12/12/2012
Վերում Ին Վի Ուժը Ճշմարտությամ մեջ է
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնը Հայաստանում առաջին և միակ կազմակերպությունն է, որը հնարավորություն է տալիս ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին, օգտվելու պոլիգրաֆի (ստի դետեկտոր) ծառայություններից:
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնն իր մասնագիտական գործունեության ընթացքում օգտագործում է ներկայումս հայտնի ամենաառաջադեմ սարքավորումները, մասնավորապես ՌԴ հատուկ ծառայություններում փորձարկված ՌԻՖ տեսակի պոլիգրաֆը, ինչպես նաև ԱՄՆ-ում և ՌԴ-ում մինչ այժմ կիրառվող նորագույն համակարգչային համադրման ծրագրերը: Սակայն կազմակերպության աշխատանքում հիմնական շեշտը դրված է մեր մասնագետների բարձրակարգ որակավորման և մասնագիտացման վրա: Ներկայումս յուրաքանչյուր ոք, օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, կարող է համոզվել, որ նույնիսկ ամենաբարձրակարգ սարքավորումների առկայության պարագայում վերջնական արդյունքների վերլուծությունն իրականացնում է մասնագետ պոլիգրաֆիստը: Նույնիսկ Պոլիգրաֆին (ստի դետեկտորին) շրջանցելու բազմաթիվ խորհուրդները հիմնված են մասնագետ պոլիգրաֆիստների ոչ պրոֆեսիոնալ հատկանիշների վրա:
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնի մասնագետները, որոնք հանդիսանում են պոլիգրաֆիստների համաշխարհային միության լիիրավ անդամ (ՊՀՄ), վերապատրաստվել են ՌԴ Դաշնային Անվտանգության ծառայությունում և որակավորում են ստացել Անտեյ-Գրուպ ստի բացահայտման ուսումնական կենտրոնում: Օրական բարձրացնելով մեր տրամադրած ծառայությունների որակը՝ մենք ստեղծում ենք պրոֆեսիոնալ միջավայր՝ ամրապնդելով պոլիգրաֆիստ մասնագիտության համբավը:
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնի նպատակն է կառուցել քաղաքակիրթ մտնոլորթ հոգեֆիզիոլոգիական ստի բացահայտման ոլորտում` միասնական ստանդարտների ստեղծման, պահպանման և կատարելագործման ճանապարհով:
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնի սկզբունքներն են պրոֆեսիոնալիզմը և գաղտնապահությունը: