Scutum LAW FIRM

Scutum LAW FIRM Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Scutum LAW FIRM, Yerevan.

22/07/2026

Ի՞նչ եք կարծում․ արդյո՞ք Հայաստանը պետք է անցնի միջազգային շուկային ծառայություններ մատուցող առցանց խաղային օպերատորների լիցենզավորման մոդելին՝ պահպանելով Հայաստանի շուկայի նկատմամբ գործող սահմանափակումները։

Վերջին շրջանում հաճախացել են պետական մարմինների կողմից ապօրինի առցանց խաղատների գործունեության բացահայտման վերաբերյալ հրապարակումները։ Անշուշտ, անօրինական գործունեության դեմ պայքարը պետության կարևորագույն գործառույթներից է և պետք է հետևողականորեն շարունակվի։

Սակայն ժամանակն է քննարկելու նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարց. արդյո՞ք Հայաստանի օրենսդրությունը պետք է շարունակի անօրինական համարել այն գործունեությունը, երբ Հայաստանում հիմնադրված կամ գործող ընկերությունները, չթիրախավորելով Հայաստանի շուկան, առցանց խաղային ծառայություններ են մատուցում բացառապես այլ պետությունների քաղաքացիներին և գործում են միջազգային շուկաներում։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Մալթան, Կյուրասաոն և մի շարք այլ իրավազորություններ, ընտրել են ոչ թե ամբողջական արգելքի, այլ լիցենզավորման, պետական վերահսկողության և հարկային կարգավորման մոդելը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս`

• ապահովել գործունեության օրինական և թափանցիկ իրականացումը,
• սահմանել արդյունավետ վերահսկողության և համապատասխանության մեխանիզմներ,
• ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր,
• ներգրավել օտարերկրյա ներդրումներ,
• և պետական բյուջեի համար ձևավորել զգալի հարկային ու լիցենզավորման եկամուտներ։

Կարևոր է ընդգծել, որ խոսքը Հայաստանի ներքին շուկայի ազատականացման մասին չէ։ Ընդհակառակը՝ Հայաստանի քաղաքացիների համար գործող սահմանափակումները կարող են ամբողջությամբ պահպանվել, մինչդեռ լիցենզավորված ընկերություններին հնարավորություն կտրվի Հայաստանից ծառայություններ մատուցել բացառապես օտարերկրյա շուկաներին՝ պետական խիստ վերահսկողության, հաշվետվողականության և հարկման պայմաններում։

Այս համատեքստում նպատակահարմար է սկսել մասնագիտական և հանրային քննարկում՝ գնահատելու, թե արդյո՞ք Հայաստանը պետք է վերանայի այս ոլորտում իր պետական քաղաքականությունը և ներդնի ժամանակակից լիցենզավորման համակարգ, որը միաժամանակ կապահովի արդյունավետ վերահսկողություն, միջազգային մրցունակություն և լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար։

Արգելքը միշտ չէ, որ լավագույն լուծումն է։ Շատ դեպքերում խելամիտ և հավասարակշռված կարգավորումը կարող է ավելի արդյունավետ պաշտպանել հանրային շահը՝ միաժամանակ խթանելով տնտեսական զարգացումը։

10/04/2026

In the era of artificial intelligence, a competitive lawyer is not merely a document drafter or a professional who identifies legal risks, but rather a deal architect—someone who not only drafts contracts but also designs the entire structure of transactions, including the allocation of parties’ interests, risk management, and negotiation strategy.

In the era of artificial intelligence, it is precisely this lawyer who will create real value.

Address

Yerevan

Telephone

+37495777775

Alerts

Be the first to know and let us send you an email when Scutum LAW FIRM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Scutum LAW FIRM:

Shortcuts

Share