10/03/2025
🚫 Վարչական արդարադատության կարևորագույն օրենսդրական երաշխիքի իմաստազրկում
📑️ «Լեքս Մաքսիմա» փաստաբանական գրասենյակն իր մտահոգությունն է հայտնում https://www.e-draft.am/projects/8360/justification պաշտոնապես շրջանառվող «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ, որով առաջարկվում են ընդհանրական այնպիսի կարգավորումներ, ըստ որոնց` այլևս չի գործելու «վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» օրենսդրական դրույթը։
▫️Փոխարենն առաջարկվում է վիճարկվող վարչական ակտի կասեցման հնարավորություն բացառապես հայցի ապահովման՝ գնահատողական լուծումներ պահանջող իրավակարգավորումների կիրառմամբ, ընդ որում` այն պարագայում, երբ գործող օրենսդրությամբ արդեն իսկ որոշակիացված են այն դեպքերը, երբ վարչական ակտը կամ դրա մասը ենթակա է անհապաղ կատարման՝ հանրային շահերից ելնելով։
▫️Ակնհայտ է այն իրողությունը, որ դատական կարգով վարչական ակտի վիճարկմամբ անձի իրավունքների արդյունավետ պաշտպանություն կարող է ապահովվել վիճարկման փաստի ուժով այդ ակտի գործողության կասեցմամբ, հակառակ պարագայում երբեմն իմաստազուրկ է դառնում նույնիսկ ակհայտ կոպիտ սխալներով կայացված վարչական ակտերի վիճարկումը, ինչը լի է վտանգներով, որ անձինք այլևս չեն պայքարի պետական մարմինների կայացրած վարչական ակտերի դեմ։ Իսկ թե ինչպիսի՞ վնաս կկրեն պայքարելու պարագայում անգամ, դրանց գործողության չկասեցման դեպքում, կարելի է պատկերացնել շատ օրինակներով։
▫️Պատկերացնենք մի իրավիճակ, երբ բավականին մեծ չափով ՏՈՒԳԱՆՔ սահմանող վարչական ակտի գործողությամբ կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի գույքի, դրամական միջոցների նկատմամբ կիրառվի արգելանք, այդ բիզնեսը ինչպե՞ս է գոյատևելու (oրինակ՝ ինչպե՞ս է վճարելու աշխատավարձ, վարձավճար կամ կատարելու այլ ընթացիկ ծախսեր), բնականաբար գործունեությունը փակուղի է մտնելու, քանի դեռ իր նկատմամբ կայացված ակտի կապակցությամբ արդարադատություն է իրականացվում (ինչը մեր իրականությունում մոտ երեք տարի տևում է տարբեր ատյաններում)։
▫️Նախագծի հեղինակներն առհասարակ պատկերացնո՞ւմ են` ինչ կլինի, եթե վարչական ակտը դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվի, (թե՞ առաջնորդվում են վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածով (նման իրավասություն օրենսդրին չէր կարող վերապահվել)), որի արդյունքում առաջ գա ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցը այն ամբողջ ժամանակահատվածի համար, երբ գործողության մեջ է եղել դատարանում վիճարկվող վարչական ակտը։
▫️ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՄԵՐ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՍՊԵԿՏ Է. զարմանալի չի լինի, որ այս զգայուն ինստիտուտն էլ ,հանուն այս նախագծի, փոփոխության ենթարկվի🤦 լավ է , որ հետևանքներն այս փուլում լավ չեն հավասարակշռվել: 🤷♂️