Robert Amsterdam Armenia

Robert Amsterdam Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Robert Amsterdam Armenia, Lawyer & Law Firm, Ejmiatsin.

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր։ Այստեղ կներկայացնեմ վերլուծություններ Հայաստանի իրադարձությունների, մասնավորապես, Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավի մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իմ առաջին հանդիպման առիթը, ցավոք, ուրախալի չի եղել։ Իմ մասնագիտական առաքելությու...
21/08/2026

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իմ առաջին հանդիպման առիթը, ցավոք, ուրախալի չի եղել։ Իմ մասնագիտական առաքելությունն ինձ բերեց Հայաստան այն պահին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա Հովվապետը ենթարկվում էին աննախադեպ, քաղաքականապես հրահրված ճնշումների ու հարձակումների։

Սակայն հենց այդ փորձությունների հորձանուտում ես տեսա մի առաջնորդի, ում անսասան հանգստությունն ու տոկունությունը խորը հարգանք են առաջացնում։ Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները։

Այսօր, Նորին Սրբության ծննդյան օրը, առավել քան վստահ եմ՝ քանի դեռ Հայ Եկեղեցին ունի նման հոգևոր առաջնորդություն, ոչ մի քաղաքական ալեկոծություն չի կարող ճկել կամ խաթարել դարավոր այս ինստիտուտի հիմքերը։

Իմ խորին հարգանքներն եմ հղում Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով անսպառ ուժ, տոկունություն և երկար տարիների գահակալություն՝ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Երբ առաջին անգամ հանդիպեցի Սամվել Կարապետյանին, ինձ անմիջապես գրավեց նրա ներքին, զուսպ ուժը․ նա այն տեսակն է, ում մասին ...
18/08/2026

Երբ առաջին անգամ հանդիպեցի Սամվել Կարապետյանին, ինձ անմիջապես գրավեց նրա ներքին, զուսպ ուժը․ նա այն տեսակն է, ում մասին խոսում են ոչ թե բարձրագոչ հայտարարությունները, այլ՝ լռելյայն արված գործերը, մարդկանց մեկնած ձեռքն ու ստանձնած պատասխանատվությունը:

Նելսոն Մանդելան դիպուկ է նկատել, որ պատիվը պատկանում է նրանց, ովքեր երբեք չեն նահանջում ճշմարտությունից՝ նույնիսկ ամենամութ ու ծանր պահերին։

Հարգելի՛ Սամվել, Ձեր անցած ուղին ու տոկունությունը հենց այդ արժանապատվության վկայությունն են։ Իմ մասնագիտական փորձից գիտեմ՝ ճշմարտությունն ու արդարությունը վերջիվերջո միշտ հարթում են իրենց ճանապարհը։

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, իմ բարեկամ։ Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին։

Ուզում եմ այսօր խոսել մարդու հիմնարար իրավունքներից ամենակարևորի՝ անմեղության կանխավարկածի մասին:Իմ բազմամյա միջազգային ...
14/08/2026

Ուզում եմ այսօր խոսել մարդու հիմնարար իրավունքներից ամենակարևորի՝ անմեղության կանխավարկածի մասին:

Իմ բազմամյա միջազգային պրակտիկայում ես անհամար անգամներ եմ տեսել, թե ինչպես է պետական ապարատը փորձում «արագ արդարադատության» տեսարան ապահովել հանրության համար: Այսօր Հայաստանում նկատվում է հենց այս վտանգավոր միտումը․ տեսախցիկների առջև հանրային ու քաղաքական գործիչների աղմկոտ ձերբակալություններ, նախաքննական մարմինների պատրաստած «մոնտաժված» տեսանյութեր ու դեռևս չապացուցված «փաստերի» հապճեպ հանրայնացում:

Երբ լրատվամիջոցները, հետևելով պաշտոնական լրահոսին, պարզապես տարածում են այս հաղորդագրությունները, ստացվում է մի իրավիճակ, որտեղ մարդն արդեն «մեղավոր» է դառնում հանրության աչքում՝ դեռ դատարանի դահլիճ չմտած:

Միջազգային իրավունքն այս հարցում ունի շատ հստակ դիրքորոշում: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի 2-րդ կետն ուղղակիորեն սահմանում է, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) համանման գործերով (օրինակ՝ «Գացինսկին ընդդեմ Ռուսաստանի», «Տուրյանսկին ընդդեմ Ուկրաինայի» [2013] կամ «Պոպովն ընդդեմ Բուլղարիայի») արձանագրել է. երբ իրավապահ մարմինները տեսանյութերով (այդ թվում՝ բռնի ձերբակալության կադրերով) կամ հանրային հայտարարություններով անձին ներկայացնում են որպես արդեն «մեղավոր», կոպտորեն խախտում են անմեղության կանխավարկածը:

ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ նախաքննական մարմնի կողմից նման կադրերի միտումնավոր տարածումը դուրս է գալիս հանրությանը սոսկ տեղեկացնելու թույլատրելի սահմաններից: Իրավապահներն իրավունք չունեն հանրության աչքում կանխորոշել անձի մեղավորությունը, քանի որ դա ձևավորում է կանխակալ հանրային կարծիք և ապօրինի ճնշում է ստեղծում դատավորների վրա ապագա դատավարության ժամանակ։

Ցանկալի է, որ բոլորի համար լինի պարզ և ընդունելի՝ անմեղության կանխավարկածը թղթի վրա գրված չոր օրենք չէ, այն քաղաքացու միակ պաշտպանությունն է պետական չարաշահումներից:

💬 Հարց իմ հետևորդներին․ Արդյոք ձեզ չեն անհանգստացնու՞մ անմեղության կանխավարկածի ոտնահարման դեպքերը, և որքանո՞վ է հնարավոր հասնել արդարադատության, երբ մարդուն նախապես «մեղավոր» են հռչակում:

Լուսանկարը գեներացվել է ԱԲ-ի (արհեստական բանականության) միջոցով:

12/08/2026

Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է։

Իշխանությունները մոլուցքով փորձում են վերահսկողություն սահմանել 1700-ամյա եկեղեցու նկատմամբ և այն վերածել իշխանական աշխատակազմի մի ստորաբաժանման։

Տեղի ունեցողը իրավունքի ու կրոնական ազատությունների բացահայտ ոտնահարում են։

Վաշինգտոնն ու Բրյուսելը պարտավոր են արձագանքել։

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվ...
10/08/2026

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Արամի հետ համատեղ աշխատանքի ընթացքում անձամբ եմ համոզվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և մարդկային անզիջում որակների մեջ։ Նա այն մասնագետներից է, ում համար իրավունքի պաշտպանությունը սկզբունքային առաքելություն է։

Մի երկրում, որտեղ մարդիկ ենթարկվում են հետապնդումների քաղաքական հայացքների համար, որտեղ կան քաղբանտարկյալներ, իսկ ազգային ու հոգևոր արժեքները ստորադասվում են, ընդդիմադիր փոխխոսնակի դերը չափազանց պատասխանատու է։

Այս լիազորություններով Արամը ստանում է ազդեցիկ լծակներ՝ քաղաքական ճնշումներն ու իրավախախտումները բարձրաձայնելու, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և հայ ժողովրդի արժեքային համակարգը պաշտպանելու համար։ Վստահ եմ՝ նա իր ողջ փորձն ու էներգիան ծառայեցնելու է ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում Արամին այս պատասխանատու առաքելության մեջ։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) խորը մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն առնչվող ներկայիս իրավիճա...
08/08/2026

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) խորը մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն առնչվող ներկայիս իրավիճակի կապակցությամբ։
Հայտարարությամբ հանդես են եկել ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատոր, եպիսկոպոս դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմը և կազմակերպության գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյը։

Միջազգային հանրությունը չի կարող աչք փակել Հայ Առաքելական Եկեղեցու անկախության դեմ ուղղված անօրինական միջամտությունների վրա, և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (WCC) հայտարարությունը կարևոր ազդակ է այն մասին, որ կրոնական ազատությունների ոտնահարումը ստանում է համաշխարհային արձագանք։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ որպես քրիստոնեական եկեղեցիների համաշխարհային ընկերակցություն, վերահաստատում է Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական ընտանիքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչները միաժամանակ մտահոգություն են հայտնել Եկեղեցու ներքին գործերին հնարավոր ոչ պատշաճ միջամտության կապակցությամբ:
«Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ առկա հակամարտությունը լուծվի այնպես, որը կնպաստի ամբողջ հայ ժողովրդի բարօրությանը: Այս բարդ ժամանակաշրջանում մենք մեր աղոթքներով և համերաշխությամբ սատարում ենք Հայ եկեղեցուն ու նրա հավատացյալներին»,- ընդգծել են Բեդֆորդ-Շտրոմը և Փիլեյը։

Օգոստոսի 7-ը հայոց պատմությունը փաստագրող պատմաբանների համար կարող է ձևակերպվել որպես վտանգավոր շրջադարձի օր։Որպես միջազ...
06/08/2026

Օգոստոսի 7-ը հայոց պատմությունը փաստագրող պատմաբանների համար կարող է ձևակերպվել որպես վտանգավոր շրջադարձի օր։

Որպես միջազգային իրավաբան, որն անկեղծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի դարավոր ժառանգությանը, չեմ կարող լռությամբ հետևել տեղի ունեցողին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կանգնում է դատարանի առջև․․․

Սա շարքային դատական նիստ չէ, պարզապես հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնասյուներին։ ՀՀ Սահմանադրությունը և միջազգային պայմանագրերը հստակ ամրագրում են Եկեղեցու անջատ լինելը պետությունից՝ երաշխավորելով կրոնական ինստիտուտների բացարձակ ինքնավարությունը: Երբ պետական դատական ապարատը վերածվում է հոգևոր առաջնորդի դեմ քաղաքական ճնշման և հետապնդման գործիքի, արդարադատությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ։

Պետության նմանօրինակ կոպիտ միջամտությունը կրոնական կյանքին ոչ միայն արհամարհում է արդար դատաքննության և կրոնական ազատությունների միջազգային չափանիշները, այլև կործանարար նախադեպ է ստեղծում օրենքի գերակայության համար:

Տեղի ունեցողն արդեն իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ է։ Հայոց Կաթողիկոսությունը դարեր ի վեր եղել է պետականությունը կորցրած ժողովրդի ողնաշարը, ինքնության ու գոյատևման վահանը։ Այսօր այդ նվիրական ինստիտուտը դատարանի աթոռին նստեցնելը դավաճանական հարված է սեփական պատմական հիշողությանն ու ազգային արժանապատվությանը։

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը։ Միջազգային հանրությունն ու իրավապաշտպան աշխարհը աչք չեն փակելու սրա վրա։ Այն իշխանությունը, որը փորձում է դատել սեփական պատմությունն ու հոգևոր արմատները, ի վերջո ինքն է կանգնելու պատմության անողոք դատաստանի առջև։

Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէՈրպես միջազգային իրավաբան, որն ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական ...
04/08/2026

Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ

Որպես միջազգային իրավաբան, որն ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական հետապնդումների և պետական ճնշումների ենթարկված մարդկանց, մասնավոր ընկերությունների սեփականատերերի․ ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է սկսվում տնտեսական աղետը։

Տնտեսական աղետը երբեք չի պայթում հանկարծակի․ այն սկսվում է լուռ, երբ իշխանությունը «օրենքի» շղարշի տակ քաղաքական հաշվեհարդար է տեսնում և փորձում բացահայտ յուրացնել այն, ինչն իրեն չի պատկանում։

Այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի», «Արարատցեմենտի», «Մուլտի Վելնեսի» շուրջ, ինձ ծանոթ են մինչև վերջին դետալը։ Սա դասական «սողացող բռնագանձում» է (Creeping Expropriation)։

Ի՞նչ է սա նշանակում գործնականում

Երբ իշխանությունը քաղաքական դրդապատճառներով կասկածի տակ է դնում ռազմավարական/մասնավոր ընկերությունների գործունեությունը, քրեական ու հարկային վարույթները վերածում է ճնշման գործիքի, իսկ դատարանների միջոցով մասնավոր ակտիվների կառավարումը հանձնում պետական մարմիններին (նույնիսկ միջազգային արբիտրաժի արգելող որոշումների ֆոնին), դա սեփականության իրավունքի ուղղակի ոտնահարում է։

Իմ պրակտիկայում ես սրան բախվել եմ աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենավառ օրինակը «ՅՈՒԿՈՍ»-ի գործն էր Ռուսաստանում, որտեղ պետությունը նույնպես «օրինական ձևակերպումների» տակ խլեց մասնավոր ակտիվները։ Արդյունքը եղավ կապիտալի զանգվածային փախուստ և երկրի վարկանիշի կործանում։

Նույն ողբերգական սցենարը տեղի ունեցավ Վենեսուելայում, երբ էներգետիկ և արդյունաբերական հսկաների պետականացումը հանգեցրեց արտադրական կոլապսի և համատարած տնտեսական ճգնաժամի։ Իսկ Մոլդովայում և Արևելյան Եվրոպայի շատ երկրներում քաղաքական դրդապատճառներով պետական վերահսկողության տակ առնված մասնավոր ակտիվները շատ արագ վերածվեցին անարդյունավետ կառավարման և կոռուպցիոն նոր սխեմաների։

Կարծում եմ, արդեն շատ հեռու գնալ էլ պետք չէ․ հենց այսօրվա քաղաքական քննարկումների ու դիսկուրսի կենտրոնում հայտնված «Հայփոստի» օրինակն արդեն իսկ պետք է անհանգստացնի հայ հասարակությանը։ Անկախ նրանից, թե ինչ պատասխաններ կստանան հնչող կոռուպցիոն ենթադրություններն ու քննարկումները, փաստն այն է, մասնավորից վերցված ու պետական վերահսկողության տակ անցած ընկերությունն այսօր պարզապես վնասներով է աշխատում և դրա վնասների համար, պետական ընկերության պարագայում, ենթադրվում է, թե ով պետք է վճարի։

Ի՞նչ է սպասվում այսպիսի Հայաստանին, եթե սա չկանգնեցվի

Միլիարդավոր դոլարների վնաս՝ հարկատուների հաշվին․ Միջազգային արբիտրաժային դատարանները (ICSID, UNCITRAL) չեն հանդուրժում քաղաքականապես դրդված բռնագանձումները։ Պետությունները, որոնք գնում են այս ճանապարհով, ի վերջո պարտվում են և ստիպված են լինում բյուջեից՝ այսինքն քաղաքացիների գրպանից, հսկայական փոխհատուցումներ վճարել։

Ներդրումների վերջը․ Ոչ մի լուրջ միջազգային ներդրող մեկ դոլար անգամ չի դնի մի երկրում, որտեղ խաղի կանոնները փոխվում են քաղաքական նկատառումներով, իսկ մասնավոր սեփականությունը կարող է խլվել ցանկացած պահի։

ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները պարզապես ակտիվներ չեն․ դրանք երկրի տնտեսական ողնաշարն են։ Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ուղղված ոչ թե առանձին գործարարների, այլ Հայաստանի ապագային ու անվտանգությանը։

Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժո...
27/07/2026

Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության:

Որքան էլ, որ դա կլինի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսած արշավի տրամաբանական շարունակությունը, այնուամենայնիվ ուզում ես հույս հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի։

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքները պաշտպանելիս ես ականատես եմ լինում, թե ինչպես են հոգևորի դեմ դուրս եկած իշխանություններն ի վերջո հասնում իրենց անխուսափելի պարտությանը, իսկ Եկեղեցին դուրս է գալիս հաղթանակած:

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է։
Այսօր, երբ ՀՀ վարչապետն ինքն էլ արդեն զգում է, որ իր սկսած արշավն արձագանք ու աջակցություն չի գտնում հայ ժողովրդի կողմից, ճիշտ պահն է կանգ առնելու:

Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և վերջնականապես չդավաճանելու ավանդույթներն ու չխարխլելու պետականության հիմքերը:

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ին...
22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ աբսուրդը մատուցվում իբրև սովորական, բնականոն ընթացակարգ։ Ճիշտ նույն վարքագիծն այսօր դրսևորում են Նիկոլ Փաշինյանի ԿԸՀ-ն ու Դատախազությունը։

Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի կողմից Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու Սահմանադրության կոպտագույն խախտում է։

ԿԸՀ-ն կալանավորման պահանջը հետ ուղարկեց ոչ թե օրենքը հարգելու պատճառով, այլ որովհետև դա անգամ իրենց սահմանած ապօրինության չափերի մեջ չէր տեղավորվում։ Բայց հենց միայն մեղադրանք առաջադրելուն կանաչ լույս վառելով՝ ԿԸՀ-ն ոտնահարեց պատգամավորական անձեռնմխելիության երաշխիքները՝ իրավական ընթացակարգը վերածելով քաղաքական պատվեր կատարելու գործիքի։

Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է։
Փաշինյանը տեսնում է, որ Նարեկ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է խորհրդարանի ամենաառանցքային ընդդիմադիր առաջնորդը, ու այդ պատճառով կորցնում է ինքնատիրապետումը։

Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սեփական ժողովրդի վրա աբսուրդ փաթաթող և օրենքը խաղալիք դարձնող ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում․ ի վերջո, ինքն էլ խորտակվելու է հենց իր ստեղծած անօրինության ճահճում։

Address

Ejmiatsin

Alerts

Be the first to know and let us send you an email when Robert Amsterdam Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share