22/04/2026
📢 «Կատարողական վարույթի մասին» նոր օրենք, ի՞նչ է փոխվել
⚖️Գիտեի՞ք, որ այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքը , որը էական փոփոխություններ է նախատեսում կատարողական վարույթի շրջանակում։
Հատկանշական է այն, որ սահմանվել է հարկադիր կատարողի նոր լիազորություն՝ դատարանի որոշման հիման վրա սահմանափակել անձի ելքը ՀՀ տարածքից
🤔 Ի՞նչ է սա նշանակում գործնականում
Դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, կարող է սահմանափակել հետախուզվող պարտապանի՝ ՀՀ-ից դուրս գալու իրավունքը, եթե՝
▪️ կատարման ենթակա ակտը նախատեսում է ոչ դրամական պահանջ,
▪️ դրա իրականացումը հնարավոր չէ առանց անձի մասնակցության,
▪️ և պարտապանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված բոլոր օրինական միջոցները չեն տվել արդյունք։
📌 Սահմանափակումը վերացվում է՝
▪️ հետախուզումը դադարեցվելու դեպքում, կամ
▪️ դատարանի համապատասխան որոշումը վերացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում
❗️Կարևոր է, որ թեև դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, այնուամենայնիվ դրա կատարումը չի կասեցվում անգամ Վերաքննիչ դատարանում։
📍 Այս փոփոխությունները կարևոր են ինչպես պարտապանների, այնպես էլ իրավաբանների համար, քանի որ դրանք ուղղակի ազդեցություն ունեն անձի ազատ տեղաշարման իրավունքի վրա
📞 +374 41 377 255
📞 +374 99 029 266
📍 Հասցե՝ Գինոսի բիզնես կենտրոն, Գայի պողոտա 10/6
#իրավունք #կատարողականվարույթ #օրենք #իրավաբանականխորհուրդ #իրազեկում #փոփոխություններ