Փաստաբանական գրասենյակ Վանաձորում

Փաստաբանական գրասենյակ Վանաձորում Իրավաբանական Խորհրդատվություն
Փաստաբանական Ծառայություններ. Փաստաբան Արսեն Սերոբյան

«Ալիմենտը պարտք չէ, այլ պատասխանատվություն»Բաժանումը չի վերացնում ծնողի պարտականությունը.Երբ ծնվում է երեխա, ծնվում է նա...
29/08/2025

«Ալիմենտը պարտք չէ, այլ պատասխանատվություն»
Բաժանումը չի վերացնում ծնողի պարտականությունը.
Երբ ծնվում է երեխա, ծնվում է նաև մեր կյանքի ամենամեծ պարտավորությունը։
Պարտավորություն, որը չի չափվում միայն գումարով, այլ սիրով, հոգատարությամբ և պատասխանատվությամբ։ Ալիմենտը գումար չէ, որը պարզապես «վճարում ենք ու մոռանում»։ Այն մեր մասնակցությունն է մեր իսկ արյան ու մսի ապագային։
Ոչ մի դատարան չի կարող մեզ պարտադրել սիրել մեր երեխային։ Բայց դատարանը կարող է հիշեցնել, որ նրա սնունդը, կրթությունը, առողջությունը կախված է նաև մեր որոշումներից։ Ալիմենտը միայն իրավական պահանջ չէ․ դա արժանապատիվ հոր կամ մոր անձնական խոստումն է, որ ասում է. «Ես քեզ չեմ թողնի միայնակ, նույնիսկ եթե մենք այլևս միասին չենք»։

Մի՛ մտածեք, թե ալիմենտը ձեր երեխային օգնելու միջոց է։ Ո՛չ, դա Ձեր երեխային է հասնում, Ձեր արյանը, Ձեր շարունակությանը։ Նրա աչքերը կպայծառանան ոչ թե փողից, այլ այն գիտակցությունից, որ Դուք նրա կողքին եք, թեկուզ հեռվից։

Հիշեք՝ ընտանիքը կարող է բաժանվել, բայց ծնող լինելու պարտականությունը բաժանման չի ենթարկվում։ Եթե նույնիսկ հարաբերությունները վերջացել են, սիրո ժառանգությունը շարունակվում է։

👉 Երբեմն կյանքի ճանապարհները տանում են տարբեր կողմեր, և բաժանումը դառնում է անխուսափելի։ Այդ դեպքում կարևոր է իրավունքի ու արդարության ճանապարհով ապահովել երեխայի լավագույն շահերը։
Եթե նման իրավիճակում եք, կարող եմ օգնել Ձեզ գտնել օրինական և արդար լուծումներ։

📩 Գրեք կամ զանգահարեք ինձ, եթե խորհրդի կարիք ունեք
📞 Հեռ.: 094 41 68 89
🏢 Հասցե: ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 20, «Գուգարք» հյուրանոց, 404 սենյակ
✉ Էլ. փոստ: [email protected]
⚖ Արսեն Սերոբյան – Փաստաբան

📌 Մի շտապեք ասել "բաժանվում ենք"Խորհուրդ՝ ընտանեկան իրավաբանիցՃիշտ է՝ ես իրավաբան եմ և օրական շփվում եմ մարդկանց հետ, ով...
07/08/2025

📌 Մի շտապեք ասել "բաժանվում ենք"
Խորհուրդ՝ ընտանեկան իրավաբանից

Ճիշտ է՝ ես իրավաբան եմ և օրական շփվում եմ մարդկանց հետ, ովքեր պատրաստվում են ամուսնալուծվել։ Բայց երբեմն, նստած իրենց դիմաց, ինձ մոտ իրավաբանությունը նահանջում է։ Մարդկային տեսակս է խոսում, ոչ միայն որպես մասնագետ։
Բոլորին չէ, որ կարելի է ասել «մի բաժանվեք»։ Բայց շատ դեպքերում, երբ լարվածությունը դեռ անցողիկ է, վիրավորանքները դեռ թարմ են, մարդիկ մոռանում են, թե ինչու են երբևէ սիրել իրար։ Եվ սկսում են մտածել միայն առանձին ապագայի մասին՝ առանց պայքարելու միասին ապագա ունենալու համար։
Իրավունքը Ձեզ հնարավորություն է տալիս բաժանվել, բայց խիղճը՝ հնարավորություն է տալիս մտածել մեկ քայլ առաջ։
Ես հաճախ տեսել եմ, թե ինչ ցավոտ հետևանքներ է թողնում ամուսնալուծությունը՝ ոչ միայն զույգի, այլ հատկապես երեխաների վրա։
Երբեմն բավական է խոսել՝ ոչ թե փաստաբանի, այլ միմյանց հետ։ Երբեմն պետք է երրորդ կողմ՝ հաշտարար, հոգեբան, հոգևորական, ընկեր… կամ նույնիսկ հենց իրավաբանը, եթե մարդ է հասկացող։

Ես կողմ եմ ընտանիքի պահպանմանը՝ եթե դեռ հույս կա։
Եվ եթե դուք հիմա հուզված կարդում եք այս տողերը, վիրավորված կամ հուսահատված, հիշեք՝
միշտ արժե փորձել, նախքան վերջակետ դնելը։

Եթե Դուք զգում եք, որ կա հնարավորություն վերադառնալու միմյանց, գուցե հենց այսօր ճիշտ օրն է խոսելու, լսելու, նորից լսելու։ Իսկ եթե անգամ վստահ եք, որ լուծումը բաժանումն է՝ վստահ եղեք, որ դա գիտակից որոշում է, ոչ պահի ազդակ։

Սիրով՝
Արսեն Սերոբյան
Ընտանեկան իրավունքի մասնագիտացված փաստաբան
📞 094416889
ք. Վանաձոր, Տ.Մեծի 20, ,,Գուգարք,, հյուրանոց 203 սենյակ

16/11/2024

Հաղորդաշարի ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ է “ASTERI” ընկերությունը.Գործընկերներն են “In Forest Resort”-ը “TUSHPA” -ն և «ԿԱՆԳ։AR»-ը _______________ASTERI (Հրուշակեղենի ա...

Առաջին հերթին պետք է դիմել փաստաբանի.❓Ինչու՞Վարորդական իրավունքը վերականգնելու համար առանց տեսական և գործնական քննությու...
10/10/2024

Առաջին հերթին պետք է դիմել փաստաբանի.

❓Ինչու՞

Վարորդական իրավունքը վերականգնելու համար առանց տեսական և գործնական քննությունների անհրաժեշտ է 30 օրվա ընթացքում բողոքարկել որոշումը՝ նախ վարչական, իսկ մերժման դեպքում՝ դատական կարգով:

Այս գործընթացում, առանց փորձառու փաստաբանի աջակցության, հնարավոր չէ ապահովել հաջողություն:

Մեր փաստաբանական գրասենյակը կօգնի ձեզ բողոքարկել որոշումը՝ օրենքի սահմաններում։

Դիմեք մեզ՝ անմիջապես գրելով մեր էջին կամ զանգահարելով 094416889 հեռախոսահամարին, և մենք կապահովենք Ձեր իրավունքների պաշտպանությունը:

Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են պարեկային ծառայողների կողմից, դիմեք մեր փաստաբանական գրասենյակ և մենք կօգ...
27/08/2024

Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են պարեկային ծառայողների կողմից, դիմեք մեր փաստաբանական գրասենյակ և մենք կօգնենք ձեզ բողոքարկել որոշումները և վերականգնել իրավունքներն՝ օրենքի սահմաններում։

Մեզ հետ կապ կարող եք հաստատել՝

📞 094416889 հեռախոսահամարով
Կամ այցելեք փաստաբանական գրասենյակ.
քաղ. Վանաձոր, Գուգարք հյուրանոց, 203 սենյակ

Փաստաբան՝ Արսեն Սերոբյան:

20/08/2024
Եթե կանգնած եք բարդ իրավական խնդիրների առաջ կամ պարզապես անհրաժեշտ է պրոֆեսիոնալ խորհրդատվություն, ապա փաստաբան Արսեն Սե...
18/08/2024

Եթե կանգնած եք բարդ իրավական խնդիրների առաջ կամ պարզապես անհրաժեշտ է պրոֆեսիոնալ խորհրդատվություն, ապա փաստաբան Արսեն Սերոբյանը պատրաստ է աջակցել ձեզ:

- Ամուսնալուծության իրավական աջակցություն
- Ալիմենտի բռնագանձման հարցերի լուծում
- Ժառանգության և համատեղ ձեռք բերված գույքի բաժանմանման խնդիրներ:

Իրավական հարցերի շուրջ վստահելի և պրոֆեսիոնալ մոտեցումը երաշխավորված է:

📞 094416889
📩 [email protected]

Փաստաբանական գրասենյակը առաջարկում է իր ծառայությունները ամուսնաընտանեկան հարաբերություններից բխող իրավական խնդիրների լո...
20/06/2024

Փաստաբանական գրասենյակը առաջարկում է իր ծառայությունները ամուսնաընտանեկան հարաբերություններից բխող իրավական խնդիրների լուծման հարցում.

• Ամուսնությունների պետական գրանցման,
• Ամուսնալուծությունների,
• Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի,
• Երեխայի և ծնող(ներ)ի իրավունքների շահերի պաշտպանության,
• Ալիմենտային պարտավորությունների և այլ հարցերով:

Մեր կողմից տրամադրվող ծառայություններին կարող եք ծանոթանալ զանգահարելով՝ 094416889 հեռախոսահամարին, կամ այցելել փաստաբանական գրասենյակ՝ ք. Վանաձոր, Տ. Մեծի 20, ,,Գուգարք,, հյուրանոց, 203 սենյակ.

Փաստաբան՝ Արսեն Սերոբյան:

Address

Ք․ Վանաձոր, Տ. Մեծի 20, «Գուգարք» հյուրանոց 203 սենյակ
Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 17:00
09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+37494416889

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Փաստաբանական գրասենյակ Վանաձորում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share