22/11/2022
📢 ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՔՈՂԱՐԿՎԵՑ «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ» ՓՈՐՁԱԳԵՏԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ՉՀԱՏՈՒՑՎԵՑ
Ամենը սկսվեց, երբ կանգնած մեքենան ակամա դարձավ ՃՏՊ մասնակից՝ մեկ այլ մեքենայի բախումից հետո: Թվում է, թե սովորական մի միջադեպ, այն ել հատուցելի՝ կարծես թե մտահոգվելու որևէ առիթ չկա: Սակայն…
Գործը հասավ ապահովագրական ընկերության փորձագետներին, որոնք որևէ նոր դետալի ձեռքբերում չէին նախատեսել իրենց գնահատման եզրակացության մեջ: Մինչդեռ, մեքենան 2018թ. արտադրության էր և ՃՏՊ պահին ուներ ընդամենը 40.000 կմ-ից պակաս վազք: Նշյալ հանգամանքը պետք է հաշվի առնվեր փորձագետի կողմից, քանի որ վնասների գնահատման մեթոդաբանության համաձայն եթե մեքենայի արտադրության մայր երկիրը ԱՊՀ երկիր չէ, մեքենան վեցից ոչ ավել տարեկան է և վազքը չի գերազանցում 120 հազ. կմ ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի հաշվարկում վնասված բաղադրիչի ձեռքբերման արժեքի որոշման համար հիմք է ընդունվում գործարանային արտադրության համանման նոր բաղադրիչի արժեքը:
Փաստացի տվյալ վնասի վերականգնման ծախսը, հաշվի առնելով մեքենայի վազքն ու տարիքը, առաջնային փորձաքննություն իրականացնող փորձագետը պետք է գնահատեր գործարանային արտադրության համանման նոր բաղադրիչի արժեքին համապատասխան, մինչդեռ գնահատել է նորոգման աշխատանքների արժեքի չափով:
Գործով ներգրավվեց երկրորդ՝ անկախ փորձագետը, որի եզրակացությունը ենթադրվում էր, որ լույս կսփռի ստեղծված իրավիճակի վրա: Սակայն նշված անվահեծի վնասը կրկին գնահատվեց նորոգման ծախսի տարբերակով:
🔔 Փորձագետները իրենց եզրակացությունները կազմելիս առաջնորդվել են ԱՊՊԱ պայմանների այն կետով, ըստ որի «Եթե տեխնիկապես հնարավոր է (վնասված բաղադրիչի վերականգնումը հնարավոր է դրա նպատակային նշանակությունը և արտաքին տեսքը պահպանելով) և տնտեսապես հիմնավորված (վերանորոգման ծախսերը չեն գերազանցում տվյալ բաղադրիչի՝ սույն հավելվածով նախատեսված գնի 80 տոկոսը) վնասված բաղադրիչի վերականգնումը, ապա պատճառված վնասի չափի մեջ փորձագետը հաշվարկում է այդ բաղադրիչի՝ սույն հավելվածով սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկված վերանորոգման հետ կապված աշխատանքների արժեքը:»
Մինչդեռ, Հայաստանի պայմաններում անվահեծի նորոգման դեպքում չեն պահպանվում ոչ՛ գործարանային նյութերի որակական հատկանիշները, ոչ՛ բարձր որակը ապահովող տեխնոլոգիական առանձնահատկությունները, իսկ անվահեծի նորոգման ժամանակ բարձրորակ էմալի փոխարեն օգտագործվում է լաք: Արդարության համար անհրաժեշտ է նշել, որ որոշ արտասահմանյան երկրներում անվահեծերի նորոգման ժամանակ կիրառվում են գործարանային նյութերին որակապես շատ մոտ նյութեր և տեխնոլոգիաներ, ինչը ապահովում է համանման կամ շատ մոտ որակ:
⁉️‼️ Ինչքանո՞վ է այս ամենը կարևոր: Այդքանով, որ վերոնշյալ «նպատակային նշանակություն» բառակապակցության մեջ գործարանի տեսանյունից ներառվում է ոչ միայն հանգույցի ֆունկցիոնալ գործողությունը, այլ նաև արդյունավետ օգտագործման ժամկետը, ինչպես բոլոր ագրեգատների բոլոր դետալների պարագայում: Եվ այս իրավիճակում լաքապատումը չի բավարարում վերոնշյալ պայմանին, քանի որ դետալի «կյանքի» կրճատման հետ մեկտեղ նույնիսկ արտաքին տեսքի տեսանկյունից նորոգված անվահեծը զուտ վիզուալ տարբերվում է գործարանային անվահեծից փայլով, երանգով և այլն:
📜 Ի լրումն վերոգրյալին հարկ է նշել, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող ատասխանատվության ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն «Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ ավտոտրանսպորտային միջոցի՝ մինչև պատահարի պահը առկա փաստացի վիճակը վերականգնելու համար:…»: Քննարկվող իրավիճակը՝ վնասի նորգման ծախսը նոր դետալի արժեքի փոխարեն հատուցելը, չի համապատասխանում նույնիսկ ԱՊՊԱ օրենքի վերոնշյալ մեջբերմանը, քանի որ դետալը չի վերականգնվում (նորոգվում) «մինչև պատահարի պահը առկա վիճակին» հասցնելով, այլ արդյունքում էապես վատթարացվում է տվյալ դետալի կենսունակության չափորոշիչը կամ այլ պես ասած՝ «դետալի կյանքը»:
Մինչդեռ այս պայմաններում, մեր համոզման համաձայն, եթե հատուցվի նոր դետալի արժեքը վերոնշյալ օրենսդրական և ենթաօրենսդրական բոլոր նորմերը կատարված կլինեն:
💡 Մեր սուբյեկտիվ կարծիքով վերոնշյալը խնդիր է, որը հաճախորդին հասցնում է ֆինանսական վնաս և որը դեռևս բարեհաջող անտեսվում է փորձագետների կողմից: Վերջիններս նույնիսկ մանրամասն հիմնավորման և խնդրի մատնանշման պարագայում գրավոր առարկությանը պատասխանում են, մեջբերենք՝ 📯 «…ի պատասխան առարկության ևս մեկ անգամ նշում ենք, որ գնահատումը կատարված է ԱՊՊԱ ոլորտում գործող կանոնների համաձայն, այն է փոխարինման ենթակա դետալը՝ փոխարինվել է, իսկ վերանորոգման ենթակա դետալների համար հաշվարկվել են վերանորոգման աշխատանքներ…»: Նման պատասխանով փորձագետը ոչ հերքեց մեր տեսակետը, ոչ էլ ապացուցեց իրենը, ուղղակի առանց հիմնավորման, առանց օրենսդրական ակտերին հղումների պնդեց որ ամենը ճիշտ այնպես է, ինչպես պետք է լիներ:
📜 Սակայն օրենքին համապատասխանության հարցը մնում է բաց, առնվազն մեր տեսանկյունից…
🏢 Հետաքրքիր է, որ փորձագետների նման վարքագծի միակ շահառուները ապահովագրական ընկերություններն են:
Ուշագրավ է նաև, որ առաջնային փորձագետը հաշվի չեր առել անվահեծի նույնիսկ նորոգման ծախսը, երկրորդ փորձագետը հաշվարկել էր ընդամենը նորոգման ծախս:
🕵🏼♀️❓ Նկատառում 1՝ Փաստացի առաջնային փորձագետի և երկրորդ փորձագետի կարծիքների միջև տարբերությունը կազմել է 100%...
Մինչդեռ՝ ըստ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտի Բյուրոյի կողմից հաստատված մեթոդաբանության խախտումը հաստատված է համարվում եթե...՝
- տվյալ ԱՊՊԱ պատահարի հետևանքով գույքին պատճառված իրական վնասը տարբերվում է ստուգվող փորձաքննությամբ գնահատված վնասից ավելին քան 20 %-ով, բայց ոչ պակաս 40.000 դրամից...
✅✅ Չնայած վերոքննարկյալ հարցի հատուցումը կրկնակի անգամ ավելացվեց, նույնիսկ անվահեծի նորոգման ծախս հաշվի առնելով: ✅✅
❗ ՀԻՇԵՑՈՒՄ՝
✅ Hatucum.am թիմը նախապես ԱՆՎՃԱՐ վերլուծում է գործի դրական ելքի շանսերը՝ խնայելով ձեր ժամանակն ու ռեսուրսները: Խորհրդատվության համար կապ հաստատեք հեռախոսով կամ լրացրեք կարճ հայտը՝ https://b24-hgv65w.bitrix24.site/crm_form_ngzyx/
✅ Hatucum.am առցանց մատուցվող ծառայության վճարը ձևավորվում է Ձեզ փոխանցված փաստացի դրամական արդյունքից՝ մեզ հետ համագործակցելով դուք միայն շահում եք:
https://hatucum.am
#եղեքտեղեկացված #ԱՊՊԱ