Legal Titan LLC Law Firm

Legal Titan LLC Law Firm Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Legal Titan LLC Law Firm, Lawyer & Law Firm, ՀՀ, ք. Երևան, Տոլբուխինի փողոց 34(Մամիկոնյանց-Ն. Տիգրանյան խաչմերուկ)։, Erevan.

Ընկերությունը մատուցում է պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններ։

ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Տոլբուխինի 34 (Մամիկոնյաց-Ն.Տիգրանյան խաչմերուկ)։

https://legaltitan.am/

Մեր վստահորդ Ընկերության նախկին աշխատակացի կողմից  դատարան  հայցադիմում էր ներկայացվել ընդդեմ տվյալ ընկերության՝ 26.000....
27/09/2025

Մեր վստահորդ Ընկերության նախկին աշխատակացի կողմից դատարան հայցադիմում էր ներկայացվել ընդդեմ տվյալ ընկերության՝ 26.000.000 ՀՀ դրամ աշխատավարձ և կատարված հերթապահությունների գումար բռնագանձելու պահանջների վերաբերյալ։

Մեր փաստաբանները նշված դատական գործով ներգրավվեցին որպես Պատասխանող Ընկերության ներկայացուցիչներ, որի արդյունքում ներկայացված հայցապահանջները ամբողջությամբ մերժվեցին, իսկ վստահորդի իրավունքները պատշաճ պաշպանություն ստացան աշխատանքային վեճի քննության շրջանակում։

09/08/2025

😊Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ հետայսու Ընկերության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում կարող եք հերթագրվել իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, ինչպես նաև գրավոր հարցադրումներ ուղղել մեր իրավաբաններին։

👉🏻Կից ներկայացվում է կայքի հղումը՝

Web site created using create-react-app

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը գնումների վերաբերյալ վեճի քննության արդյունքո...
09/06/2025

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը գնումների վերաբերյալ վեճի քննության արդյունքում կայացրել էր վճիռ, որով մեր վստահորդի դեմ ներկայացված հայցապահանջը ամբողջությամբ բավարարվել էր։

Մեր ընկերության փաստաբանների կողմից վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Արդյունքում վերաքննիչ բողոքը բավարարվեց, իսկ մեր վստահորդի իրավունքները պատշաճ պաշտպանություն ստացան գնումների հետ կապված վեճի քննության շրջանակներում։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

Քաղաքացու մասնակցությամբ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, սակայն վերջինիս տրամադրված փոխհատուցման գումարը...
18/04/2025

Քաղաքացու մասնակցությամբ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, սակայն վերջինիս տրամադրված փոխհատուցման գումարը չէր համապատասխանում փաստացի կրած գույքային վնասին։

Մեր Ընկերության փաստաբանների կողմից հայցադիմում ներկայացվեց դատարան, որի քննության արդյունքում Դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցապահանջը, իսկ մեր վստահորդի իրավունքները պատշաճ պաշտպանություն ստացան։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

«-------------» ՊՈԱԿ-ի կարիքների համար անվտանգության ապահովման ծառայությունների ձեռք բերման նպատակով 29.11.2024թ. հայտար...
14/03/2025

«-------------» ՊՈԱԿ-ի կարիքների համար անվտանգության ապահովման ծառայությունների ձեռք բերման նպատակով 29.11.2024թ. հայտարարվել է № ԷԹ13ՀԴ-ԳՀԾՁԲ-24/18 ծածկագրով անվտանգության պահնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու մրցույթ։

Մրցույթի գնահատող հանձնաժողովի 06.12.2024թ. նիստում պարզվել է, որ մասնակցության հայտ են ներկայացրել երկու կազմակերպություններ՝ 3․900․000․ և 4․550․000 ՀՀ դրամ գնային առաջարկներով:
Գնահատող հանձնաժողովի 16.12.2024թ. նիստի № 2 արձանագրության 6 րդ մասի համաձայն՝ մրցույթի հաղթող է ճանաչվել «-------» ՍՊԸ-ն, քանի որ մյուս մասնակցի հայտը «գնահատվել է անբավարար»:

Մրցույթում պարտված Ընկերության կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված N ԷԹ13ՀԴ-ԳՀԾՁԲ-24/18 ծածկագրով մրցույթի հանձնաժողովի 2024թ. դեկտեմբերի 16-ի № 2 արձանագրությունը ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով:

Մեր Ընկերության փաստաբանների կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվեց հայցադիմումի պատասխան և հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որի արդյունքում «-------------» ՊՈԱԿ-ի դեմ ներկայացված հայցապահանջը ամբողջությամբ մերժվեց։

Արդյունքում մեր վստահորդի իրավունքները պատշաճ պաշտպանություն ստացան գնումների հետ կապած վեճի արդյուքնում հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

Մեր վստահորդ ընկերության կողմից ՀՀ սնանկության դատարան էր ներկայացվել 700.000.000 /յոթ հարյուր միլիոն/ ՀՀ դրամ գումարի պ...
12/03/2025

Մեր վստահորդ ընկերության կողմից ՀՀ սնանկության դատարան էր ներկայացվել 700.000.000 /յոթ հարյուր միլիոն/ ՀՀ դրամ գումարի պահանջի չափը հաստատելու և գրավի առարկա գույքն արտադատական կարգով իրացնելու դիմումներ։

04.06.2024թ. որոշմամբ ՀՀ սնանկության դատարանը մերժել էր պահանջի գրանցումը և գույքի արտադատական կարգով իրացման թույլտվության տրամադրումը։

Մեր ընկերության փաստաբանների կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան վերաքննիչ բողոք ներկայացվեց, որը բավարարվեց Դատարանի կողմից:

Արդյունքում մեր վստահորդի իրավունքները պատշաճ պաշտպանություն ստացան սնանկության վարույթի շրջանակներում։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության Տեսչական մարմնի ղեկավարը  14.11.2023թ. կայացրել էր թիվ  ՏԾ/Հ/82...
18/11/2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության Տեսչական մարմնի ղեկավարը 14.11.2023թ. կայացրել էր թիվ ՏԾ/Հ/827-2023-Ա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որով որոշվել էր ---ԱՁ- ին առաջադրել տուգանք վճարելու պարտավորություն։

Մեր ընկերության փաստաբանների կողմից ՀՀ Վարչական դատարան էր ներկայացվել վիճարկման հայց, որի արդյունքում թիվ ՏԾ/Հ/827-2023-Ա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը անվավեր ճանաչեց։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

Մեր վստահորդ ընկերության կողմից, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա, ծառայություն էր մատուցվել Պատվ...
18/11/2024

Մեր վստահորդ ընկերության կողմից, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա, ծառայություն էր մատուցվել Պատվիրատուին, սակայն վերջինս հրաժարվել էր վճարել մատուցված ծառայության դիմաց։

Մեր ընկերության փաստաբանների կողմից հայցադիմում ներկայացվեց ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որի արդյունքում Պատասխանողներից բռնագանձվեց՝ 1.749.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիսկան օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումարներ։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

Մեր վստահորդ Ընկերությանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, 23.02.2024թ. թիվ 3225945  Արձանագրության հիման վրա, առաջադրել ...
18/11/2024

Մեր վստահորդ Ընկերությանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, 23.02.2024թ. թիվ 3225945 Արձանագրության հիման վրա, առաջադրել էր 974.452 ՀՀ դրամի չափով տուգանք վճարելու պարտավորություն։

Մեր ընկերության փաստաբանների կողմից նշված որոշումը վիճարկվեց ՀՀ վարչական դատարանում, որի արդյունքում թիվ 3225945 Արձանագրությունը անվավեր ճանաչվեց։

_____________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

Մեր վստահորդ ընկերության կողմից, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա, ծառայություն էր մատուցվել Պատվ...
18/11/2024

Մեր վստահորդ ընկերության կողմից, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա, ծառայություն էր մատուցվել Պատվիրատուին, սակայն վերջինս հրաժարվել էր վճարել մատուցված ծառայության դիմաց։

Մեր ընկերության փաստաբանների կողմից հայցադիմում ներկայացվեց ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որի արդյունքում Պատասխանողներից բռնագանձվեց՝ 1.486.429 ՀՀ դրամ, որից 1.145.000 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության մայր գումար, 341.429 ՀՀ դրամը՝ որպես ՀՀ քաղաքացիսկան օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումար։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

ՀՀ Պետական եկամուտների Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 05.02.2024 թվա...
19/09/2024

ՀՀ Պետական եկամուտների Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 05.02.2024 թվականին կայացված թիվ 4247780 արձանագրությամբ ------ԱՁ-ին առաջադրվել էր
տուգանք վճարելու պարտականություն։

Մեր ընկերության փաստաբանների կողմից նշված որոշումը վիճարկվեց ՀՀ վարչական դատարանում, որի արդյունքում կայացված որոշումը անվավեր ճանաչվեց՝ վերացվեց։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե ` ք. Երևան, Վ.Վաղարշյան 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

🤔Ի՞նչ անել այն դեպքերում, երբ  դիմում եք ներկայացրել Վարչական մարմին (պետական մարմիններ, համայնքապետարան և այլն), և ներկ...
27/08/2024

🤔Ի՞նչ անել այն դեպքերում, երբ դիմում եք ներկայացրել Վարչական մարմին (պետական մարմիններ, համայնքապետարան և այլն), և ներկայացված դիմումի վերաբերյալ որևէ գրավոր պատասխան չեք ստացել։

✅Եթե օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ (դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումում հստակ ձևակերպված է ներկայացվող պահանջը, դիմումում նշված են և դիմումին կից ներկայացված են կցվող փաստաթղթերը և այլն) ներկայացվել է դիմում, որի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում (ընդհանուր ժամկետը 30 օր է, սակայն օրենքով կարող են նախատեսվալ նաև այլ ժամկետներ առանձին տեսակի վարչական վարույթների համար) վարչական մարմինը որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը։
📌Այսինքն գործում է այն կանխավարկածը, որ Ձեր դիմումով հայցվող որոշումը համարվում է ընդունված օրենքի ուժով, և Դուք կարող եք օգտվել դիմում ներկայացնելիս Ձեր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով:

✅Հատկանշական է, որ Վարչական մարմինը սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա պարտավոր է տրամադրել դիմող անձին՝ որոշում ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

✅Այսինքն եթե օրենքով սահմանված ժամկետում Վարչական մարմինը որոշում չի ընդունում, ապա այն համարվում է ընդունված օրենքի ուժով և Դուք կարող եք համապատասխան դիմում ներկայացնել այդ նույն մարմնին պահանջելով տրամադրել սահմանված փաստաթուղթը, որով հավաստվում է Ձեր դիմումի բավարարումը կամ Ձեզ տրամադրած իրավունքը։

✅Եթե այդ դեպքում էլ Վարչական մարմինը չի տրամադրում հայցվող փաստաթուղթը, ապա Դուք կարող եք համապատասխան հայց (գործողության կատարման հայց) ներկայացնել ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։

💁‍♂️հետևեք մեր էջին և եղեք տեղեկացված Ձեր իրավունքների մասին։

_______________________________
Լեգալ Տիտան փաստաբանական ընկերություն
Հասցե `ՀՀ, ք. Երևան, Վ.Վաղարշյան փողոց 12ա
Հեռ.` +37477 531309 / +37455 673001

Address

ՀՀ, ք. Երևան, Տոլբուխինի փողոց 34(Մամիկոնյանց-Ն. Տիգրանյան խաչմերուկ)։
Erevan

Opening Hours

Monday 09:00 - 06:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

+37477531309

Alerts

Be the first to know and let us send you an email when Legal Titan LLC Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Legal Titan LLC Law Firm:

Share