07/05/2024
Հերթական հաղթանակը, որը Վերաքննիչ դատարանը հաստատեց՝
Մեր վստահորդն ազատվեց 1.100.000 ՀՀ դրամ տուգանքից:
Թիվ ՎԴ/1012/05/23 գործով վիճարկել ենք ՊԵԿ-ի կողմից կայացված վարչական ակտը, որով հայցվորին առաջադրվել էր պահանջ՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք և 100.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցման գումար՝ որպես հարկային պարտավորություն:
Մասնավորապես, իրավասու մարմինը պնդում էր, որ Հայցվոր կողմն իրականացրել է դեղերի մեծածախ իրացում՝ չունենալով համապատասխան լիցենիզա:
Մինչդեռ մենք հակառակն ապացուցեցինք և 26.07.2023թվականին նախ վճռով, ապա 03.04.2024թվականին՝ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ, հաստատվեց, որ դեղերի մեծածախ իրացում չէր կարող որակվել Հայցվորի գործողությունը:
Արդյունքում, հաղթեցինք, անվավեր ճանաչեցինք/վերացրեցինք ՊԵԿ-ի վարչական ակտը, անձին ազատեցինք 1.100.000 ՀՀ դրամի չափով տուգանքից և ավելին՝ ՊԵԿ-ից, հօգուտ Հայցվորի կբռնագանձվի թե նախապես վճարված պետական տուրքը, թե՝ փաստաբանի խելամիտ գնահատված վճարը:
Դիմե՛ք «Manukyan Legal» փաստաբանական գրասենյակ, ստացեք բարեխիղճ մասնագիտական աջակցություն և տոնեք հաղթանակներ: