11/03/2025
📌 Ի՞նչ է պետք իմանալ անշարժ գույք ձեռք բերելիս
🔍 Հաճախակի են դեպքերը, երբ անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում որոշ կարևորագույն քայլերի անտեսումը հետագայում ստեղծում է իրավական խնդիրներ գնորդների համար՝ ընդհուպ հանգեցնելով առուվաճառքի գործարքի անվավեր ճանաչման։
📍Անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում հաճախ հանդիպող խնդիրներից են.
➡️ Գույքի համասեփականատերերի կամ ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող անձանց առկայությունը,
➡️ Թաքնված ժառանգների կամ պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների առկայությունը,
➡️ Գույքի կադաստրային և փաստացի սահմանների միջև անհամապատասխանությունների առկայությունը և այլն։
📄 Անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում հնարավոր խնդիրներից և իրավական ռիսկերից խուսափելու նպատակով կարևոր է մինչև գործարքի կնքումն իրականացնել ձեռք բերվող գույքի համակողմանի իրավաբանական ստուգում։
📌Սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում մեր կողմից մատուցվող ծառայությունները ներառում են.
✔️ Սեփականության և գույքային այլ իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվություն գործարքի ցանկացած փուլում,
✔️ Անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալության, գրավի և այլ գործարքների փաթեթների ձևավորում,
✔️ Ներկայացուցչություն նոտարական գրասենյակներում և կադաստրի պետական կոմիտեում
✔️ Անշարժ գույքի հետ կապված վեճերի դեպքում ներկայացուցչություն վարչական և դատական մարմիններում,
✔️ Անշարժ գույքի հետ կատարվող գործարքների օրինականության ապահովմանն ուղղված մեխանիզմների կիրառում,
✔️ Անշարժ գույքի իրավաբանական աուդիտ /due diligence/ և այլն։
☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 📞+374 96 022 026 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային փոստին՝ 📩[email protected]։
#փաստաբան #սեփականությանիրավունք #իրավաբան