ՙԱրազյաններ՚ իրավաբանական գրասենյակ

ՙԱրազյաններ՚ իրավաբանական գրասենյակ Գրասենյակը մատուցում է իրավաբանական ծառայություններ ?

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ📗✅հոդված9️⃣0️⃣5️⃣1️⃣Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնե...
04/09/2020

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ📗
✅հոդված9️⃣0️⃣5️⃣
1️⃣Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով: Ժամկետային ավանդի տարատեսակ է հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները, ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Պայմանագրով կարող են նախատեսվել ավանդները վերադարձնելու` օրենքին չհակասող այլ պայմաններ:
2️⃣Ցանկացած տեսակի բանկային ավանդի պայմանագրով բանկը պարտավոր է ավանդի գումարը կամ դրա մասը վերադարձնել ավանդատուի առաջին իսկ պահանջով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների և պայմանագրով նախատեսված` վերադարձման այլ պայմաններով իրավաբանական անձանց ներդրած ավանդների:
Առաջին իսկ պահանջով ավանդը հետ ստանալու քաղաքացու իրավունքը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների:
3️⃣Այն դեպքերում, երբ ժամկետային կամ այլ ավանդը, որը կուտակային կենսաթոշակային ավանդ չէ կամ ցպահանջ չէ, ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:
4️⃣Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

📂ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ📎հոդված3️⃣8️⃣2️⃣Երաշխավորությունը դադարում է`1️⃣դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ի...
10/08/2020

📂ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
📎հոդված3️⃣8️⃣2️⃣
Երաշխավորությունը դադարում է`
1️⃣դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների.
2️⃣երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.
3️⃣եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը.
4️⃣երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:

📔ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ📌հոդված 1️⃣6️⃣5️⃣1️⃣Տասնութ տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար սույն օրենսգրքով ք...
22/07/2020

📔ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
📌հոդված 1️⃣6️⃣5️⃣
1️⃣Տասնութ տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար սույն օրենսգրքով քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
2️⃣Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է անչափահասի դաստիարակության պարտականություն`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3️⃣Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
4️⃣Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները` զուգորդված` անչափահասին կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն ներգրավելով`
պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

📚ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ📍հոդված 6️⃣2️⃣1️⃣Կասկածյալ է այն անձը`🔴որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկած...
07/07/2020

📚ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
📍հոդված 6️⃣2️⃣
1️⃣Կասկածյալ է այն անձը`
🔴որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով.
🔴որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:
2️⃣Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ոչ ավելի, քան 7 օր խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից:
3️⃣Սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել արգելանքից, կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
4️⃣Կասկածը համարելով չհիմնավորված` քրեական հետապնդման մարմինը և դատարանը պարտավոր են կասկածյալին ազատել արգելանքից կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նախքան սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետների լրանալը:
5️⃣Անձը դադարում է կասկածյալ լինելուց նրան արգելանքից ազատելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում ընդունելու պահից:

📔ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ🌳հոդված1️⃣1️⃣6️⃣1️⃣Իրավաբանական անձինք և քաղաքացիները պարտավոր են ամբողջ ծավալով հատուցել հողային օրեն...
29/06/2020

📔ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ🌳
հոդված1️⃣1️⃣6️⃣
1️⃣Իրավաբանական անձինք և քաղաքացիները պարտավոր են ամբողջ ծավալով հատուցել հողային օրենսդրության խախտման հետևանքով իրենց կողմից պատճառված վնասները և կորուստները:
2️⃣Ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին` առանց հողային օրենսդրությունը խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:
3️⃣Օգտագործման համար ոչ պիտանի վիճակի հասցված հողամասերն օգտագործման համար պիտանի վիճակի բերելու, հողամասերի ինքնակամ զբաղեցման կամ ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու, ինչպես նաև ոչնչացված սահմանային նշանները վերականգնելու պարտականությունը դրվում է նշված խախտումները կատարած քաղաքացիների և իրավաբանական անձանց վրա կամ իրականացվում է նրանց հաշվին:
4️⃣Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի uեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամաuը, որի վրա կառուցված են այդ շենքերը, շինությունները:

📚ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ🏡👫հոդված2️⃣0️⃣1️⃣1️⃣Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփական...
22/06/2020

📚ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
🏡👫հոդված2️⃣0️⃣1️⃣
1️⃣Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
2️⃣Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
3️⃣Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
4️⃣Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
5️⃣Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:

📚ՀՀ ԸՆՏԱՆԵԱԿԱՆ ՕՐԵՍԳԻՐՔ 📍հոդված 1️⃣1️⃣3️⃣1️⃣Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմ...
15/06/2020

📚ՀՀ ԸՆՏԱՆԵԱԿԱՆ ՕՐԵՍԳԻՐՔ
📍հոդված 1️⃣1️⃣3️⃣
1️⃣Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ։
2️⃣Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:
Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
3️⃣Որդեգրված երեխայի և որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին՝ ըստ վճիռ կայացնելու վայրի։
Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

💡ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՀոդված 9️⃣5️⃣1️⃣Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վե...
08/06/2020

💡ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 9️⃣5️⃣
1️⃣Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
2️⃣Սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
🔴սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը, և դիմողը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել սահմանադրական դատարանի նախագահին, կամ բողոքարկելուց հետո սահմանադրական դատարանի նախագահը դատարանի դիմումը վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.
🔴սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.
🔴սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
🔴ուժի մեջ է մտել սահմանադրական դատարանի որոշումը՝ կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
3️⃣Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին:
4️⃣Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը վերսկսվում է:

🧮ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 1️⃣Միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորության կատարում է համարվում Օրենսգրքին համապատ...
02/06/2020

🧮ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
1️⃣Միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորության կատարում է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և տուգանքների գումարների հաշվեգրումը միասնական հաշվից համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին:
2️⃣Միասնական հաշվի միջոցով չմարվող հարկային պարտավորության կատարում է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և տուգանքների գումարների`
🔴վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին.
🔴միասնական հաշվի միջոցով չմարվող այլ հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվից գումարի հաշվանցումը տվյալ հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին.
🔴միասնական հաշվից գումարների հաշվանցումը տվյալ հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին:
3️⃣Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
4️⃣Օրենսգրքով սահմանված դեպքում հարկային պարտավորության կատարումը կարող է դրվել հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի վրա, ինչպես նաև կարող է սահմանվել համապարտ պատասխանատվություն` հարկային պարտավորությունների կատարման մասով:
5️⃣Հարկային պարտավորությունները պետք է կատարվեն մինչև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետները, բացառությամբ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
6️⃣Հարկային պարտավորությունը Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետներում չկատարվելու կամ մասնակի կատարվելու դեպքում հարկային մարմինը, իսկ տեղական հարկերի ու տեղական վճարների մասով` տեղական ինքնակառավարման մարմինը իրավասու են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգով ձեռնարկել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ:

📔ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ հոդված1️⃣2️⃣9️⃣1️⃣Հայցի ապահովման միջոցներն են`♦️պատասխանողին պատկանող գույքի վ...
28/05/2020

📔ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ հոդված1️⃣2️⃣9️⃣
1️⃣Հայցի ապահովման միջոցներն են`
♦️պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
♦️պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
♦️այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
♦️պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.
♦️գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
♦️պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
♦️օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:
2️⃣Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:
3️⃣Հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
4️⃣Կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի կամ գնման պայմանագրի կատարման կասեցմանը։

📚ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ հոդված 1️⃣7️⃣7️⃣1️⃣Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխա...
25/05/2020

📚ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ հոդված 1️⃣7️⃣7️⃣
1️⃣Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
🔴Անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կրած հագուստից, այդ թվում` գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2️⃣Գողությունը, որը կատարվել է`
🔴մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
🔴խոշոր չափերով,
🔴պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3️⃣Գողությունը, որը կատարվել է`
🔴առանձնապես խոշոր չափերով,
♦️բնակարան ապօրինի մուտք գործելով,
🔴կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4️⃣Գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը:

📕🚗ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆհոդված2️⃣1️⃣1️⃣Քաղաքացի...
19/05/2020

📕🚗ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
հոդված2️⃣1️⃣
1️⃣Քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:
2️⃣Քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատում է տուժողին բժշկական օգնություն ցուցաբերած կամ նրա առողջությունը վերականգնած բժշկական կամ այլ հաստատությունը կամ մասնագետը, իսկ անձի մեղավորության աստիճանը՝ փորձագետը:
3️⃣Փորձաքննությունն իրականացնելիս և գույքին պատճառված վնասները գնահատելիս փորձագետը պարտավոր է ղեկավարվել օրենքով, այլ իրավական ակտերով, ներառյալ` Բյուրոյի խորհրդի` սույն օրենքի հիման վրա ընդունած` ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վնասների գնահատման և փորձաքննության կարգով ու մեթոդաբանությամբ:
4️⃣Եթե վնասը պատճառել են մի քանի անձինք, և հնարավոր չէ պարզել նրանցից յուրաքանչյուրի պատճառած վնասի չափը, ապա այդ անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, սույն օրենքի 8-րդ հոդվածի դրույթները համապատասխան ապահովագրական ընկերությունների նկատմամբ կիրառվում են առանձին:
5️⃣Մեկ անձի կողմից մի քանի անձանց վնաս պատճառելու դեպքում հատուցումը իրականացվում է նրանցից յուրաքանչյուրին պատճառված վնասի չափով` հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դրույթները:

Address

ք. Արտաշատ, Ազատամարտիկների 4/1
Artashat

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37499872571

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՙԱրազյաններ՚ իրավաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՙԱրազյաններ՚ իրավաբանական գրասենյակ:

Share