Defense Law Office

Defense Law Office Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Defense Law Office, Lawyer & Law Firm, Yerevan.

Վարչական դատարանը ՎԴ/12684/05/21 գործով իր` 01.04.2022թ վճռով մեր կողմից կազմված հայցադիմումի հիման վրա բավարարել է Հրայ...
05/04/2022

Վարչական դատարանը ՎԴ/12684/05/21 գործով իր` 01.04.2022թ վճռով մեր կողմից կազմված հայցադիմումի հիման վրա բավարարել է Հրայր Գևորգյան ԱՁ -ի պահանջը և անվավեր է ճանաչել ՀՀ ՊԵԿ`14.10.2021թ 150000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին որոշումը, որը կայացվել էլ իբր ՀԴՄ կտրոն չտրամադրելու հիմքով:

Շարունակելի...

Ամուսնալուծություն.🔹Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի ...
30/11/2021

Ամուսնալուծություն.
🔹Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա։
🔹Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը համարվում է նրանց համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ ամուսնության պայմանագրով։
🔹 Ամուսնալուծությունից հետո ամուսիններից յուրաքանչյուրը իրավունք ունի պահանջել ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի իր բաժինը։

Այս և այլ իրավական խնդիրների դեպքում կարող եք դիմել մեզ 📩

Դիմեք մեզ եթե🔹 Ոստիկանության կողմից ենթարկվել եք վարչական պատասխանատվության դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար🔹Ոստ...
26/11/2021

Դիմեք մեզ եթե
🔹 Ոստիկանության կողմից ենթարկվել եք վարչական պատասխանատվության դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար
🔹Ոստիկանության կողմից ենթարկվել եք վարչական պատասխանատվության առանց անձը հաստատող փաստաթղթի բնակչության վայրի տարածքից դուրս գտնվելու համար

Կարող եք հետևել մեզ ինստագրումում
https://instagram.com/defense_law_office?utm_medium=copy_link

📄ՀՀ ՊԵԿ-ի կողմից տուգանվե՞լ եք Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնները խախտելու համար:❌Համաձայն չե՞ք կազմ...
22/11/2021

📄ՀՀ ՊԵԿ-ի կողմից տուգանվե՞լ եք Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնները խախտելու համար:
❌Համաձայն չե՞ք կազմված ակտի հետ։
✔️Դիմեք մեզ իրավական աջակցության և ակտի բողոքարկման համար։
❗ Մենք ունենք նմանատիպ գործերով 20-ից ավելի բավարարված դատական հայցեր։

Հետևեք մեզ ինստագրումում
https://instagram.com/defense_law_office?utm_medium=copy_link

📌Ուղեցույց-իրազեկում📝Ոստիկանի կողմից դիմակ չկրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելիս քաղաքացին իրավունք ունի1....
02/11/2021

📌Ուղեցույց-իրազեկում
📝Ոստիկանի կողմից դիմակ չկրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելիս քաղաքացին իրավունք ունի
1. Պահանջել Ոստիկանության ծառայողից ներկայանալ՝ հայտնելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը
2. Նկարահանել և/կամ համացանց ներբեռնել ոստիկանության, ինչպես նաև մյուս վարչական մարմինների ցանկացած գործողություն
3. Պահանջել ոստիկանության ծառայողից պարզաբանել իր իրավունքները
4. Ոստիկանի կողմից կազմված արձանագրության ներքևում գրել՝ «Համաձայն չեմ կազմված արձանագրությանը» կամ
5. Չստորագրել ոչ մի փաստաթուղթ, չտալ որևիցե ցուցմունք, բացատրություն կամ հայտնել այլ տեղեկատվություն
6. Հավաստի չհամարել ոստիկանության կամ այլ վարչական մարմինների աշխատակցի բանավոր պարզաբանումները, պահանջները կամ խոսքերը՝կարող է պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր
7. Լուսանկարել ոստիկանության ծառայողի կողմից կազմած արձանագրությունը
8. Պահանջել տրամադրել ցանկացած փաստաթղթի օրինակ, որը կապ կամ առնչություն ունի վարչական գործի հետ
9. Թույլ չտալ ոստիկանության ծառայողին լուսանկարել կամ տեսանկարահանել Ձեզ

🤝⚖️Տարածեք, եղեք պաշտպանված։
Դիմեք մեզ ցանկացած իրավական խնդրով 📩
Կարող եք հետևել մեզ ինստագրանում https://instagram.com/defense_law_office?utm_medium=copy_link

Ձեռնարկատիրական գործունեություն սկսող անձանց ամենահաճախ տրվող հարցերից է` գրանցվել որպես ԱՁ, թե՞ ՍՊԸ:  1.  Նախ նշենք, որ...
01/11/2021

Ձեռնարկատիրական գործունեություն սկսող անձանց ամենահաճախ տրվող հարցերից է` գրանցվել որպես ԱՁ, թե՞ ՍՊԸ:

1. Նախ նշենք, որ ԱՁ-ի դեպքում ֆիզիկական անձն իր ողջ գույքով է պատասխանատվություն կրում ԱՁ-ի պարտավորությունների համար, մինչդեռ ՍՊԸ-ի հիմնադիրները որևէ անձնական պատասխանատվություն չեն կրում ՍՊԸ-ի պարտականությունների համար, նրանց պատասխանատվությունը փաստացի սահամանափակվում է միայն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրենց ներդրման չափով:
ՍՊԸ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում միայն իր սեփականությունը հանդիսացող ակտիվների շրջանակներում:
2. Հարկման համակարգերի առումով որևէ տարբերություն չկա, ԱՁ-ի և ՍՊԸ-ի մեջ:
3. Հաշվապահական հաշվառման առումով ԱՁ-ն համեմատաբար ավելի պարզ է, իսկ փաստաթղթավորման ծավալը` ավելի քիչ:
Եթե մի քանի անձինք նպատակ ունեն իրականացնել համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, այդ դեպքում անհրաժեշտ է գրանցել իրավաբանական անձ՝ ՍՊԸ կամ բաժնետիրական ընկերություն (փակ կամ բաց` կախված հիմնադիրների քանակից):
📌Հարցերի և խորհրդատվության համար կարող եք գրել մեզ։
Մեր ինստագրամյան ալիքը` https://instagram.com/defense_law_office?utm_medium=copy_link

Կիսվեք ընկերների հետ,եղեք պաշտպանված!⚖️Ինչ անել երբ Ոստիկանը տուգանում է դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար։📝1. Ոս...
30/10/2021

Կիսվեք ընկերների հետ,
եղեք պաշտպանված!⚖️
Ինչ անել երբ Ոստիկանը տուգանում է դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար։📝
1. Ոստիկանը կազմել է արձանագրություն և պահանջում է ստորագրել այն։
Ձեր գործողությունը.
Արձանագրության ներքևում մեկ տողով գրում եք "Համաձայն չեմ կազմված արձանագրությանը"
2. Նկարում եք կազմված արձանագրությունը
3. Սպասում եք մինչև Ոստիկանության կողմից փոստային եղանակով կստանաք "Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում"
4. Որոշումը ստանալուց հետո անմիջապես ուղարկում եք այն մեզ🧾
5. Մենք կազմում ենք բողոք կամ հայցադիմում, ներկայացնում ենք համապատասխան մարմնին կամ Դատարան։
6. Միասին պայքարում ենք Ձեր խախտված իրավունքների վերականգնման համար 📝
Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման բողոքարկումը մեր ընկերության կողմից կիրականացվի ԱՆՎՃԱՐ 📩

Ենթարկվե՞լ եք վարչական պատասխանատվության «Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառության կանոնները կամ հսկիչ դրամարկղայ...
23/10/2021

Ենթարկվե՞լ եք վարչական պատասխանատվության «Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառության կանոնները կամ հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար: 📝
❌ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵ՞Ք ԿԱՅԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԵՏ։
🖊️Մեր արհեստավարժ թիմը կօգնի Ձեզ բողոքարկել վարչական ակտը։
🎓⚖️🧾Մենք ունենք արդեն տասնյակից ավելի նմանօրինակ հաղթանակներ։

ԴԻՄԵՔ ՄԵԶ📩

Օրը սկսվում է գործնական հանդիպումներով ☕🖊️📄📌 Մենք զբաղվում ենք նաև իրավաբանական անձանց սպասարկմամբՀետևեք մեզ ինստագրամու...
22/10/2021

Օրը սկսվում է գործնական հանդիպումներով ☕🖊️📄
📌 Մենք զբաղվում ենք նաև իրավաբանական անձանց սպասարկմամբ
Հետևեք մեզ ինստագրամում` https://instagram.com/defense_law_office?utm_medium=copy_link

Իրազեկ և պաշտպանված սպառող․․․✅📚Որպես սպառող, յուրաքանչյուրս պետք է իմանա իր իրավունքները, որպեսզի կարողանա պաշտպանել ինք...
21/10/2021

Իրազեկ և պաշտպանված սպառող․․․✅📚
Որպես սպառող, յուրաքանչյուրս պետք է իմանա իր իրավունքները, որպեսզի կարողանա պաշտպանել ինքն իրեն։
Մեզ ներկայացվել են մի քանի հարցր այս թեմային առնչվող, որոնց այժմ կպատասխանենք․
1․ Կարո՞ղ է գնված ապրանքը վերադարձվել կամ փոխարինվել։
Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:
2․ Ո՞ր դեպքում կարող է գնված ապրանքը վերադարձվել կամ փոխարինվել։
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ ։
3․ Ո՞րն է սպառողի իրավունքը, եթե նմանօրինակ ոչ պարենային ապրանքի փոխարինումն անհնար է
Սպառողի պահանջով վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինման ընթացքում ժամանակավոր օգտագործման համար սպառողին անհատույց հանձնել երկարատև օգտագործման նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների մոտ նշված պահանջի ներկայացման օրը փոխարինման համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը` նշված պահանջի ներկայացման օրից` երկամսյա ժամկետում:

Եղեք իրազեկ։
Հարցերի և խնդիրների դեպքում դիմեք մեզ։ 📩✅

Ենթարկվե՞լ եք վարչական պատասխանատվության տրանսպորտային միջոցի  ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելու...
18/10/2021

Ենթարկվե՞լ եք վարչական պատասխանատվության տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելու համար և կորցրել եք 1 միավոր։🚗
Դիմեք մեզ։ ✅📩

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Defense Law Office posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share