Liberty LLC - Law Firm

Liberty LLC - Law Firm Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Liberty LLC - Law Firm, Lawyer & Law Firm, 59/9 Komitas Avenue, 2nd floor, Erevan.
(1)

ՄԻԱՑԻ՛Ր «ԼԻԲԵՐԹԻ»-Ի ԹԻՄԻՆ💼 ԿՐՏՍԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔ«Լիբերթի» ՍՊԸ իրավաբանական ընկերությունը փնտրում է սկսնակ իրավաբան՝ ...
11/08/2026

ՄԻԱՑԻ՛Ր «ԼԻԲԵՐԹԻ»-Ի ԹԻՄԻՆ

💼 ԿՐՏՍԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔ

«Լիբերթի» ՍՊԸ իրավաբանական ընկերությունը փնտրում է սկսնակ իրավաբան՝ մասնագիտական զարգացման երկարաժամկետ հեռանկարով թիմին միանալու համար։

Ընկերության նպատակն է ժամանակի ընթացքում ձևավորել ինքնուրույն աշխատելու ունակ բարձրակարգ իրավաբան, որը կկարողանա ստանձնել քաղաքացիական և վարչական գործերի վարման ավելի մեծ պատասխանատվություն և աստիճանաբար անցնել դրանց ինքնուրույն վարմանը։

📌 ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է

• իրավունքի տեսական հիմքերի լավ իմացություն,
• վերլուծական և տրամաբանական մտածողություն,
• գրագետ հայերեն խոսքի տիրապետում,
• իրավական աղբյուրների հետ աշխատելու կարողություն,
• պատասխանատվություն, կարգապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• նոր գիտելիք արագ յուրացնելու և այն գործնականում կիրառելու պատրաստակամություն,
• քաղաքացիական և վարչական իրավունքի նկատմամբ հետաքրքրվածություն,
• օտար լեզուների իմացությունն առավելություն է։

🎯 ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

«Լիբերթի»-ում կարևորում ենք ոչ միայն արդեն ունեցած գիտելիքն ու փորձը, այլև սովորելու և զարգանալու ներուժը։

Աշխատակիցը հնարավորություն կունենա ներգրավվելու իրական իրավական և դատական գործերում, ուսումնասիրելու օրենսդրություն և դատական պրակտիկա, մասնակցելու իրավական դիրքորոշումների և դատավարական փաստաթղթերի պատրաստմանը և աշխատելու փաստաբանի անմիջական ուղղորդմամբ։

Մենք համոզված ենք, որ բարձրակարգ իրավաբանական աշխատանքի հիմքում խորքային տեսական գիտելիքն ու զարգացած իրավական մտածողությունն են։

💎 ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

• մեկնարկային վարձատրություն՝ նվազագույն աշխատավարձի չափով,
• իրական քաղաքացիական և վարչական գործերի վրա աշխատելու հնարավորություն,
• մասնագիտական ուղղորդում և ուսուցում,
• պատասխանատվության և ինքնուրույնության աստիճանական ընդլայնում,
• մասնագիտական առաջընթացին համապատասխան՝ վարձատրության վերանայման հնարավորություն,
• երկարաժամկետ մասնագիտական աճի հնարավորություն «Լիբերթի»-ի թիմում։

❌ Աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Մեզ համար ավելի կարևոր է թեկնածուի մասնագիտական ներուժը։

📩 ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

ՈՒղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)-ն՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում (subject) նշելով «Կրտսեր իրավաբան»։

Նամակի հիմնական տեքստում (email body) խնդրում ենք մի քանի նախադասությամբ հակիրճ նշել, թե ինչու է թեկնածուն ցանկանում աշխատել փաստաբանական ոլորտում։

⏳Դիմումների ընդունման վերջնաժամկետը` սույն թվականի սեպտեմբերի 1-ը։

«Լիբերթի» իրավաբանական ընկերություն

#Աշխատանք #ԿրտսերԻրավաբան
#ԹափուրՀաստիք

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահող դատավոր` Տիգրան Դավթյան) քիչ առաջ ամբողջությամբ մերժեց Կարապետ Պողոսյանի նկատմամբ ...
05/08/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահող դատավոր` Տիգրան Դավթյան) քիչ առաջ ամբողջությամբ մերժեց Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։

Կարապետ Պողոսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի սկզբնական կալանքի ժամկետի ավարտից հետո` օգոստոսի 7-ին, ժամը 10։40-ին։

...🖊🚪🔓

Առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը ՀՀ վերաքննի...
08/07/2026

Առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ վերացվեց, և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։

...🖊🚪🔓

10/05/2026

«Սրբազան պայքար» շարժման գործով 2026 թվականի մայիսի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի պաշտպան Սլավիկ Պողոսյանը, ամփոփելով իր բացման խոսքը, կատարեց հետևյալ եզրահանգումը․

«Հարգելի՛ ներկաներ, ամփոփելով բացման խոսքս, ևս մեկ անգամ պնդում եմ, որ այս գործընթացն իր էությամբ չի հետապնդում արդարադատության իրականացման նպատակ, հակառակ պարագայում առնվազն կապահովվեր մեղադրյալների պաշտպանության իրավունքի գործնական իրացումը՝ մեղադրանքի հիմքերի վերաբերյալ պատշաճ պարզաբանում տրամադրելով։ Այն ոչ թե արդյունքի դատավարություն է, այլ միջոցի, որտեղ քրեական վարույթն իր բոլոր բաղադրիչներով վերածվել է գործիքակազմի՝ ընթացիկ քաղաքական նպատակների սպասարկման համար։ Այս քրեական վարույթի խնդիրը ոչ թե մեղավորության կամ անմեղության բացահայտումն է, այլ կոնկրետ անձանց իրավունքների սահմանափակմամբ նրանց գործունեության կասեցումը։

Ուստի, նույնիսկ այն դեպքում, եթե այս դատավարության վերջում կայացվի արդարացման դատավճիռ, առկա է լուրջ վտանգ, որ այն կընկալվի ոչ թե որպես արդարադատության հաղթանակ, այլ մի գործընթացի ավարտ, որի միջոցով խախտվել են հիմնարար իրավունքներ և ազատություններ, իսկ իրավական կառուցակարգերը օգտագործվել են իրենց նպատակներից շեղված։ Հետևաբար, այս փուլում դատարանի առջև բարձրացվող հիմնական խնդիրը դատավարությունը բացառապես իրավունքի և օրենքի շրջանակ վերադարձնելն է՝ վերացնելով մեղադրյալների իրավունքների և ազատությունների՝ ոչ իրավաչափ նպատակներով սահմանափակումները և ապահովելով արդար դատաքննության իրականացումը։»։
ՄԱՍ 3

08/05/2026

«Սրբազան պայքար» շարժման գործով 2026 թվականի մայիսի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի պաշտպան Սլավիկ Պողոսյանը ներկայացրեց իր բացման խոսքը։

Պաշտպանը եկել է այն եզրահանգման, որ Դավիթ Գալստյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և նրա իրավունքների և ազատությունների սահմանափակումը տեղի է ունենում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նաև 18-րդ հոդվածի խախտմամբ, այսինքն՝ նույն կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։

ՄԱՍ 2

08/05/2026

«Սրբազան պայքար» շարժման գործով 2026 թվականի մայիսի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի պաշտպան Սլավիկ Պողոսյանը ներկայացրեց իր բացման խոսքը։

Ամփոփելով բացման խոսքի առաջին մասը՝ պաշտպանը եկել է այն եզրահանգման, որ խախտվում է Դավիթ Գալստյանի՝ ոչ միայն ներկայացված մեղադրանքի հիմքի մասին տեղեկանալու, այլ նաև պաշտպանության նախապատրաստության հիմնարար իրավունքները, որպիսի պարագայում արդար դատաքննության գործնական իրացման մասին խոսք լինել չի կարող։

Հետևաբար, Դավիթ Գալստյանը ոչ միայն հանիրավի հայտնվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակում, այլ նաև վերջինիս նկատմամբ իրականացվում է անարդար դատավարություն։

ՄԱՍ 1

17/04/2026

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎԵՐԴԻԿՏ

Թիվ ԳԴ/0311/01/25 քրեական վարույթով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Արտավազդ Կարապետյան) վերդիկտով ճանաչվեց և հռչակվեց մեր պաշտպանյալի անմեղությունը;

Մեր պաշտպանյալը մեղադրվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության (որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) կատարման մեջ։

...🖊🚪🔓

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏՅՈՄ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՇիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարա...
18/03/2026

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏՅՈՄ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մարտի 17-ին կայացրած վճռով վճռել է․

«Սարիկ Սամվելի Մինասյանի հայցն ընդդեմ Արտյոմ Գեորգիի Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել»։

Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը զրպարտություն էր համարել այն տեղեկությունները, որ ինքը հանդիսացել է ՀՀԿ անդամ և 2017 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մասին դիմում է ներկայացրել։

Արտյոմ Ղուկասյանի ներկայացուցիչ՝
փաստաբան Սլավիկ Պողոսյան

Address

59/9 Komitas Avenue, 2nd Floor
Erevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00

Telephone

+37455703773

Alerts

Be the first to know and let us send you an email when Liberty LLC - Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Liberty LLC - Law Firm:

Shortcuts

Share