CNP&co. փաստաբանական գրասենյակ

CNP&co. փաստաբանական գրասենյակ CNP & Co-ն մատուցում է մասնագիտացված փաստաբանական ծառայություններ։

CNP & CO-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն և իրավական աջակցություն կտրամադրի տեղահանված արցախցիներին 🆓CNP & CO-ն կա...
25/09/2023

CNP & CO-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն և իրավական աջակցություն կտրամադրի տեղահանված արցախցիներին 🆓

CNP & CO-ն կանի առավելագույնը մեր հայրենակիցներին աջակցելու համար և գոնե ինչ-որ չափով թեթևացնելու փաստաթղթաբանության հետ կապված հարցերը։

Հարգելի Արցախում ապրող մեր հայրենակիցներ, Խնդրում ենք տեղահանման դեպքում անպայմանորեն պահել սեփականության վկայականները, ...
21/09/2023

Հարգելի Արցախում ապրող մեր հայրենակիցներ,

Խնդրում ենք տեղահանման դեպքում անպայմանորեն պահել սեփականության վկայականները, ծննդյան վկայականները, անձնագրերը, որում նշված է, որ այդ հասցեներում եք հաշվառված:
❗Պահե՛ք ցանկացած փաստաթուղթ, որն ապացուցում է, որ ապրել եք այդ տարածքներում, ձեզ հետ վերցրե՛ք լուսանկարներ:
🔼Սա շատ կարևոր է. հնարավորություն տվեք հայկական կողմին պատշաճ կերպով պաշտպանել ձեր իրավունքները և համապատասխան հայցերը ներկայացնել Ադրբեջանին։ Մի՛ ջնջեք հայկական ներկայության ապացույցները։

Սահմանվել են սեռական ոտնձգության հասկացությունը և կարգավորող նորմերը։Ողջունելի և կարևոր փոփոխություն է կատարվել․ աշխատան...
12/09/2023

Սահմանվել են սեռական ոտնձգության հասկացությունը և կարգավորող նորմերը։

Ողջունելի և կարևոր փոփոխություն է կատարվել․ աշխատանքային օրենսգրքում ներառվել է աշխատավայրում սեռական ոտնձգությունը կարգավորող և կանխարգելող նորմեր։ Փոփոխություններով տրվել է աշխատավայրում սեռական բռնության/ոտնձգության սահմանումը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը։

💼👇 Եղեք տեղեկացված աշխատավայրում ձեր իրավունքների և պարտականությունների մասին։ Եթե հարցեր ունեք աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, դիմեք CNP & Co` մասնագիտական իրավաբանական խորհրդատվության:

Դե ինչ, նոր ուսումնական տարին մեկնարկելուն համընթաց CNP & Co- ն ներկայացնում է սովորողների իրավունքները 🧑‍🎓Սովորողն իրավ...
10/09/2023

Դե ինչ, նոր ուսումնական տարին մեկնարկելուն համընթաց CNP & Co- ն ներկայացնում է սովորողների իրավունքները 🧑‍🎓

Սովորողն իրավունք ունի`

➖ Ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

➖ Ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

➖ Անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

➖ Ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

➖ Մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

➖ Պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

➖ Ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

➖ Ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

➖ Ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

➖ Օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Վերանայվել են նաև աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող կարգավորումները։ Փոփոխություններ են սահմանվել անչափահաս աշխատ...
09/09/2023

Վերանայվել են նաև աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող կարգավորումները։ Փոփոխություններ են սահմանվել անչափահաս աշխատողների համար։

⚖️ Որպես աշխատողների ներկայացուցիչների իրավունք՝ նախատեսվել է ամրագրել նաև աշխատողների իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները դատական կարգով բողոքարկելու իրավունքը,

⚙️Նախատեսվել է որպես գործատուի պարտավորություն սահմանել (աշխատողների ներկայացուցիչներին իրենց լիազորությունների իրականացման համար) կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով անհրաժեշտ պայմաններ, տարածք և նյութատեխնիկական միջոցներ տրամադրելը

🕒 Կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները, միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

🌟 Նախատեսվել է փորձնակության (internship) հասկացությունը, որը կնպաստի ուսումնական հաստատություններում սովորող կամ այդ հաստատությունները նոր ավարտած (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) անձանց աշխատանքային փորձառություն ձեռք բերելուն։

Կատարվել են բազմաթիվ փոփոխություններ նաև աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված 📝Լրացվել են աշխատողի նկատմամբ վստահո...
31/08/2023

Կատարվել են բազմաթիվ փոփոխություններ նաև աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված 📝
Լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։

🔍 Գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե՝

➖Աշխատողի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հետևանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը.

➖Աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ և իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը.

➖Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը։ Գործատուին իրավունք է տրվում կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով։

☝️Գործատուի առարկության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում՝ չպահպանելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները: Աշխատանքային պայմանագիրը աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում լուծելու վերաբերյալ գործատուի առարկության դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է դիմումը ներկայացնելուց առնվազն 30 օր հետո։

💼👇 Եղեք տեղեկացված աշխատավայրում ձեր իրավունքների և պարտականությունների մասին։ Եթե հարցեր ունեք աշխատանքային պայմանագրի վերաբերյալ, դիմեք CNP & Co` մասնագիտական իրավաբանական խորհրդատվության:

Այժմ ավելի մանրամասն ներկայացնենք արձակուրդի վերաբերյալ փոփոխությունները և դրանց առանցքային կետերը 📅 📌Եթե աշխատողը երկու...
30/08/2023

Այժմ ավելի մանրամասն ներկայացնենք արձակուրդի վերաբերյալ փոփոխությունները և դրանց առանցքային կետերը 📅

📌Եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի.

📌 Նախատեսվել է օրենսգրքով սահմանված ժամկետներում ամենամյա արձակուրդը աշխատողին չտրամադրելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կարգավորում.

📌 Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը.

📌Աշխատանքային նոր օրենսգրքով կրթությունը հատուկ ուշադրության է արժանանում։ Աշխատակիցներն այժմ կարող են մինչև 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ վերցնել՝ պահպանելով իրենց աշխատատեղը։

Ողջույն։ Այս անգամ CNP & Co-ն անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ...
26/08/2023

Ողջույն։ Այս անգամ CNP & Co-ն անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքին։ Ներկայացնում ենք առանցքային կետերը և քայլ առ քայլ վերլուծում այդ փոփոխությունները։

Փոփոխություններ են կատարվել աշխատանքային պայմանագրի լուծման հետ, տարեկան արձակուրդի, անչափահասների աշխատանքային հարաբերությունների հետ կապված, սահմանվել են սեռական ոտնձգության հասկացությունը և կարգավորող նորմերը։

👪 Ծնողների համար արտոնություններ աշխատավայրում

Լավ լուր երեխա ունեցող աշխատողների համար․ Փոփոխությունները ընդլայնում են փոքր երեխաներ ունեցող աշխատողների իրավունքները: Փոփոխությունները թույլ են տալիս մինչև երկու տարեկան երեխաներին խնամողներին պահանջել աշխատանքային ժամերի կրճատում:

🔔Բարելավումներ ծանուցումների հետ կապված

Արդյունավետ հաղորդակցությունը կարևոր է: Աշխատանքային պայմանագրում նախատեսվել է պարտադիր ներառել նաև գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները։

🤝Կարգավորում արտաժամյա աշխատանքի վերաբերյալ

Գործատուին հնարավորություն է տրվում նաև արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը:

Ի՞նչ անել եթե տեղի է ունեցել ավտոտրասնպորտային պատահար։ ⚠️ Անհրաժեշտ կանոն է 40 րոպեի ընթացքում տեղեկացնել Ձեր ապահովագր...
25/08/2023

Ի՞նչ անել եթե տեղի է ունեցել ավտոտրասնպորտային պատահար։

⚠️ Անհրաժեշտ կանոն է 40 րոպեի ընթացքում տեղեկացնել Ձեր ապահովագրական ընկերությանը, որպեսզի ընկերությունը փոխհատուցումը կատարի։

Այս կանոնը չպահպանելը ընկերությանը շնորհում է «հետադարձ պահանջի» իրավունք՝ այսինքն ընկերությունը կարող է հետ պահանջել փոխհատուցումը կանոնը խախտած անձից։

☝️Տվյալ կանոնից բացառություն կարող է սահմանվել երբ պատահարի արդյունքում գտնվել եք անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում երբ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել կամ տեղեկացված չեք եղել պատահարի մասին։

Այդ հանգամանքների վերացման պահից ևս պարտավոր եք անհապաղ տեղեկացնել ընկերությանը։

Կապվեք մեզ հետ`
[email protected]
+374 99 883045

Ավելի մանրամասն ներկայացնենք, թե ինչ ծառայություններ է մատուցում CNP & Co-ն։Որպես ձեր վստահելի իրավական կողմնացույց՝ CNP...
18/08/2023

Ավելի մանրամասն ներկայացնենք, թե ինչ ծառայություններ է մատուցում CNP & Co-ն։
Որպես ձեր վստահելի իրավական կողմնացույց՝ CNP & Co-ն պատրաստ է՝ հոգածությամբ առաջնորդել ձեզ իրավական դաշտում և կանգնել թե՛ ֆիզիկական անձանց և թե՛ իրավաբանական անձանց կողքին ⚖️
Մեր իրավաբանների թիմը պատրաստ է տրամադրել ամենաարդյունավետ լուծումները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։

🤝 Մենք առաջարկում ենք․
Համապարփակ իրավաբանական ծառայություններ և անհատականացված ռազմավարություններ, որոնք պաշտպանում են ձեր իրավունքները
- քրեական,
- վարչական,
- սնանկության,
- քաղաքացիական,
- ժառանգության,
- մտավոր սեփականության,
- աշխատանքային,
- հարկային,
- ընտանեկան գործերով,
- սեփականության իրավունքին առնչվող այլ հարցերի վերաբերյալ,
- ԱՊՊԱ գործերով,
- առաջարկում ենք նաև իրավական աջակցություն բիզնեսում։

Ներկայացնում ենք CNP & Co-ն 🏛️⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀Մենք ուրախ ենք Ձեզ հայտնելու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ մատուցող CNP...
12/08/2023

Ներկայացնում ենք CNP & Co-ն 🏛️
⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Մենք ուրախ ենք Ձեզ հայտնելու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ մատուցող CNP & Co-ի մեկնարկի մասին: Մեր փաստաբանների թիմն այստեղ է՝ աջակցելու ձեզ տարբեր իրավական հարցերում, առաջարկելով համապարփակ լուծումներ՝ հարմարեցված ձեր օրինական շահերին:
⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
CNP & Co-ում մենք ամեն ինչից բարձր ենք գնահատում մեր վստահորդներին և նրանց բարեկեցությունը: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք իրավական գործընթացը դարձնել ձեզ համար թափանցիկ, մատչելի և արդյունավետ։
⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Անկախ նրանից, թե դուք օգնության կարիք ունեք բիզնեսի հետ կապված, անշարժ գույքի հետ կապված կամ այլ իրավական հարցում, մեր թիմը պատրաստ է օգնել ձեզ: Մենք պատրաստ ենք պաշտպանել ձեր իրավունքները և օգնել ձեզ հասնել ձեր նպատակներին:
⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Մենք հետամուտ ենք լինել Ձեր իրավական կողմնացույցն ու վստահելի գործընկերը 🤝💼

Զգույշ եղեք!!!!https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fcivic.am%2Fsociety%2F77886-zina-glstyany-katarel-e-khardakhu...
24/06/2023

Զգույշ եղեք!!!!

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fcivic.am%2Fsociety%2F77886-zina-glstyany-katarel-e-khardakhutyun.html%3Ffbclid%3DIwAR1bY7xUH4_JKoH0B06chHiD2252ipjqKZpdrL-e1RyRBmMkjWm7AcDMvok&h=AT19Ny1RHWk79R0EYPNTLh4jVkKRLqhVfLDurDj3LQJhoB6G-cXKRwA6OExjMrQYmZrAmd3XqhtLFlazhagMfiKXugnleQ3wQyRl2Jjq1u6wBH5Jdb-lk6sBPaVmVb-IdHBe&__tn__=%2CmH-R&c[0]=AT1WU6V6Ld9zqAjQs5g1nSig4_p-uer5WO5lcG5IrllqSX0fNtQOdL2pdVJIN5XgMS6B4mpwdmch7Y43YedWu-BLclPCdueLF_Q_VtnQ_yLX91ORuykGlF0c8M5Y_T-jtXyp1j4o9mo7I4PmKEIZCuC9HA

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, քննվում է խարդախության հոդվածով քրեական գործ,...

Address

Pirumyanner Street, 4/3
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when CNP&co. փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share