«Զալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • «Զալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ

«Զալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ «Զալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ

⚖️ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎԲաց եք թողել ժառանգությունն ընդունելու նոտարական 6-ամսյա ժամկետը։❗ Դա դեռ չի նշա...
30/07/2026

⚖️ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

Բաց եք թողել ժառանգությունն ընդունելու նոտարական 6-ամսյա ժամկետը։

❗ Դա դեռ չի նշանակում, որ կորցրել եք Ձեր ժառանգական իրավունքները։

Մեր թիմի հերթական հաջողված գործով դատարանը ամբողջությամբ բավարարեց դիմումը՝ հաստատելով ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու իրավաբանական փաստերը։

📌 Գործի էությունը
Ժառանգատուն կտակով իր բնակելի տունն ու հողամասերը կտակել էր որդուն։ Կտակողի մահից հետո որդին փաստացի ընդունել էր ժառանգությունը՝ տիրապետելով, օգտագործելով և խնամելով գույքը, սակայն սահմանված 6-ամսյա ժամկետում չէր դիմել նոտարին և իրավունքը չէր ձևակերպել։ Մի քանի տարի անց մահացել էր նաև որդին։

Մեր իրականացրած աշխատանքը․
Որդու մահից հետո նրա որդու (ժառանգատուի թոռան և մեր վստահորդի) անունից դիմեցինք դատարան։ Ներկայացված ապացույցներով հիմնավորեցինք, որ կտակով ժառանգը կյանքի ընթացքում փաստացի ընդունել էր ժառանգությունը, իսկ նրա մահից հետո մեր վստահորդը՝ որպես օրենքով ժառանգ, նույնպես փաստացի տիրապետել և պահպանել է ժառանգական գույքը։

✅ Արդյունքը․
Դատարանը հաստատեց անհրաժեշտ իրավաբանական փաստերը, ինչի արդյունքում մեր վստահորդը հնարավորություն ստացավ պետական գրանցմամբ ձևակերպել ժառանգական գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը։

Եթե Դուք նույնպես ունեք ժառանգության ընդունման կամ ժառանգական իրավունքների ձևակերպման հետ կապված խնդիրներ, դիմեք մեզ՝ իրավական աջակցություն ստանալու համար։
📞 Հեռախոս / WhatsApp / Viber՝ 077 651 647
📍 **Հասցե՝** ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 71/32

📌 ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԵրբ մարդը հայտնվում է ծանր ֆինանսական վիճակում, հ...
14/06/2026

📌 ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Երբ մարդը հայտնվում է ծանր ֆինանսական վիճակում, հաճախ հասարակությունը դա ընկալում է որպես անձնական ձախողում։ Սակայն իրավական պետության համար սնանկությունը ոչ թե պատիժ է, այլ մարդու արժանապատվությունը, սոցիալական կայունությունը և տնտեսական հարաբերությունները պաշտպանելու միջոց։

🔹 Սահմանադրությունից բխող սկզբունքը

Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է, և մարդու անօտարելի արժանապատվությունն իր բոլոր իրավունքների հիմքն է։ Այս սահմանադրական դրույթը հայտարարություն չէ միայն, այլ իրավական չափանիշ, որով պետք է մեկնաբանվեն և կիրառվեն բոլոր օրենքները, այդ թվում՝ «Սնանկության մասին» օրենքը։

Անձը կամ ընկերությունը, որը հայտնվում է ֆինանսական փակուղում, ենթարկվում է անվերջ դատերի, արգելանքների և ճնշումների՝ առանց ելքի։ Սնանկության օրենքը հենվում է բոլորովին այլ տրամաբանության վրա։

🔹 Սնանկությունը պատիժ չէ

Հասարակության մեջ հաճախ սնանկությունը ընկալվում է որպես պատիժ կամ ձախողման պաշտոնական արձանագրում։ Իրականում սնանկության ինստիտուտը պատիժ չէ։ Այն իրավական կարգավորման միջոց է, որի նպատակը պարտատերերի և պարտապանի իրավունքների արդար հավասարակշռումն է։

🔹 «Նոր սկիզբ»՝ ոչ թե ողջ կյանքի դատավճիռ

Ժամանակակից սնանկության իրավունքի հիմքում ընկած է այն գաղափարը, որ տնտեսական անհաջողությունը չի կարող մարդուն դատապարտել ֆինանսական ցմահ կախվածության։ Մարդը կարող է սխալվել, բիզնեսը կարող է ձախողվել, տնտեսական պայմանները կարող են փոխվել, սակայն արժանապատվությունը չի կարող կորցվել պարտքերի հետ միասին։

Հենց դրա համար Սահմանադրության 23-րդ հոդվածը հստակ ասում է՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է։ Ֆիզիկական անձի համար Սնանկության մասին օրենքը նախատեսում է «նոր սկիզբ»․ որոշակի պայմաններում մարդը կարող է ազատվել անհաղթահարելի պարտքերից և շարունակել իր կյանքը, փոխանակ ողջ կյանքում մնա պարտքի գերության մեջ։

🔹 Արժանապատիվ գոյության նվազագույն երաշխիքները

Հենց Սահմանադրության 23-րդ հոդվածի սկզբունքից բխում է, որ Սնանկության օրենքը սահմանում է որոշակի գույք, որը պարզապես չի կարող բռնագանձվել անկախ պարտքերի չափից (Սնանկության մասին օրենքի 96-րդ հոդված)՝ որպեսզի մարդը պարտքերի պատճառով չզրկվի նվազագույն մարդկային պայմաններից։

Բացի այդ, Սահմանադրության 84-րդ հոդվածով ամրագրված սոցիալական պետության նպատակներից բխում է պետության պարտականությունը՝ ապահովելու մարդու արժանապատիվ գոյության նվազագույն պայմանները, ինչը հատկապես կարևոր է տարեց և կարիքավոր անձանց համար, որոնք հաճախ հանդիսանում են սնանկության գործերի մասնակից։

🔹 Սոցիալական պաշտպանության սահմանադրական երաշխիքները

Սահմանադրության 57-րդ հոդվածը երաշխավորում է աշխատանքային իրավունքները, իսկ 36-37-րդ հոդվածները՝ ընտանիքի և երեխայի հատուկ պաշտպանությունը։ Այս սահմանադրական արժեքների տրամաբանությամբ սնանկության օրենսդրությունը աշխատավարձի և ալիմենտների պահանջներին տալիս է բարձր առաջնահերթություն՝ նախքան շատ այլ պարտատերերի։

Մարդը, ով արդեն կատարել է իր աշխատանքը, չպետք է մնա առանց վարձատրության միայն այն պատճառով, որ գործատուն դժվարության մեջ է հայտնվել, և նմանապես՝ ալիմենտի պահանջները չեն կարող «ջնջվել» սնանկության արդյունքում։

🔹 Հավասարակշռված համակարգ, ոչ քաոս

Սահմանադրության 60-րդ հոդվածը պաշտպանում է սեփականության և պահանջի իրավունքը, իսկ սնանկության օրենսդրությունը ապահովում է դրանց արդար հավասարակշռությունը՝ բացառելով քաոսային մրցավազքը պարտապանի գույքի նկատմամբ։

Սնանկության իրավունքը հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն․ մարդը կարող է կորցնել գումարը, բիզնեսը կամ գույքի մի մասը, բայց իրավական պետությունում նա չպետք է կորցնի իր արժանապատվությունը։

Հենց այդ պատճառով սնանկության մասին օրենքը միայն տնտեսական հարաբերություններ կարգավորող ակտ չէ, այլ նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործիք։

📌 Եթե Ձեր կամ Ձեր ընկերության պարտավորությունները զգալիորեն գերազանցում են ակտիվների արժեքը և առկա է վճարային պարտավորությունների 90 և ավելի օր կետանց, սնանկության ինստիտուտը կարող է լինել իրական ու օրինական լուծում։

⚖️ «Զալյան և Գործընկերներ» Փաստաբանական Գրասենյակ ՍՊԸ

📍 ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 71/32

📞 077 651 647

🚗 Վարորդական գործնական քննություն․ ի՞նչ իրավունքներ ունի քննություն հանձնողըՆախորդ հրապարակմամբ մենք խոսեցինք վարորդական...
09/06/2026

🚗 Վարորդական գործնական քննություն․ ի՞նչ իրավունքներ ունի քննություն հանձնողը

Նախորդ հրապարակմամբ մենք խոսեցինք վարորդական գործնական քննության ընթացքում տեսուչի խիստ պարտականությունների մասին։ Այժմ ժամանակն է իմանալ, թե ի՞նչ իրավունքներ ունեք Դուք՝ որպես քննություն հանձնող։

📌 1. Քննությանը ներկայացուցչի մասնակցության իրավունքը

Դուք իրավունք ունեք ապահովելու Ձեր վստահված անձի (օրինակ՝ հարազատի կամ փաստաբանի) ներկայությունը քննության ընթացքում։

📌 2. Մեխանիկական, թե՞ ավտոմատ փոխանցման տուփ. ընտրությունը Ձերն է

Օրենքը Ձեզ հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել, թե որ տեսակի փոխանցման տուփով եք ցանկանում հանձնել քննությունը (ընտրելով ավտոմատը՝ վկայականում կկատարվի համապատասխան նշում)։

📌 3. Քննության արձանագրության պատճենը ստանալու իրավունքը

Տեսուչը պարտավոր է անմիջապես հայտնել արդյունքը։ Դուք իրավունք ունեք տեղում պահանջել և ստանալ Ձեր ենթադրյալ սխալներն արձանագրած պաշտոնական փաստաթուղթը։

📌 4. Տեսաձայնագրությունը՝ որպես Ձեր պաշտպանության երաշխիք

Ամբողջ գործընթացի տեսաձայնագրումը ոչ միայն տեսուչի պարտականությունն է, այլև Ձեր անքակտելի իրավունքը, որն անհամաձայնության դեպքում օգտագործվում է գործի հետագա ուսումնասիրության և ընթացակարգերի համար։

📌 5. Քննությունը վերահանձնելու իրավունքը

Եթե գործնական քննությունը դրական չեք հանձնել, Դուք իրավունք ունեք այն վերահանձնել: Երկրորդ փորձին կարող եք մասնակցել առաջին ձախողումից ընդամենը 7 օր անց, իսկ հաջորդ փորձերին՝ մեկ ամիս անց։

📌 6. Մերժման որոշումը բողոքարկելու իրավունքը

Եթե քննությունն ավարտվել է բացասական արդյունքով, Ձեզ պարտադիր պետք է տրամադրվի վարորդական վկայական տալը մերժելու մասին պաշտոնական գրավոր որոշում։ Դուք իրավունք ունեք այդ որոշումը բողոքարկել վարչական (վերադասության) կամ դատական կարգով։

📌 7. Տեսական քննության լեզվի ընտրության իրավունք

Դուք պարտավոր չեք քննությունը հանձնել բացառապես հայերենով։ Օրենքը թույլ է տալիս Ձեզ ինքնուրույն ընտրել թեստավորման լեզուն (օրինակ՝ ռուսերեն կամ անգլերեն)։

💡 Ի՞նչ անել անհամաձայնության դեպքում

Եթե համոզված եք, որ քննության արդյունքը արդար չէ, մի շտապեք կրկին վճարել և վերահանձնել քննությունը։ Նախ ուսումնասիրեք տեսաձայնագրությունը, ստացեք արձանագրությունը և գնահատեք բողոքարկման հնարավորությունը։

Մինչդեռ ոչ իրավաչափ որոշումը կարելի է և պետք է բողոքարկել։ Նման գործերում հաջողության հասնելու և արդարությունը վերականգնելու հիմնական գրավականը գործի գրագետ իրավական վերլուծությունն է։

Մի՛ զիջեք Ձեր իրավունքները։ Վստահե՛ք Ձեր շահերի պաշտպանությունը պրոֆեսիոնալներին։

🏛 «Զալյան և Գործընկերներ» Փաստաբանական Գրասենյակ ՍՊԸ

📍 ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 71/32

📞 Հեռախոս՝ 077 651 647

🚗 Վարորդական գործնական քննություն․ ի՞նչ պարտականություններ ունի տեսուչըԲազմաթիվ հետևորդների խնդրանքով ներկայացնում ենք հ...
02/06/2026

🚗 Վարորդական գործնական քննություն․ ի՞նչ պարտականություններ ունի տեսուչը

Բազմաթիվ հետևորդների խնդրանքով ներկայացնում ենք համառոտ իրավական իրազեկում վարորդական վկայական ստանալու գործնական քննության ընթացքում տեսուչի պարտականությունների վերաբերյալ։

Ստորև ներկայացված են տեսուչի հիմնական պարտականությունները՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման դրույթների հիման վրա։

📌 1. Քննության ժամանակը և դրա հաշվարկը

Բուն վարման տևողությունը.

Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննություն ընդունելիս տեսուչը պարտավոր է տրամադրել հստակ ժամանակահատված՝ 25 րոպե «B» և «BE» կարգերի, և 45 րոպե՝ առավել խոշոր տրանսպորտային միջոցների համար։

Հիմք (Կետ 50).

«Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը հանձնելու համար տրվում է 25 րոպե ժամանակ... և 45 րոպե ժամանակ...»։

Ժամանակի մեջ չմտնող գործողությունները.

Տեսուչն իրավունք չունի վերոնշյալ րոպեների մեջ ներառել վարորդի թեկնածուին ընդունելու, մեքենան նախապատրաստելու, տեխնիկական վիճակը զննելու և արդյունքները հայտարարելու ժամանակը։

Հիմք (Կետ 50).

«Այդ ժամանակի մեջ չպետք է հաշվարկվի վարորդի թեկնածուներին ընդունելու, տրանսպորտային միջոցը նախապատրաստելու... և գործնական քննության արդյունքները հայտարարելու ժամանակը»։

📌 2. Երթուղու ընտրությունը և հանձնարարականները

Երթուղու պարտադիր չափանիշները.

Տեսուչը պարտավոր է ընտրել 1,5-ից 4 կմ երկարությամբ երթուղի, որը հնարավորություն կտա հանձնարարել քննության գնահատման համար նախատեսված բոլոր գործողությունները։

Հիմք (Կետ 47).

«...երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է հնարավորություն տա քննություն ընդունողին տալու... գործողությունները կատարելու հանձնարարականներ»։

Տեղանքի ընտրությունը.

Քննությունը պետք է անցկացվի միայն այն ճանապարհներին, որտեղ ուսումնական վարումը արգելված չէ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

📌 3. Անհապաղ դադարեցման և գնահատման պարտականությունը

Անհապաղ արձագանքում խախտմանը.

Եթե քննություն հանձնողը թույլ է տալիս երթևեկության կանոնի խախտում, տեսուչը պարտավոր է անմիջապես դադարեցնել քննությունը։ Տեսուչն իրավունք չունի շարունակել քննությունը մինչև ժամանակի ավարտը և նոր միայն հայտարարել բացասական արդյունքի մասին։

Հիմք (Կետ 51).

«...գործնական քննությունը դադարեցվում է մինչև սահմանված ժամանակը լրանալը՝ անմիջապես, եթե քննություն հանձնողը թույլ է տալիս... որևէ խախտում»։

Դրական գնահատման շեմը.

Տեսուչը պարտավոր է արձանագրել դրական արդյունք, եթե պահանջվող գործողություններից առնվազն 10-ը կատարվել են ճիշտ։

📌 4. Տրանսպորտային միջոցում այլ անձանց ներկայությունը

Ներկայացուցչի ներկայության իրավունքը.

Վարորդի թեկնածուն իրավունք ունի ունենալ մեկ ներկայացուցիչ (փաստաբան, հարազատ կամ այլ անձ), և տեսուչը պարտավոր է թույլատրել նրա ներկայությունը (առանց միջամտելու իրավունքի), եթե մեքենայի կառուցվածքը դա թույլ է տալիս։

Հիմք (Կետ 49).

«...տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել նաև վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ՝ առանց քննությանը միջամտելու իրավունքի...»։

📣 Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք վարորդական գործնական քննություն հանձնող անձանց իրավունքները, քննության ընթացքում նրանց համար նախատեսված երաշխիքները, ինչպես նաև բացասական արդյունքների բողոքարկման կարգը։

Հիշե՛ք, յուրաքանչյուր բացասական կամ վիճելի արդյունք ենթակա է իրավական գնահատման, իսկ արդյունավետ բողոքարկումը պահանջում է գործի փաստական հանգամանքների և կիրառելի իրավական նորմերի համակողմանի վերլուծություն։

Իրավունքների և պարտականությունների իմացությունը արդար և օրինական վարչարարության ապահովման կարևոր նախապայման է։

🏛 «Զալյան և Գործընկերներ» Փաստաբանական Գրասենյակ ՍՊԸ

📍 ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 71/32

📞 Հեռախոս՝ 077 651 647

⚖️ Վճռաբեկ դատարանը բավարարեց մեր բողոքըՀարգելի՛ հետևորդներ,«Զալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակը շարունակում ...
27/05/2026

⚖️ Վճռաբեկ դատարանը բավարարեց մեր բողոքը

Հարգելի՛ հետևորդներ,

«Զալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակը շարունակում է հետևողականորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը բոլոր դատական ատյաններում։

Այսօր ցանկանում ենք կիսվել կարևոր դատական հաղթանակով, որը վերաբերում է չափազանց ծանր և հուզական քրեական գործի։

Մեր գրասենյակը ստանձնել էր զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական դեպքով տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը։

Ստորադաս դատարանները, մեր գնահատմամբ, սխալ էին որակել արարքը՝ անտեսելով հանցագործության խուլիգանական շարժառիթները, ինչի հետևանքով նշանակվել էր անհամաչափ մեղմ պատիժ։

Բողոքարկման արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարեց մեր ներկայացրած փաստարկները և արձանագրեց մի շարք կարևոր հանգամանքներ․

▪️ Վճռաբեկ դատարանը փաստեց, որ ստորադաս դատարանների եզրահանգումները ձևավորվել են գործի հանգամանքները ոչ ամբողջական և ոչ համակողմանի գնահատելու արդյունքում։

▪️ Դատարանն արձանագրեց, որ պատշաճ իրավական գնահատման չեն արժանացել արարքի շարժառիթներն ու գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

▪️ Վճռաբեկ դատարանը հաստատեց նաև մեր դիրքորոշումը, որ արարքի իրավական որակման հարցում թույլ է տրվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այսինքն՝ նյութական իրավունքի խախտում։

Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ բեկանեց ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկեց նոր քննության։

Սա կարևոր քայլ է արդարության վերականգնման ճանապարհին։

Մեր թիմը շարունակելու է հետևողական և սկզբունքային աշխատանքը՝ հիմնված խորքային իրավական վերլուծության և մասնագիտական պատասխանատվության վրա։

#ԶալյանԵվԳործընկերներ #ՓաստաբանականԳրասենյակ #ՎճռաբեկԴատարան #Արդարադատություն #ԻրավունքիՊաշտպանություն #ՔրեականԳործ

24/05/2026

#ՓաստաբանականԳրասենյակ #Իրավունք

📌Սնանկության գործերով հաջողությունների շարքից....Մեր կողմից ներկայացված կամավոր սնանկության 6 դիմումներ բավարարվել են' մ...
08/05/2026

📌Սնանկության գործերով հաջողությունների շարքից....
Մեր կողմից ներկայացված կամավոր սնանկության 6 դիմումներ բավարարվել են' մեզ դիմած անձինք ճանաչվել են սնանկ.
✅Յուրաքանչյուր բավարարված դիմում օրինական ճանապարհով պարտքերից ազատվելու, ֆինանսական խնդիրները լուծելու նոր հնարավորություն է մեզ դիմած քաղաքացիների համար...
#սնանկություն, #կամավորսնանկություն

⚖️ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆ...
04/05/2026

⚖️ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄ

Վերջին ժամանակահատվածում մեր իրավաբանական թիմը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ մի շարք քաղաքացիական գործերով ապահովել է դրական դատական լուծումներ՝ ձևավորելով քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանության կարևոր և հետևողական իրավակիրառ պրակտիկա։

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիները տասնամյակներ շարունակ **բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել ու օգտագործել են անշարժ գույքը որպես սեփական**, սակայն տարբեր իրավական և փաստաթղթային հանգամանքներով պայմանավորված՝ չեն ունեցել դրա նկատմամբ պատշաճ իրավական գրանցում։

Դատարանների կողմից կայացված վճիռներով վերահաստատվել է իրավական կարևոր սկզբունք, ըստ որի՝ նման տիրապետումը, օրենքով սահմանված նախապայմանների առկայության դեպքում, կարող է հանգեցնել սեփականության իրավունքի դատական ճանաչման՝ ձեռքբերման վաղեմության հիմքով։

Մեր կողմից վարվող գործերի շրջանակը վկայում է, որ խնդիրը կրում է համակարգային բնույթ և վերաբերում է մեծ թվով քաղաքացիների, որոնց գույքային իրավունքները տարիներ շարունակ փաստացի գոյություն են ունեցել, սակայն իրավական ձևակերպում չեն ստացել։

Այս ուղղությամբ մեր մասնագիտական գործունեության նպատակը հստակ է՝
**ապահովել քաղաքացիների փաստացի գոյություն ունեցող գույքային իրավունքների իրավական ճանաչումն ու արդյունավետ պաշտպանությունը, նպաստել միասնական դրական դատական պրակտիկայի ձևավորմանը և վերականգնել այն իրավունքները, որոնք երկար տարիներ մնացել են չիրացված։**

Օրինական տիրապետումը պետք է ստանա օրինական ճանաչում և լիարժեք իրավական պաշտպանություն։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ փաստաբանական գրասենյակ-ի հետևողական, սկզբունքային և մասնագիտական...
02/05/2026

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԶԱԼՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ փաստաբանական գրասենյակ-ի հետևողական, սկզբունքային և մասնագիտական աշխատանքի արդյունքում հերթական անգամ վերականգնվել է քաղաքացու խախտված իրավունքը։

Մեր վստահորդ՝ Ա․ Կ-ի դեմ ներկայացվել էր 103,320 ՀՀ դրամի բռնագանձման պահանջ՝ ջրաչափերի վնասման հիմքով։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի հակընդդեմ հայցը, սակայն դատական ակտը մեր կողմից բողոքարկվեց Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Վերաքննիչ դատարանում հիմնավորեցինք, որ՝
✔️ վնասվածքներն արձանագրվել էին դեռևս 2019 և 2022 թվականներին,
✔️ մեր վստահորդը գույքը ձեռք է բերել միայն 20.07.2023 թվականին,
✔️ հետևաբար՝ չէր կարող պատասխանատվություն կրել մինչև այդ առաջացած հանգամանքների համար։

2026 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվեց, ստորադաս դատարանի վճիռը բեկանվեց, իսկ մեր վստահորդի նկատմամբ սահմանված վճարման պարտավորությունը՝ ամբողջությամբ վերացվեց։

Արդարությունը վերականգնվեց, իսկ մասնագիտական պաշտպանությունը կրկին տվեց իր արդյունքը։

Մենք շարունակելու ենք հետևողականորեն պաշտպանել մեր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը՝ բոլոր դատական ատյաններում։

📞 Կապ մեզ հետ
📍 ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 71/32
📱 (+374) 98 050 744
📧 [email protected]

#ԶալյանԵվԳործընկերներ #ԴատականՀաղթանակ #ՎերաքննիչԴատարան #ԻրավականՊաշտպանություն #Փաստաբան #Վանաձոր

Address

Tigran Metz 71/32
Vanadzor
2002

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 12:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when «Զալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share