Law Office of M. Mkhitaryan

Law Office of M. Mkhitaryan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Law Office of M. Mkhitaryan, Legal, Echmiadzin.

"Օգտվե՛ք հավաքների եւ ազատ արտահայտման Ձեր իրավունքներից" Բողոքները երկար ժամանակ կարեւոր դեր են խաղացել մարդու իրավունք...
18/11/2022

"Օգտվե՛ք հավաքների եւ ազատ արտահայտման Ձեր իրավունքներից"

Բողոքները երկար ժամանակ կարեւոր դեր են խաղացել մարդու իրավունքների առաջխաղացման, խթանման եւ սոցիալական դրական փոփոխությունների ոգեշնչման պատմության մեջ: Էմմելին Պանկհյորսթը հայտնի էր կանանց իրավունքների համար պայքարող, բրիտանական սուֆրաժիստական շարժման առաջնորդ, նա կարևոր դերակատարում ունեցավ կանանց ընտրական իրավունքների համար մղվող պայքարում։ Նա իրեն հատուկ ագրեսիվ, ռազմատենչ ոճով, բողոքների միջոցով՝ հասավ կանանց սոցիալական ակտիվության մեջ ներգրավվելուն։
․․․Բողոքի ակցիաները թույլ են տալիս մարդկանց արտահայտել իրենց դժգոհությունները, իրենց կարծիքը, հրապարակայնորեն պահանջել փոփոխություններ, օրենքի առջև համընդհանուր հավասարություն, անկախ սեռից, տարիքից ռասսայից ևն: Սա հատկապես կարեւոր է նրանց համար, որոնց իրավունքներն ուղղակի ոտնահարված են կամ սահմանափակված։ Սակայն ամբողջ աշխարհում բողոքները ենթարկվում են խոչընդոտների, ճնշումների, պատժամիջոցների եւ սահմանափակման այլ ձեւերի։
- «Աղի մարտը» Հնդկաստանում 1930 թվականին Գանդիի գլխավորությամբ։
- 1950 թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդների դեմ բողոքի ազգային օր։
- 1963թ.-ին Վաշինգտոնի երթը ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար եւ Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական իրավունքների երթերը, որոնք բազում մարդկանց ոգեշնչման աղբյուր էին։
- 1989 թվականին Չինաստանի Տյանանմեն հրապարակում ժողովրդավարական բարեփոխումների համար բողոքող ուսանողները:
- Արաբական գարնան հակակառավարական ապստամբությունները սկսվեցին Թունիսում 2010-ականների սկզբին:
- 2021 թվականի փետրվարի 2-ի բողոքի ցույցեր Մյանմայում ռազմական հեղաշրջման, Աուն Սան Սու Չժիի պաշտոնանկության և կալանավորման և Մյանմայում Պետական վարչական խորհրդի ղեկավարության ներքո ռազմական կառավարման հաստատման դեմ։
- Տեղի ունեցած մի շարք բողոքի ցույցեր՝ ի աջակցություն ամուսնության հավասարությունը, (The Silence Breakers), իրավունքները եւ -ը:
Քաղաքացիական դիմադրության այս օրինակները հայտնի են իրենց ազդեցությամբ: Սակայն ավելի փոքր եւ քիչ հայտնի բողոքները նույնպես մնայուն ժառանգություն են թողել։ օկ․ 8 ժամյա աշխատանքային օրը, որն այնքան տարածված է աշխարհի շատ մասերում, #ակտիվիստների # երկար տարիների չարչարանքների և զրկանքների արդյունք է, որոնք բողոքում էին աշխատանքային ծանր պայմանների դեմ։ Կամ ամենացայտուն օրինակը, կլիմայի փոփոխության դեմ դպրոցականների մի շարք բողոքի ակցիանները երկրագնդի տարբեր անկյուններում։
Վերոգրյալ և տարաբնույթ այլ խնդիրների համար բողոքելը #մարդու #իրավունքների # #պաշտպանության # հզոր միջոց է...կարելի է ասել կարևորոգույն․․ #բողոքն ինքնին պաշտպանված է նաեւ մարդու իրավունքներով։

14/11/2022
14/09/2021

M.Mkhitaryan Փաստաբանական գրասենյակ
- Դիմումների, հարցումների, պայմանագրերի կազմում,
- Իրավաբանական եզրակացությունների տրամադրում,
- Դատավարական փաստաթղթերի կազմում,
- ՀՀ դատարաններում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում և այլ մարմիններում ներկայացուցչություն,
- Վարչական ակտերի բողոքարկում,
- Վեճերի արտադատական լուծում,
- Սնանկության գործերի վարում:
Տրամադրվում են իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ, նախապես զանգահարելով՝ ☎հեռ. 077-88-20-12 հեռախոսահամարով:
Ձեր ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրման և քննարկման արդյունքում կկատարվի համապատասխան գործողություններ ՀՀ օրենքի շրջանակներում:

02/03/2020

Legal

26/02/2020
Ինչպես ենք մենք տնօրինում  #բնական ռեսուրսները # և ինչպես է  #սեփականության  #իրավունքն ազդում մարդ-բնություն կապի վրա, ...
26/02/2020

Ինչպես ենք մենք տնօրինում #բնական ռեսուրսները # և ինչպես է #սեփականության #իրավունքն ազդում մարդ-բնություն կապի վրա, ինչպես են գործում բնապահպանական համակարգերը . հարցեր են, որոնք արդիական են մեր օրերում

Բնակչության աճը և սոցիալական փոփոխությունները ճնշում են գործադրում շրջակա միջավայրի հետ մարդու փոխհարաբերությունների վրա։ Գույքային իրավունքների իրացումը և հողային կառավարման տարբեր եղանակները հասարակության կողմից մեծ ազդեցություն ունեն բնությունը ընկալելու և բնական ռեսուրսները կառավարելու գործում։
Սեփականության իրավունքը, զարգացման հետ զուգընթաց, կիրառվել է ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի օգտագործման և կառավարման համար։ Սոցիալական բնապահպանական համակարգերի կիրառման հետ մեկտեղ պետք է ներառվեն բնապահպանական խնդրի վերաբերյալ քաղաքականության ծրագրեր, որոնք սեփականության իրավունքի իրացման, բնապահպանական ապրանքների, ծառայությունների (ռեսուրսների)առևտրաշրջանառության բնագավառում կունենան կարգավորող և վերահսկող բնույթ, այն բնության հետ կապվելու միակ միջոցը չէ. բնությունը սիրելու և գնահատելու համար ընդամենը պետք է տրված իրավունքները չչարաշահել և իրացնել դրանք խելամտորեն։

Address

Echmiadzin

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Law Office of M. Mkhitaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category