27/10/2021
Վահե Հովհաննիսյան
VMV փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
・ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի 01.07.2006թ. հրամանով Վահե Սերգեյի Հովհաննիսյանը պարգևատրվել է անվանական արժեքավոր նվերով` ոսկյա ժամացույց:
・ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի 27.06.2013թ. թիվ 150 հրամանով Վահե Սերգեյի Հովհաննիսյանը պարգևատրվել է հոբելյանական մեդալով:
・ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի 01.07.2013թ. հրամանով Վահե Սերգեյի Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարի պատվոգրով:
・ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի 20.06.2014թ. թիվ 259 հրամանով Վահե Սերգեյի Հովհաննիսյանը ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ խրախուսվել է շնորհակալագրով:
・ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի 29.06.2017թ. թիվ 297 հրամանով Վահե Սերգեյի Հովհաննիսյանը պարգևատրվել է մեդալով:
・ ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանի 07.11.2017թ. թիվ 3060 - Ա հրամանով արդարադատության 1-ին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը պարգևատրվել է մեդալով:
・ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 30.11.2017թ. թիվ 127-Ա որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանին, պետության և քաղաքացիների օրինական շահերի, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառներում Արմավիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության, իրավապահ մարմիններում երկարամյա ու անբասիր գործունեության, ինչպես նաև 2017թ. հոկտեմբերի 30-ին ՀՈԱԿ սան Հմայակ Համազասպյանին պատանդառուից անվնաս ազատ արձակելու գործողություններում ցուցաբերած բարձր մասնագիտական որակների և արիության համար շնորհվել է կոչում և պարգևատրվել է ոսկե մեդալով:
・ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի 13.07.2018թ. թիվ 215-Ա հրամանով Վահե Սերգեյի Հովհաննիսյանը պարգևատրվել է հոբելյանական մեդալով: