28/06/2025
Ցածր գները և գրավիչ առաջարկները հաճախ կարող են թաքցնել մանրատառերով գրված կամ լիովին քողարկված պայմաններ, որոնք սպառողը իմանում է միայն գործարքի վերջում։ Այդպիսի թաքնված պայմաններն անբարեխիղճ վաճառքի գործելակերպ են և կարող են հանգեցնել օրենքի խախտման և լուրջ տուգանքների։ 🚨🔍
Ինչ է «վաճառքի թաքնված պայմանը»
Սա այն դեպքն է, երբ․
❌ Գովազդում կամ առաջարկի առաջին փուլերում չի նշվում կարևոր պայման, որը էապես ազդում է գնորդի վճարման պարտավորության վրա,
❌ Տարատեսակ հավելյալ վճարները, երկարաժամկետ պարտավորությունները կամ ծառայության չեղարկման տույժերը հայտնվում են միայն գործարքի ավարտին,
❌ Վաճառքի սկզբում ներկայացվում է միայն արտադրանքի առավելությունները, իսկ սահմանափակումները, հետ վերադարձնելու պայմանները կամ այլ վճարային պարտավորությունները մանր տառերով կամ այլ կերպ քողարկված են ներկայացվում։
Ինչ ռիսկեր է ստեղծում բիզնեսի համար.
❌ Մոլորեցնում է սպառողին, ով իրական գործարքը չէր ընտրի, եթե նախապես տեղյակ լիներ բոլոր պայմաններին,
❌ Խախտում է սպառողների պաշտպանության և գովազդի օրինականության մասին պահանջները,
❌ Իրավական հետևանքներ՝ տուգանքներ, գործարքների անվավեր ճանաչում, ֆինանսական վնասներ,
❌ Վնասված բրենդային վստահություն և հաճախորդների դժգոհություններ։
✅ Ինչպես խուսափել այս սխալից
✔️ Բացահայտ ներկայացրեք վաճառքի բոլոր պայմանները՝ գովազդում և գործարքի ընթացքում, մինչև վերջնական վճարումը։
✔️ Էական պայմանները մի ներկայացրեք մանր տառերով կամ դժվար հասանելի էջերում և փաստթղթերում։
✔️ Պայմաններն ու սահմանափակումները ներկայացրեք պարզ, հասկանալի և ընթեռնելի կերպով ու հնարավորինս շուտ բացահայտեք դրանք սպառողին։
💡 Թափանցիկ վաճառքը ապահովում է հաճախորդի վստահությունը և պաշտպանում է բիզնեսը իրավական ռիսկերից։
💼 «We Solve» իրավաբանական ընկերությունը» պատրաստ է օգնել բիզնեսներին վաճառքի և գովազդի պայմանները ձևակերպել իրավաչափ և թափանցիկ ձևով՝ խուսափելով խախտումներից։ Մեր մասնագետները կվերլուծեն ձեր վաճառքի պայմանները և կտան անհրաժեշտ լուծումներ։
👇 Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներում են թաքնված պայմանները ավելի հաճախ հանդիպում։ Կիսվեք ձեր դիտարկումներով մեկնաբանություններում։