ADR Partners LLC

ADR Partners LLC ADR Partners LLC was established with the aim to provide high quality services in mediation and alte

ADR Partners's current services are trainings on mediation, arbitration and negotiations, as well as various mediation, arbitration and ADR services. More information can be found on our website - www.adr.am.

ԷյԴիԱր Փարթներս ընկերության ներկայիս ծառայություններն են` դասընթացների կազմակերպում մեդիացիայի, արբիտրաժի և բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև տարբեր մեդիացիոն և ՎԱԼ ծառայությունների մատուցում: Հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել մեր կայքում` www.adr.am:

24/03/2017

YEREVAN, Armenia – On March 18 and 19, the American University of Armenia (AUA) hosted the fifth annual Mock Arbitration, giving students a chance to acquire practical knowledge of alternative dispute resolution (ADR), to develop rhetorical skills, and to get advice from top professionals in the fie...

23/03/2017
21/03/2017
20/03/2017

ԿԱՅԱՑԱՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԽԱՂ ՄՐՑՈՒՅԹԸ

Ուրախ ենք հայտնել, որ մարտի 18-ին և 19–ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LLM.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի և ԷյԴիԱր Փարթներս ընկերության կողմից համատեղ կազմակերպվող ամենամյա հինգերորդ խաղ-մրցույթը նվիրված առևտրային արբիտրաժին:
Այս տարի մրցույթին մասնակցում էին տասներկու թիմեր Հայաստանի իննը տարբեր բուհերից, այդ թվում` Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայ- Ռուսական Սլավոնական համալսարանից, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնից, Երևանի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, «Մարտիգ» Արտաքին տնտեսական կապերի համալսարանից և Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտից:
Եզրափակիչ փուլ դուրս եկան Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը, իսկ հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը: Լավագույն գրավոր աշխատանքը Երևանի պետական համալսարանի թիմինն էր, իսկ խաղ-մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնակից Անի Ալավերդյանը: Շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին, առավելապես` Երևանի պետական համալսարանի թիմին հաղթանակի համար:

Նկարները կլինեն շուտով:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ 2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձ...
31/01/2017

Ցանկանում ենք տեղեկացնել, որ 2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի թիմերի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 3–ը ժամը՝ 18:00
2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի մասնակցության կանոնները, գրանցվելու կարգը, ներկայացվող գործի փաստերը, խաղ-մրցույթի ժամանակացույցը և այլ մանրամասներ կարող եք գտնել ԷյԴիԱր Փարթներս ընկերության կայքից` www.adr.am` Նյութեր բաժնից:

Ցանկանում ենք հիշեցնել, որ 2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի թիմերի մասնկացության հայտերի ներկայացման վերջնաժամկետը Հունվարի ...
12/01/2017

Ցանկանում ենք հիշեցնել, որ 2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի թիմերի մասնկացության հայտերի ներկայացման վերջնաժամկետը Հունվարի 31–ն է:

2017թ. Արբիտրաժ Խաղ-Մրցույթի մասնակցության կանոնները, գրանցվելու կարգը, ներկայացվող գործի փաստերը, խաղ-մրցույթի ժամանակացույցը և այլ մանրամասներ կարող եք գտնել ԷյԴիԱր Փարթներս ընկերության կայքից` www.adr.am` Նյութեր բաժնից:

28/12/2016

Ներկայացնում ենք ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտրաժային գործերով տնօրեն և արբիտր Աիդա Ավանեսսյանի տեսակետները «ՀՀ Քաղաքացիական Դատավարության Օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Օրենքի Նախագծի Հինգերորդ Ենթաբաժնի՝ «արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու և օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումներով գործերի վարույթներ»-ի հոդվածների մասին:
http://adr.am/news/show/112/0/am

Ներկայացնում ենք ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտրաժային գործերով տնօրեն և արբիտր Աիդա Ավանեսսյանի տեսակետները «ՀՀ Քաղաքացիական Դատավարության Օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Օրենքի Նախագծի Հինգերորդ Ենթաբաժնի՝ «արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, հարկադիր կատարման համար կատարողական թեր...

28/12/2016
27/12/2016

Կարող եք ծանոթանալ ԷյԴիԱր Փարթներս ընկերության մեդիացիայի և արբիտրաժի կանոններին, որը վերանայվել են 2016 թ.-ի դեկտեմբերի 23-ին:

http://adr.am/content/rules/am

Մեդիացիայի, Արբիտրաժի և Վեճերի Այլընտրանքային Լուծման Ծառայություններ

https://www.youtube.com/watch?v=ZvfXglH6TyM
20/12/2016

https://www.youtube.com/watch?v=ZvfXglH6TyM

Լուլուի հյուրերն են ՀՀ արթարադատության կողմից արտոնագրված հաշտարարներ` Հայկ Հովհաննիսյան և Անահիտ Թամրազյան:

Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LL.M.) ծրագրի Մեդիացիոն և Ար...
19/12/2016

Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LL.M.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկան 2017 թվականի մարտի 18-19-ին հանրապետական մասշտաբով իրականացնելու է առևտրային արբիտրաժին նվիրված հինգերորդ ամենամյա խաղ-մրցույթը ՀՀ համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ։ Տվյալ միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ բնագավառում հմուտ մասնագետների` գործող արբիտրների, դատավորների, փաստաբանների ուղղորդումները։
Մասնակից կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները (այդ թվում` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի), այնպես էլ Փաստաբանական դպրոցը, Արդարադատության ակադեմիան և իրավաբանական որակավորում տրամադրող այլ կառույցների մասնակիցները:
Թիմերին տրվելու է իրական գործի վրա հիմնված խնդիր, որը պետք է լուծվի արբիտրաժ խաղ-մրցույթի շրջանակներում: 2017թ. արբիտրաժ խաղ-մրցույթի մասնակցության կանոնները, գրանցվելու կարգը, ներկայացվող գործի փաստերը, խաղ-մրցույթի ժամանակացույցը և այլ մանրամասներ կարող եք գտնել ԷյԴիԱր Փարթներս ընկերության կայքից` www.adr.am` Նյութեր բաժնից:

Address

Yerevan
0019

Alerts

Be the first to know and let us send you an email when ADR Partners LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ADR Partners LLC:

Share