Legal Art Law Office

Legal Art Law Office LEGAL ART - THE ART OF LEGAL

«ԼԻԳԼԱՐՏ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում իրավաբանական խոշոր ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին երկու առաջատար իրավաբանական և տնտեսագիտական ուղղվածության ընկերությունների թիմերի միավորման արդյունքում, որոնք ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն են ծավալել այս ոլորտներում: «ԼԻԳԼԱՐՏ» ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂ

ԵՐՈՎ: Ընկերության թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով:

The company “LEGALART Law Office” is one of the largest law firms in Armenia. The company was founded in 2010 as a result of the merger of the teams of two leading legal and economic companies that have been actively working in this field for more than 10 years. “LEGALART” Law Firm provides legal services in all areas of law. The company’s team is specialized in all areas of the industry.

Общество Лигал Арт является одной из крупнейших юридических компаний Армении. Общество учреждено в 2010 году в результате объединения команд двух ведущих организаций в области права и экономики, которые осуществляли активную деятельность в соответствущих областях в течение более чем 10 лет. Общество Лигал Арт предоставляет юридические услуги ВО ВСЕХ ОБЛАСТЯХ ПРАВА.

▪️Ի՞նչ իրավունքներ կարող են ձեռք բերել քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց կողմից օգտագործվող համայնքային կամ պետակ...
11/04/2023

▪️Ի՞նչ իրավունքներ կարող են ձեռք բերել քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց կողմից օգտագործվող համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ:

✔️ Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով, համաձայն որի՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, որն այդ անձանց նախապատվության իրավունքն է` իրավաբանորեն ձևակերպել այդ հողամասերի նկատմամբ իրենց օգտագործման իրավունքը` այդ հողամասերը նույն պայմաններով այլ անձանց տրամադրելու հնարավորության ծագման դեպքում:

Այդ անձինք ունեն նաև այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար:

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

✔️ Նպատակ ունենալով և թիրախավորելով.– «Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կո...
23/03/2023

✔️ Նպատակ ունենալով և թիրախավորելով.

– «Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ մեր հաճախորդներին երաշխավորված իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանությունը,

– բացահայտելու և պարզելու բոլոր հնարավոր հանգամանքներն ու փաստերը, որոնք հերքում են մեր հաճախորդներին առաջադրված մեղադրանքներն ու դրանց հիմքերը,

– մեր հաճախորդների՝ որպես մեղադրյալների, պատասխանատվությունը բացառող ապացույցների կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հիմքերի ձեռք բերումը։

✔️ Մեր փաստաբաններն իրականացնում են (մատուցում են) հետևյալ ծառայությունները.

▪️Նախաքննության վարութի ընթացքում հաճախորդի շահերի պաշտպանություն, վերջինիս խորհրդատվական և իրավական օգնություն,

▪️Հաճախորդի պաշտպանական մարտավարության մշակում, կառուցում և իրականացում քրեական վարույթի տարբեր փուլերում (նախաքննության վարույթում, առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների վարույթներում),

▪️Հարցաքննությունների, հակընդդեմ հարցումների, խուզարկությունների և վարութային այլ գործողությունների մասնակցություն,

▪️Քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստական և այլ հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցների հավաքում, ստուգում, գնահատում և ներկայացում վարույթն իրականացնող համապատասխան մարմին կամ դատարան,

▪️Հաճախորդի շահերի պաշտպանության համար էական նշանակություն ունեցող տարբեր տեսակի տեղեկանքների, բնութագրերի հավաքագրում և վարույթի նյութերին կցում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից տարբեր փաստաթղթերի ձեռք բերում, մասնագիտական և փորձագիտական եզրակացությունների ստացում, փաստաբանական հարցումների նախապատրաստում և ներկայացում, և այլն,

▪️Հաճախորդի հետ խորհրդատվական տեսակցում ձերբակալման կամ կալանավորման վայրերում,

▪️Հոգուտ Հաճախորդի վարույթ իրականացնող մարմնի գործողությունների և որոշումների բողոքարկում,

▪️Վարույթի բոլոր նյութերին ծանոթացում, դրանցից պատճենների ստացում, դրանց ուսումնասիրություն և վերլուծություն, նախնական և հիմնական դատալսումների նախապատրաստում:

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

Աշխատանքից ազատման վերաբերյալ անհատական իրավական ակտին ներկայացվող ո՞ր պահանջների խախտումն է հանգեցնում դրա անվավեր ճանա...
08/03/2023

Աշխատանքից ազատման վերաբերյալ անհատական իրավական ակտին ներկայացվող ո՞ր պահանջների խախտումն է հանգեցնում դրա անվավեր ճանաչման:

✔️ Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածով, որի համաձայն՝ վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:

▪️Դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝
• դրանում նշված չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը,
• դրանում նշված չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավական հիմքը,
• գործատուի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը։


Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

▪️Հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու պահից պարտապանն ի՞նչ տեղեկություններ պետք է ...
02/03/2023

▪️Հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու պահից պարտապանն ի՞նչ տեղեկություններ պետք է ներկայացնի դատարանին:

✔️ Անհրաժեշտ է առաջնորդվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով, համաձայն որի՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել՝

• պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները,

• պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները,

• պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները,

• եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները,

• պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին,

• տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին:

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

▪️Ո՞ր արտահայտությունն է համարվում ԶՐՊԱՐՏՈւԹՅՈւՆ:✔️ Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով...
15/02/2023

▪️Ո՞ր արտահայտությունն է համարվում ԶՐՊԱՐՏՈւԹՅՈւՆ:

✔️ Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, որի համաձայն՝ զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին արձանագրել է, որ՝

• անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

• անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

• ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ,անհիմն, ոչ հավաստի,

• ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:



Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

«ԼԻԳԱԼ ԱՐՏ» ընկերությունը նոր համագործակցության շրջանակներում, գույքային իրավունքի և կառուցապատման իրավական հարցերում սկ...
04/02/2023

«ԼԻԳԱԼ ԱՐՏ» ընկերությունը նոր համագործակցության շրջանակներում, գույքային իրավունքի և կառուցապատման իրավական հարցերում սկսում է համագործակցություն «Կոնֆիդանտ» ընկերության հետ, որի շրջանակներում կմատուցվեն ներքոնշյալ ծառայությունները.

▪️Գույքի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող խնդիրների դատական և արտադատական լուծում:

▪️Կառուցապատման իրավունքին վերաբերող վեճերի դատական և արտադատական լուծում:

▪️Գույքային իրավունքների, գույքի օգտագործան, տիրապետման իրավունքների դատական պաշտպանություն, վեճերի դատական և արտադատական լուծում:

▪️Գրավի իրավունքին առնչվող խնդիրների դատական և արտադատական լուծում:

▪️Անշարժ գույքի գնման, գրավադրման, վարձակալման, անհատույց օգտագործման հարցերով իրավաբանական աջակցություն:

▪️Գույքի բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության իրագործում:

▪️Սեփականության իրավունքի ճանաչում, սեփականատիրոջ իրավունքների պաշտպանություն՝ դատական և արտադատական եղանակով:

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

30/01/2023

List of countries, with which Armenia has a visa-free regime according to bilateral and multilateral agreements Albania - All types of passports Argentina -…

▪️Գրավառուն կարո՞ղ է արդյոք գրավի պայմանագրից բխող իր իրավունքները զիջել այլ անձի։  ✔️ Գրավառուն իրավունք ունի գրավի պայ...
23/01/2023

▪️Գրավառուն կարո՞ղ է արդյոք գրավի պայմանագրից բխող իր իրավունքները զիջել այլ անձի։

✔️ Գրավառուն իրավունք ունի գրավի պայմանագրից բխող իր իրավունքները փոխանցել այլ անձի` պահպանելով պահանջը զիջելու միջոցով պարտատիրոջ իրավունքները փոխանցելու կանոնները։

Գրավառուի կողմից գրավի պայմանագրից բխող իր իրավունքներն այլ անձի զիջելը վավեր է, եթե նույն անձին զիջվել է գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքը:

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

▪️Գործատուն կարո՞ղ է արդյոք աշխատանքից ազատել իր աշխատողին վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում։✔️Գործատուն...
09/01/2023

▪️Գործատուն կարո՞ղ է արդյոք աշխատանքից ազատել իր աշխատողին վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում։

✔️Գործատուն վստահության կորստի հիմքով իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս: Հիշյալ հիմքի կիրառման համար գործատուն պետք է ապացուցի, որ աշխատողը կատարել է անօրինական արարքներ, որի արդյունքում պատճառված է վնաս, և առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև։

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

▪️Ի՞նչ հավելյալ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել գրանցող մարմին, եթե ընկերության հիմնադիրների կազմում առկա է օտարերկրյ...
21/12/2022

▪️Ի՞նչ հավելյալ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել գրանցող մարմին, եթե ընկերության հիմնադիրների կազմում առկա է օտարերկրյա իրավաբանական անձ:

✔️Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, օրենքով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև քաղվածք՝ տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող իրավական այլ փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ՝ համապատասխան քաղվածքները) վավերացված և հայերեն թարգմանված:

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

▪️ Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող, թե ոչ։✔️ Անկախ նրանից հասարակական կ...
08/12/2022

▪️ Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող, թե ոչ։

✔️ Անկախ նրանից հասարակական կազմակերպությունը ուղղակիորեն կզբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՝ ոչ, երկու դեպքում էլ վերջինս հանդիսանում է ԱԱՀ վճարող՝ օրենսդրությամբ նախատեսված շեմը գերազանցելու դեպքում:

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

🏢 Գույքային Իրավունք և Կառուցապատում.  «ԼԻԳԼԱՐՏ»  ընկերության կողմից մատուցվող ծառայություններից է որն իր մեջ ներառում է...
02/06/2022

🏢 Գույքային Իրավունք և Կառուցապատում. «ԼԻԳԼԱՐՏ» ընկերության կողմից մատուցվող ծառայություններից է որն իր մեջ ներառում է՝

▪️Գույքի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող խնդիրների դատական և արտադատական լուծում:

▪️Կառուցապատման իրավունքին վերաբերող վեճերի դատական և արտադատական լուծում:

▪️Գույքային իրավունքների, գույքի օգտագործան, տիրապետման իրավունքների դատական պաշտպանություն, վեճերի դատական և արտադատական լուծում:

▪️Գրավի իրավունքին առնչվող խնդիրների դատական և արտադատական լուծում:

▪️Անշարժ գույքի գնման, գրավադրման, վարձակալման, անհատույց օգտագործման հարցերով իրավաբանական աջակցություն:

▪️Գույքի բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության իրագործում:

▪️Սեփականության իրավունքի ճանաչում, սեփականատիրոջ իրավունքների պաշտպանություն՝ դատական և արտադատական եղանակով:

Համագործակցության համար՝
📞 +374 (94) 909 414
📧 [email protected]
🌐 www.legalart.am

#իրավունք

Address

RA, Yerevan , Hakhtanak 1st. 1/1
Yerevan
0081

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 03:00

Telephone

+37494909414

Alerts

Be the first to know and let us send you an email when Legal Art Law Office posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Legal Art Law Office:

Share