ծառայությունների տեսակը և այլն),
3. Բոլոր վճարումները կատարել բացառապես փոխանցման միջոցով, իսկ կանխիկի դեպքում` պարտադիր պահանջել վճարման անդորրագիր։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ։

#Իրավունք #իրավաբան #փաստաբանական #փաստաբան #Օգնություն #դիմեքմեզ #Արդարություն

Address

RA, 6 Yekmalyan Street
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+37477778785

Alerts

Be the first to know and let us send you an email when Srapionyan & Partners Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Srapionyan & Partners Law Firm:

Share