10/12/2022
«Սահմանդրության ուժը յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունն է վճռական պաշտպանելու այն։ Սահմանադրական իրավունքները պաշտպանված են միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքն է համարում կատարել իր ներդրումը։»
Արցախի Հանրապետության Սահմանադրության մասին ասել ավելին, քան Արցախի ժողովուրդն է ասել, Սահմանադրության նախաբանում չենք կարող.
«Արցախի ժողովուրդը,
դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշ¬ման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու¬թյան պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին,
կարևորելով 2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու¬թյան Սահմանադրության դերը անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում,
զարգացնելով ազգային պետականության պատմական ավանդույթները,
ոգեշնչված Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության՝ Արցախի ժողովրդին զորավիգ լինելու վճռականությամբ,
հավատարիմ մնալով հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը,
իրականացնելով իր ինքնիշխան և անօտարելի իրավունքը,
ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը:»