Galoyan's Team Consulting LLC

Galoyan's Team Consulting LLC «Փորձ. Թիմ. Արդյունք.»

«Գալոյան'ս թիմ քընսալթինգ» ՍՊԸ-ն կազմակերպում է գույքի գնահատման որակավորման քննությանը նախապատրաստող դասընթաց։  Հիմք ըն...
22/03/2026

«Գալոյան'ս թիմ քընսալթինգ» ՍՊԸ-ն կազմակերպում է գույքի գնահատման որակավորման քննությանը նախապատրաստող դասընթաց։

Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի «30» օգոստոսի 2022թ. N 342-Լ հրամանը և «Գնահատման գործունեության մասին» օրենքը, ինչպես նաև հարակից նորմատիվ իրավական ակտերը՝ դասընթացը կիրականցվի քննության հարցաշարի ուսումնասիրության, գործնական խնդիրների լուծման և թեստային առաջադրանքների վերլուծությամբ։

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի մարտի 30-ը ներառյալ։

Շտապե՛ք գրանցվել գրելով մեզ 📩 կամ զանգահարեք (077) 17 80 57 հեռախոսահամարով:

Մշակութային շրջայց  Հայաստանի ազգային գրադարանԾրագիրը շարունակական է․ յուրաքանչյուր ամիս Հայաստանի ազգային գրադարանը կըն...
27/02/2026

Մշակութային շրջայց Հայաստանի ազգային գրադարան

Ծրագիրը շարունակական է․ յուրաքանչյուր ամիս Հայաստանի ազգային գրադարանը կընդունի հայրենադարձների մեկ խումբ՝ ստեղծելով հարթակ ճանաչման, երկխոսության և մշակութային ներառման համար։

26/02/2026

«‎Գործք» ընկերությունը կազմակերպում է «Իրավագիտության հիմունքներ և կորպորատիվ իրավունք» (2.1) քննությանը նախապատրաստող դասընթաց:

📆 Մարտի 18-ից
⏰ Ժամը ` 19:00

Դասընթացի տևողությունը՝ 40 ժամ:

Կարող եք մասնակցել և՛ առկա, և՛ հեռավար տարբերակով:

Դասընթացավար ՝
Ասատուր Գալոյան
Galoyan՚s team consulting LLC
Գործադիր տնօրեն/Գլխավոր իրավաբան

Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր:

Գրանցման կամ այլ մանրամասների
համար կարող եք 📩 գրել մեզ
կամ զանգահարել 👇
📲(094) 539 005 հեռախոսահամարով։

#իրավագիտությանհիմունքներ #գործք #կորպորատիվիրավունք

17/02/2026
Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ընկերությունը վերանվանվել է «Գալոյանս Թիմ Քընսալթինգ» (...
12/02/2026

Հարգելի՛ հաճախորդներ և գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ընկերությունը վերանվանվել է «Գալոյանս Թիմ Քընսալթինգ» (Galoyan's Team Consulting):

Անվանափոխությունը պայմանավորված է մեր գործունեության շրջանակների ընդլայնմամբ և ծառայությունների մատուցման նոր ձևաչափի անցմամբ: Մենք շարունակում ենք մնալ Ձեր վստահելի գործընկերը իրավաբանական և խորհրդատվական, կառավարման (մենեջմենթի) ոլորտներում՝ ապահովելով առավել համապարփակ աջակցություն և հավատարիմ մնալով մեր որդեգրած արժեքներին ու սկզբունքներին։

Ինչպես միշտ, պատրաստակամորեն կանգնած ենք Ձեր կողքին՝ ապահովելով հուսալի և պրոֆեսիոնալ լուծումներ Ձեր բոլոր նախաձեռնություններում:
Շնորհակալ ենք մեզ վստահելու համար:

Հարգանքով՝ «Գալոյանս Թիմ Քընսալթինգ» ՍՊԸ

Սիրելի՛ գործընկերներ, հաճախորդներ, ընկերներ և թիմի յուրաքանչյուր անդամ, Այսօր լրացավ մեր ընկերության առաջին տարին։ Մեկ տ...
29/01/2026

Սիրելի՛ գործընկերներ, հաճախորդներ, ընկերներ և թիմի յուրաքանչյուր անդամ,
Այսօր լրացավ մեր ընկերության առաջին տարին։ Մեկ տարի՝ լի ինտենսիվ աշխատանքով, ավելի քան 50 հաջողված հայցադիմումներով և անգնահատելի հաղթանակներով:
Սկսեցինք մեր ճանապարհը, հավատալով, որ յուրաքանչյուր իրավունք արժանի է պաշտպանության, իսկ արդարությունը պետք է լինի ոչ թե բացառություն, այլ կանոն:
Այս կարճ ժամանակահատվածում մենք՝
• օգնել ենք մի շարք մարդկանց և ընկերությունների պաշտպանել իրենց իրավունքները:Ավելի քան 50 հայցադիմում է ներկայացվել դատարան և հաջողությամբ պաշտպանվել ապահովել ենք մեր վստահորդների համար կոնկրետ հաղթանակներ՝ վերականգնելով իրավունքներ, փոխհատուցումներ և արդարացի լուծումներ,
• կառուցել ենք վստահության ամուր կամուրջներ հաճախորդների և գործընկերների հետ,
• կառուցել ենք վստահության և պրոֆեսիոնալիզմի հեղինակություն,
• ստեղծել ենք թիմ, որտեղ յուրաքանչյուր գործընկեր ոչ միայն աշխատակից է, այլև գաղափարակից:
Այս ձեռքբերումները հնարավոր դարձան մեր հաճախորդների վստահության, գործընկերների աջակցության և առաջին հերթին՝ մեր թիմի նվիրված, բարձր որակավորված և անձնվիրաբեր աշխատանքի շնորհիվ։ Առանց մեր թիմի միասնության, պրոֆեսիոնալիզմի և անդադար ջանքերի՝ այս հաջողությունները անհնար կլինեին։

Մաղթում եմ մեզ բոլորիս նոր հաղթանակներ, բազում արդարացի լուծումներ և անխախտ վստահություն միմյանց նկատմամբ: Դե ինչ, դեպի Հաջող, ուժեղ և միասնական երկրորդ տարի:

2026 թվականը սկսենք հաղթանակով!  ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ📌 Գործ ԱՎԴ4/0015/01/13  «ԳԱԼՈՅԱՆ...
12/01/2026

2026 թվականը սկսենք հաղթանակով!

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ📌 Գործ ԱՎԴ4/0015/01/13
«ԳԱԼՈՅԱՆ» իրավաբանական խորհրդատվական ընկերության հիմնադիր, գլխավոր իրավաբան Ասատուր Գալոյանի կողմից ներկայացված քրեական վերաքննիչ բողոքը բավարարվեց , ըստ որի ճանաչվեց և հռչակվեց մեր վստահորդի անմեղությունը ✅⚖

31/12/2025

Տարին ամփոփենք կարևոր և նշանակալից միջոցառմամբ:

Շնորհակալություն հաջողաբեր 2025 թվական👌

«Գալոյան քընսալթինգ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սույն թվականի դեկտեմբերի 22-ին Երևանում կայացավ «Բազմ...
31/12/2025

«Գալոյան քընսալթինգ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սույն թվականի դեկտեմբերի 22-ին Երևանում կայացավ «Բազմամասնագիտական փորձագիտական մոդելի ներկայացում․ Համապարփակ սոցիալական ծառայությունների կենտրոն՝ Երևան համայնքի համար» միջոցառումը։

Միջոցառման շրջանակում «Գալոյան քընսալթինգ» ՍՊԸ-ի փորձագիտական թիմը` գլխավորությամբ ընկերության տնօրեն Ասատուր Գալոյանի,
ներկայացրեց համապարփակ սոցիալական ծառայությունների կենտրոնի բազմամասնագիտական մոդելը՝ ներառյալ դրա իրավական և կառավարման կառուցվածքը, ֆինանսական կառուցվածքային բաղադրիչները, սոցիալական ծառայությունների շրջանակը, կլինիկական հոգեբանական աջակցման համակարգված և մարդակենտրոն կազմակերպման մոտեցումները Երևան համայնքի բնակչության համար։

Դեկտեմբերի 17-ին և 18-ին ընկերությունը անցկացրեց Աշխատաժողով, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի ինչպես կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները, այնպես էլ`Երևան քաղաքի վարչական շրջանների համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցները:

Միջոցառումը նպաստեց Երևանի քաղաքապետարանի, ոլորտային մասնագետների և գործընկեր կառույցների միջև համագործակցության խորացմանը՝ սոցիալական ծառայությունների արդյունավետ և կայուն զարգացման ուղղությամբ։

Շնորհակալ ենք արդյունավետ, բովանդակային համագործակցության համար։

Նոր տարի՝ նոր հնարավորություններ ✨«Գալոյան Քընսալթինգ»-ը շնորհավորում է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։Թող գա...
30/12/2025

Նոր տարի՝ նոր հնարավորություններ ✨

«Գալոյան Քընսալթինգ»-ը շնորհավորում է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։
Թող գալիք տարին բերի կայունություն, վստահելի համագործակցություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։

🎄 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

22/11/2025

«Գալոյան իրավաբանական խորհրդատվական ընկերություն» ՍՊԸ-ն #աշխատանքի է հրավիրում #Իրավաբանի։

Անհրաժեշտ հմտություններ

1. Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունք,
2.Աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
3.Նախընտրելի մասնագիտացման ոլորտներ՝քաղաքացիական/վարչական և կորպորատիվ իրավունք,
4.Ժամանակի կառավարման հմտություն,
5.Թիմում աշխատելու կարողություն,
6.Հաղորդակցման հմտություն
7. Փաստաբանի արտոնագրի առկայությունը և երկրորդ օտար լեզվի իմացությունը կդիտարկվի առավելություն

Աշխատավարձը ՝ պայմանագրային:

Ինքնակենսգրականները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին:
Վերջնաժամկետը 01.12.2025թ.,

Address

Yerevan
0020

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Galoyan's Team Consulting LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share