Քառակուսի

Քառակուսի Կրթական Հիմնադրամ կրթական հիմնադրամ

🥇🥈🥉🥉🥉🥉6 մասնակից, 6 մեդալակիր!!! Հունիսի 15-20-ը Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացվեց 30-րդ Պատանիների մաթեմատիկայի բալ...
24/06/2026

🥇🥈🥉🥉🥉🥉6 մասնակից, 6 մեդալակիր!!!

Հունիսի 15-20-ը Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացվեց 30-րդ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադան։ Այն մինչև 15․5 տարեկան դպրոցականների գլխավոր միջազգային օլիմպիադան է։ Անցած տարվա Հայաստանի թիմի միակ ներկայացուցչի հաջողությամբ ոգևորված (Քվանտ վարժարանից Տիգրան Հախեյանն արժանացավ արծաթե մեդալի) այս տարի է՛լ ավելի ոգևորված ու արդյունավետ օլիմպիական խմբակներ կազմակերպեցինք: Այս անգամ հաջողվեց ապահովել մասնակցությունն ամբողջական կազմով՝ 6 դպրոցականով։

Ցուցաբերելով 100%-անոց արդյունք բացարձակ հաղթող ճանաչվեց ու ոսկե մեդալ շահեց "Քվանտ" վարժարանի աշակերտ Հայկ Մանուկյանը։ "Այբ" դպրոցի 8-րդ դասարանցի Լևոն Հայրապետյանը շահեց արծաթե մեդալ։ Եվս չորս մասնակից արժանացան բրոնզե մեդալների՝ 9-րդ դասարանցի Էրիկ Հասրաթյանը («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր»
հիմնարկի դպրոց), 8-րդ դասարանցի Թադե Մորադյանհաջիաբադին, 9-րդ դասարանցիներ Արտաշես Թումանյանը, Խաչատուր Վարդանյանը (երեքն էլ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց)։

"Քառակուսի" հիմնադրամի 8-9 դասարանցիների օլիմպիական խմբակն ամբողջ տարվա ընթացքում վարում էին Tigran Chtchyan-ն ու Vachagan Dilanyan-ը։ Այդ ընթացքում մեզ տարածք տրամադրեց ու ջերմորեն հյուրընկալեց ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց : Թիմը ղեկավարեցին Տիգրան Չթյանն ու մեր հիմնադրամի մեկ այլ խմբակավար Էդգար Հողմրցյանը։

Ֆիզմաթ դպրոցի բարեկամ / physmathfriends.am հիմնադրամի և Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիրի ներգրավվածության շնորհիվ կարողացանք ապահովել ոչ թե 4, այլ 6 աշակերտի մասնակցությունը։ Գործընկերային հարաբերություններն ուժ են տալիս ավելի մեծ նպատակներ իրագործելու և ավելի շատ երեխաների հասանելի դարձնելու այն հնարավորությունները, որոնք կարող են փոխել նրանց ապագան։

Շնորհավոր բոլորին։ Սրանով ավարտում ենք մեր օլիմպիական տարին։ Կհանդիպենք 2026/27 ուսումնական տարում։

4-8 դասարանցի (այդ դասարաններն ավարտող) և մաթեմատիկայով հետաքրքրվող դպրոցականներին հրավիրում ենք ավանդական դարձած «Ճառագ...
22/05/2026

4-8 դասարանցի (այդ դասարաններն ավարտող) և մաթեմատիկայով հետաքրքրվող դպրոցականներին հրավիրում ենք ավանդական դարձած «Ճառագայթ» ամառային դպրոցին։ Ամառային դպրոցի շրջանակներում դպրոցականները
✅ կխորացնեն իրենց գիտելիքները դպրոցական մաթեմատիկայից,
📝 կլուծեն տրամաբանական խնդիրներ, կծանոթանան ոչ ստանդարտ խնդիրների լուծման մեթոդներին,
🥰 կմասնակցեն թիմային ինտելեկտուալ միջոցառումների, էքսկուրսիայի, ձեռք կբերեն խելացի ընկերներ։
💲 120 000 դրամ, որը ներառում է տեղափոխում ճամբարի վայր, օրական 3 անգամ համեղ սնունդ, գրենական պիտույքներ, հուշանվերներ և այլն։
🚌 Առաջին հերթափոխի մեկնումը օգոստոսի 1-ին ժամը 10։00, վերադարձը Երևան օգոստոսի 9-ին 13։00: Երկրորդ հերթափոխի մեկնումը օգոստոսի 9-ին ժամը 10։00, վերադարձը Երևան օգոստոսի 17-ին 13։00: Ամառային դպրոցն անցկացվելու է «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ճամբարում։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մերձակայքում։
👩‍🎓👨‍🎓Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին տրվելու են վկայագրեր։
📧Հարցերի դեպքում նամակ գրեք [email protected] հասցեին։
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղմամբ.
r.math.am/camp5

Շաբաթ օրը "Քառակուսի" կրթական հիմնադրամի համահիմնադիր Սմբատ Գոգյանը մասնակցեց "ԵՊՀ շրջանավարտների ֆորումին"։ Պանելային ք...
18/05/2026

Շաբաթ օրը "Քառակուսի" կրթական հիմնադրամի համահիմնադիր Սմբատ Գոգյանը մասնակցեց "ԵՊՀ շրջանավարտների ֆորումին"։

Պանելային քննարկման ժամանակ անդրադարձան հանրակրթության և բարձրագույն կրթության վրա ազդող առանցքային գործոնները, հնարավորություններն ու մարտահրավերները, կրթության վերակազմակերպման ձևերը՝ որպես այսօրվա ու վաղվա մարտահրավերներին արձագանք։

Այսօր՝ Աշխատողի օրը, ցանկանում ենք հատուկ ձևով շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ մե...
01/05/2026

Այսօր՝ Աշխատողի օրը, ցանկանում ենք հատուկ ձևով շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր ծրագրերը կյանքի են կոչվում։

Այս ուսումնական տարվա ընթացքում մեզ միացավ 5 նոր խմբակավար։ Այս շարքով սկսում ենք ներկայացնել հիմնադրամի նոր խմբակավարներին՝ մարդկանց, ովքեր ոչ միայն մաթեմատիկա են դասավանդում, այլև ոգեշնչում են, մտածել են սովորեցնում և օգնում են երեխաներին բացահայտել իրենց ներուժը։

Էդգար Հողմրցյանը 2020 թվականին ընդունվեց ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, որից հետո մեկնեց պարտադիր զինվորական ծառայության։ Վերադառնալով շարունակեց ուսումը։ Այժմ սովորում է չորրորդ կուրսում։

2025-26 ուսումնական տարվա ընթացքում դասավանդեց մաթեմատիկայի օլիմպիական խմբակ։ Ամեն շաբաթ 11։00 բոլոր ցանկացողները հավաքվում էին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի 423 լսարանում ու սկսվում էր թեժ քննարկումը։ Խմբակը բաց էր բոլորի համար։ Ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ֆիզմաթ դպրոցի աշակերտները՝ 20-ից ավելի մասնակից։ Գալիս էին նաև հանրակրթական դպրոցներից և նույնիսկ մոտակա մարզերի բնակավայրերից։

Նկարը՝ տարվա վերջին խմբակից հետո, ԵՊՀ մուտքի մոտ։

Ապրիլի 23-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացավ առաջին Եվրոպայի մաթեմատիկայի օլիմպիադան։ "Քառակուսի" հիմնադրամի ֆի...
28/04/2026

Ապրիլի 23-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացավ առաջին Եվրոպայի մաթեմատիկայի օլիմպիադան։ "Քառակուսի" հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանի թիմը մասնակցեց միջոցառմանը։ Մրցույթի արդյունքում մեր դպրոցականները շահեցին 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։

- Արման Ասատրյան, Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան, արծաթե մեդալ,
- Տիգրան Հախեյան, Քվանտ վարժարան, 10-րդ դասարան, բրոնզե մեդալ,
- Սարգիս Առաքելյան, Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, բրոնզե մեդալ,
- Հայկ Մանուկյան, Քվանտ վարժարան, 10-րդ դասարան, բրոնզե մեդալ,
- Արեն Գրիգորյան, Քվանտ վարժարան, 10-րդ դասարան, բրոնզե մեդալ,
- Արման Խաչատրյան, Քվանտ վարժարան, 10-րդ դասարան, բրոնզե մեդալ։

Ուրախալի է, որ "Քառակուսի" հիմնադրամը ևս ներդրում ունի աշակերտների առաջխաղացման հարցում։ Աշակերտները տարիներ շարունակ մասնակցել են մեր կազմակերպած օլիմպիական խմբակներին, որոնք վարել և վարում են Smbat Gogyan, Grigor Keropyan, Արեգ Մկրտչյանն ու Ալբերտ Գևորգյանը։

Այս տարի նույնպես մեր սուղ միջոցներով կազմակերպեցինք մեր տաղանդավոր աղջիկ դպրոցականների մասնակցությունը Եվրոպայի աղջիկնե...
16/04/2026

Այս տարի նույնպես մեր սուղ միջոցներով կազմակերպեցինք մեր տաղանդավոր աղջիկ դպրոցականների մասնակցությունը Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադային (EGMO)։ Օլիմպիադան անցկացվեց ապրիլի 9-ից 15-ը Ֆրանսիայում։ Հայաստանի թիմը ներկայացրեցին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 4 մաթեմատիկոս աշակերտները։

Մրցույթի արդյունքում 12-րդ դասարանցի Նարե Սմբատյանը, 11-րդ դասարանցի Էլեն Քեշիշյանն ու 10-րդ դասարանցի Մարիամ Կարագուլյանը շահեցին բրոնզե մեդալներ։ Թիմի մեկ այլ անդամ Մանե Երիցյանն արժանացավ գովասանագրի։ Թիմի հետ աշխատեցին ու օլիմպիադային ուղեկցեցին մեր հիմնադրամի ակունքներում գտնվող Tigran Chtchyan-ն ու Նարեկ Մկրտումյան-ը։ Շնորհավորում ենք թիմի անդամներին ու մաղթում հետագա բացահայտումներ մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհում։

EGMO-ն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր երիտասարդական մաթեմատիկական մրցույթներից մեկը, որը նպաստում է երիտասարդ աղջիկների ներգրավմանը գիտական ոլորտում և միջազգային համագործակցության զարգացմանը։

«Քառակուսի» հիմնադրամը շարունակում է Հայաստանում զարգացնել մաթեմատիկական կրթությունը՝ ամրապնդելով նաև դրա միջազգային հեղինակությունը։

Մեր հրատարակած դասագրքերում շատ են կյանքում հանդիպող իրավիճակային խնդիրները։ Եկեք միասին լուծենք այս մեկը։ Ընդհանուր քան...
23/03/2026

Մեր հրատարակած դասագրքերում շատ են կյանքում հանդիպող իրավիճակային խնդիրները։ Եկեք միասին լուծենք այս մեկը։ Ընդհանուր քանի՞ գիրք է պետք պատվիրել։

🥇 🥉🥉1 բացարձակ հաղթող  ոսկե և 2 բրոնզե մեդալակիր!!!Մարտի 13-18 Ռուսաստանի Մայկոպ քաղաքում անցկացվեց Կովկասյան մաթեմատիկա...
18/03/2026

🥇 🥉🥉1 բացարձակ հաղթող ոսկե և 2 բրոնզե մեդալակիր!!!

Մարտի 13-18 Ռուսաստանի Մայկոպ քաղաքում անցկացվեց Կովկասյան մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցեց նաև Հայաստանի երկու թիմ։ 8-10 դասարանցիների հանրապետական օլիմպիադայում մրցանակ շահած աշակերտների միջև անցկացված մրցույթի արդյունքում ձևավորվել էր առաջին թիմը։ Հպարտ ենք, որ թիմում ընդգրկված բոլոր 4 աշակերտներն էլ մեր մաթեմատիկայի օլիմպիական խմբակների երկարաժամկետ հաճախողներն են։

"Քառակուսի" կրթական հիմնադրամով հոգացինք նաև ճանապարհածախսը ու թիմը կարողացավ օլիմպիադային մասնակցել առկա ձևաչափով։ Քիչ առաջ ամփոփվեցին արդյունքները։

Օլիմպիադայում 56 հնարավորից 56 միավոր վաստակեց ու 9-10 դասարանցիների կատեգորիայում բացարձակ հաղթող ճանաչվեց "Քվանտ" վարժարանի 10-րդ դասարանցի Տիգրան Հախեյանը։ Նույն վարժարանի 10-րդ դասարանցիներ Հրանտ Սարգսյանն ու Արման Խաչատրյանն արժանացան բրոնզե մեդալների։

Թիմի չորրորդ անդամն էր ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանցի աշակերտ Թադեն։ Թիմի ղեկավարն էր "Քառակուսի" կրթական հիմնադրամի համահիմնադիր ու խմբակավար Նարեկ Մկրտումյանը։ Շնորհավորում ենք աշակեերտներին ու մաղթում մեծ հաջողություններ մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհը բացահայտելիս։

Ուղիղ 4 տարի առաջ հիմնադրվեց "Քառակուսի" կրթական հիմնադրամը։ Մենք հազվադեպ ենք պատմում մեր արածի ու արդյունքների մասին։ ...
22/02/2026

Ուղիղ 4 տարի առաջ հիմնադրվեց "Քառակուսի" կրթական հիմնադրամը։ Մենք հազվադեպ ենք պատմում մեր արածի ու արդյունքների մասին։ Այժմ փորձենք մի քիչ գլուխ գովալ։ Օրեր առաջ ամփոփվեց 2025-26 ուսումնական տարվա մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադան։ Բոլոր դասարաններում առաջին տեղ զբաղեցրած աշակերտը առնչություն ունի մեզ հետ։

7-րդ դասարանցին - մասնակցել է 2023-24 տարվա աշնանային ճամբարին։ Դեպի Շշնջացող ջրվեժ ամփոփիչ արշավի ամենաաշխույժ արշավականն էր։

8-րդ դաարանցին - մասնակցել է նախորդ երեք տարիների ամառային ճամբարներին, օլիմպիական խմբակներին։ Այժմ էլ հաճախում է մեր 8-րդ դասարանի օլիմպիական խմբակ, որը վարում են Վաչագան Դիլանյանն ու Տիգրան Չթչյանը։

9-րդ դասարանցին - 2022-2023 ուս․ տարի հաճախել է Նարեկ Մկրտումյանի վարած 6-րդ դասարանցիների խմբակ։

10-րդ դասարանցին - մասնակցել է 3 ամառային ճամբարների։ Հաճախել/հաճախում է օլիմպիական խմբակներին, որոնք վարել են Մհեր Կարագուլյանն ու Սմբատ Գոգյանը։

11-12-րդ դասարանցին - մասնակցել է ամառային ճամբարի, հաճախել է օլիմպիական խմբակներ։ Այժմ հաճախում է Գրիգոր Քերոբյանի խմբակ։

Հաղթող աշակերտները սովորում են "Այբ", "Գազպրոմ Արմենիա", "Ուսում" դպրոցներում, "Քվանտ" վարժարանում ու ֆիզմաթ հատուկ դպրոցում։ Բնականաբար, յուրաքանչյուր աշակերտի հաջողության հիմքում բազմաթիվ այլ գործոններ էլ կան, որոնցից գլխավորն աշակերտի տաղանդն ու աշխատանքն են։ Բայց և այնպես, "Քառակուսի" կրթական հիմնադրամով հպարտ ենք, որ կարողանում ենք լինել համախմբման վայր ու փարոս։

Սրտանց շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, հաղթողներին ու մաթեմատիկայի սիրահարներին։

"Քառակուսի" կրթական հիմնադրամը հունվարի 25-փետրվարի 1-ը համակարգեց 17-րդ "Երիտասարդ մաթեմատիկոսների միջազգային մրցաշարը"...
06/02/2026

"Քառակուսի" կրթական հիմնադրամը հունվարի 25-փետրվարի 1-ը համակարգեց 17-րդ "Երիտասարդ մաթեմատիկոսների միջազգային մրցաշարը"։ Մրցաշարը յուրօրինակ է նրանով, որ թիմային է, իսկ խնդիրները ոչ թե օլիմպիական են, այլ հետազոտական, որոնց մի մասի պատասխանը հայտնի չէ նույնիսկ հանձնաժողովի անդամներին ու խնդիրների հեղինակներին։

⌛⌛⌛Սեպտեմբերի 27-ին թիմերը ստացան 10 հետազոտական առաջադրանք ու 3․5 ամիս աշխատեցին՝ իրենց ղեկավարների առաջնորդությամբ։

✔️✔️✔️ Հունվարի 10-ին թիմերը ներկայացնում են իրենց աշխատանը։ Յուրաքանչյուր թիմ պարտավոր է ներկայացնել առնվազն 5 առաջադրանքի վերաբերյալ գրանցած առաջընթացը։

🏨🏨🏨 Հունվարի 25-փետրվարի 1-ը Երևանի պետական համալսարանի Ծաղկաձորի հյուրատանն անցկացվեց մրցույթի հիմնական փուլը։ Թիմերը ներկայացնում էին իրենց հետազոտությունները, բանավիճում մյուս թիմերի հետ։

🥇🥇🥇 Մրցույթի արդյունքում Բելառուսի, Գերմանիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Ռումինիայի և Ռուսաստանի թիմերն արժանացան մեդալների, իսկ Չինաստանի ու Պակիստանի թիմերը՝ գովասանագրերի։

COVID-19 համավարակի պատճառով 2020 թվականից մրցաշարն անցկացվում էր օնլայն ձևաչափով։ Այս տարի միջոցառումն անցկացվեց օնլայն և օֆլայն ձևաչափերի համադրությամբ։

Շնորհակալ ենք ԵՊՀ - Yerevan State University մրցաշարի կազմակերպման հարցում օժանդակելու և աջակցելու համար։

Address

Փոքր կենտրոն
Yerevan
0052

Alerts

Be the first to know and let us send you an email when Քառակուսի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Քառակուսի:

Shortcuts

Share