E.V. Partners Law Firm

E.V. Partners Law Firm իրավաբանական ընկերություն:

📣📣📣🗯Уважаемые коллеги❗️❗️❗️❗️❗️❗️❗️Наша компания рада сообщить, что мы продолжаем сотрудничество, а также заключаем новы...
02/03/2022

📣📣📣🗯
Уважаемые коллеги❗️❗️❗️❗️❗️❗️❗️
Наша компания рада сообщить, что мы продолжаем сотрудничество, а также заключаем новые союзы с российскими, белорусскими и украинскими компаниями. В рамках сложившейся ситуации мы обеспечим переход Вашей компании в Армению, зарегистрируем новую компанию в РА за 2 рабочих дня, а также обеспечим открытие счетов как для юридических, так и физических лиц граждан Российской Федерации, Республики Беларусь и Украины.
🔔💬
Для бесплатной экспресс-консультации можете звонить по номерам +374 99 833213 и +374 44 201717 , писать нам в Facebook или на электронную почту [email protected]
И пусть временные трудности не будут препятствовать развитию Вашего бизнеса.

С уважением, юридическая фирма «E.V. Partners»

📣Մենք նույնպես միանում ենք համազգային գործադուլին հանուն ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ և հորդորում Ձեզ նույնպես միանալ մեզ❗️🇦🇲
21/12/2020

📣Մենք նույնպես միանում ենք համազգային գործադուլին հանուն ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ և հորդորում Ձեզ նույնպես միանալ մեզ❗️🇦🇲

❗️❗️❗️Իրազեկում  ❗️❗️❗️Հարգելի օգտատերեր ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ ՀՀ տարածքում հայտարարված ռազմական դրությունով ...
02/10/2020

❗️❗️❗️Իրազեկում ❗️❗️❗️

Հարգելի օգտատերեր ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ ՀՀ տարածքում հայտարարված ռազմական դրությունով պայմանավորված Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, և Հայաստանի վարկային կազմակերպությունների միությունը ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել են.

📌Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում,

📌Տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։

Եղեք տեղեկացված!
Հարգանքներով` իրավաբանական ընկերություն:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 🇦🇲

02/10/2020

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 🇦🇲✊

06/09/2020
Ա/Ձ թե ՍՊԸ‼️Եթե որոշել եք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և դեռևս չեք կողմնորոշվել, թե որ կազմաիրավական ձևը ընտր...
28/08/2020

Ա/Ձ թե ՍՊԸ‼️

Եթե որոշել եք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և դեռևս չեք կողմնորոշվել, թե որ կազմաիրավական ձևը ընտրել գործունեությունը ծավալելու նպատակով իրավաբանական ընկերույթյունը կօգնի Ձեզ կատարել ճիշտ ընտրություն:
Ստորև ներկայացնենք Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի առանձնահատկությունները:

📌 ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է: Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով: Ա/Ձ հիմնադրելը շատ հարմար գործիք է և փաստաթղթաշրջանառության տեսանկյունից և հարկման: Ա/Ձ հիմնադրելու համար անհրաժեշտ է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներկայացնել ընդամենը 1 դիմում` Ա/Ձ հիմնադրելու վերաբերյալ և վճարել 3000 ՀՀ դրամ պետական տուրք:
Ա/Ձ-ի թերևս ամենամեծ բացասական կոմղն այն է, որ Ա/Ձ հիմնադրած անձը անձնական պատասխանատվություն է կրում Ա/Ձ-ի պարտավորությունների համար իրեն պատկանող որջ գույքով:

📌Համաձայ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի ` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ի տարբերություն Ա/Ձ-ի` Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը: Այսինքն` ընկերությունը հանդես է գալիս իր անունից, ունի սեփականության իրավունքով իրեն ամրակցված գույք և պատասխանատվություն է կրում միայն այդ գույքով: Պետական գրանցում ստանալու պահից ընկերությունը ձեռք է բերում իրավունքներ, ստանձնում է պարտականություններ:
ՍՊԸ կարելի է հիմնադրել մեկ և ավելի մասնակցով:

Առավել պարզ և ձեռնտու տարբերակը մեծ մասամբ հենց ՍՊԸ-ի հիմնադրումն է: Այս տարբերակի առավելությունները նաև նրանում են, որ ՍՊԸ կարող եք հիմնադրել` գրեթե չունենալով նախնական կուտակումներ, քանի որ օրենսդրի կողմից սահմանված չէ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազագույն չափ:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է իրավաբանական անձանց պետական գրանցման համար նախատեսված փաստաթղթերը:

Թե Ա/Ձ, և թե ՍՊԸ գրանցելու դիմում կարելի է ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի` մասնավորապես իրավաբանական գրասենյակի աշխատակցի միջոցով:
իրավաբանական ընկերության իրավաբանները կօգնեն Ձեզ ոչ միայն կողմնորոշվել, թե որ կազմաիրավական ձևը ընտրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությունը ծավալելու նպատակով, այլ նաև կկատարեն գրանցման հետ կապված բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Եթե ​​Ձեզ խնդրել են վարկային պայմանագրով երաշխավոր դառնալ, մի շտապեք համաձայնվել, մինչև չպարզեք, թե ինչ է Ձեզ սպասվում:Հ...
25/08/2020

Եթե ​​Ձեզ խնդրել են վարկային պայմանագրով երաշխավոր դառնալ, մի շտապեք համաձայնվել, մինչև չպարզեք, թե ինչ է Ձեզ սպասվում:

ՀՀ օրենսդրության կարգավորումների համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

Երաշխավորությունը պարտավորությունների ապահովման միջոց է, ուստի այն չի կարող գոյություն ունենալ առանց հիմնական պարտավորության:
✔️Կարևոր է նշել, որ եթե Դուք վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները վերցնում եք Ձեզ վրա, դա չի նշանակում, որ այդ պահից իրավունքներ կունենաք վարկային պայմանագրով ձեռք բերված գույքի նկատմամբ: Սակայն` պարտավորությունները չկատարելու դեպքում Դուք եք կրելու ամբողջ պատասխանատվությունը բանկի առջև՝ վարկառուի հետ հավասար հիմունքներով:
✔️Եթե պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունները վարկառուի կողմից չեն մարվել, ապա երաշխավորը պարտավոր է բանկին վճարել բոլոր պարտքերը (վարկի գումարը, տոկոսները, ժամկետանց գումարները /տույժ, տուգանք/), ինչպես նաև հատուցել պարտքերի հավաքագրման հետ կապված ծախսերը:

Գոյություն ունի մի տարածված լեգենդ, որ բանկը` առաջին հերթին վարկառուին է պարտավորեցնում կատարել վարկային պարտավորությունները, իսկ հետո` երաշխավորին: Դա կախված է պայմանագրում նշված պատասխանատվության ձևից: Եթե ​​պայմանագրում նշվում է համապարտ պատասխանատվություն, ապա բանկը իրավունք ունի միևնույն ժամանակ դիմել երաշխավորին և վարկառուին` պարտքերի վերադարձման համար: Սուբսիդար պատասխանատվության առկայության դեպքում վարկատուն նախ պետք է բռնագանձի պարտքը վարկառուից, իսկ ձախողման դեպքում` երաշխավորից:

Երաշխավորության պայմանագիրը ստորագրելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք դրա պայմանները, պատասխանատվության տեսակը, և իհարկե` վարկառուի արժանահավատությունը:

Ի՞նչ է վարչական ակտը⁉️  ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որո...
21/08/2020

Ի՞նչ է վարչական ակտը⁉️

ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Սույն հոդվածի և վճռաբեկ դատարանի որոշմամբ տրված մեկնաբանության իմաստով վարչական ակտը պետք է համապատասխանի մի քանի նախապայմանի և պետք է առկա լինի նրանց միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

📌վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր.
📌վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից.
📌վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ.
📌վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա.
📌վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը.
📌վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:

Վարչական ակտերը լինում են 3 տեսակի` բարենպաստ, միջամտող և զուգորդվող

‼️Բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, օրինակ` շինարարական թույլատվություն տրամադրելու մասին վարչական մարմնի որոշումը:

‼️միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը, օրինակ`ՃՈ-ի կողմից անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը, ցանկացած հարցով տրված դիմումը մերժելու, անօրինական շինությունը քանդելու մասին իրավասու վարչական մարմնի ակտը և այլն:

‼️զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ, օրինակ` եթե անձը դիմել է իրավասու մարմնին պահանջելով քանդել իր հարևանի կողմից իրենց բակում ապօրինաբար կառուցված ավտոտնակը և այդ հողատարածքը տրամադրելու իրեն՝ ավտովերանորոգման կայան կառուցելու համար, սակայն, վարչական մարմինը որոշում է ընդունել քանդել ապօրինի կառուցված ավտոտնակը, իսկ բակը տրամադրել համատիրությանը խաղահրապարակ կառուցելու համար, ապա, այդ ակտը դիմում տված անձի համար կլինի զուգորդված վարչական ակտ, որի առաջին մասով բավարարվել է նրա պահանջը և քանդվել է ապօրինաբար կառուցված շինությունը, սակայն, երկրորդ մասով մերժվել է այդ տարածքն իրեն տրամադրելու վերաբերյալ պահանջը:

Կարևոր է իմանալ, որ վարչական մարմնի կողմից ընդունած ոչ բոլոր որոշումներն են համարվում վարչական ակտ և դատական կարգով բողոքարկելիս պետք է հաշվի առնել թե ինչ ակտի մասին է խոսքը և արդյոք այն համարվում է վարչական ակտ, թե ոչ: Օրինակ` շենքեր կառուցելիս շինարարական կազմակերպությունը նախ և առաջ պետք է ստանա ճարտարապետանախագծային առաջադրրանքի թույլատվություն և հետո նոր դիմի շինարարական թույլատվություն ստանալու համար: Թեև ճարտարապետանախագծային առաջադրանքի թույլտվությունը առաջին հայացքից նման է շինարարական թույլատվությանը, այնուամենայնիվ այն չի համարվում վարչական ակտ և օրինակ այդ առաջադրանքի թուլտվությունը մերժելու մասին որոշումը չի կարող վիճարկվել ՀՀ Վարչական դադավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան` պարտավորեցման հայցի միջոցով:

Protection of labor relations during a state of emergency‼️⠀During the coronavirus pandemic, many citizens of the Republ...
20/08/2020

Protection of labor relations during a state of emergency‼️

During the coronavirus pandemic, many citizens of the Republic of Armenia were involved in violations of labor relations. The state of emergency on the territory of the Republic of Armenia has been in effect since March 16, 2020. During this period, many organizations found themselves in a so-called downtime. What does this mean in terms of legislation?

According to parts 1 and 2 of Article 107 of the Labor Code of the Republic of Armenia:

📌idle time through no fault of the employee is a situation in the workplace when the employer, due to production or other objective reasons, cannot ensure the work of the employee under an employment contract;

📌during the idle period, the employer has the right to transfer the employee (with his written consent) to any other job - taking into account the profession, qualifications and state of health of the employee. With the consent of the employee, he can also be transferred to another job without taking into account his profession and qualifications.

On the other hand, in accordance with Part 1 of Art. 186 of the Labor Code, if during a downtime through no fault of the employee, no other qualified work is offered, taking into account the profession, qualifications and health of the employee, which he could perform without harming his health, then for each hour of downtime, the employee is paid a salary in the amount of 2/3 of his average hourly wage (which he received before he was idle), but not less than the minimum hourly rate set by law.

In accordance with part 6 of the same article, a downtime arising for reasons considered to be force majeure in the manner prescribed by the legislation of the Republic of Armenia is not paid.

The events of recent days show that some employers are guided by article 186 (1) of the Labor Code and pay their employees, and some - from part 6 of the same article, without paying at all.

If you are faced with a violation of labor relations during the state of emergency in the territory of the Republic of Armenia, contact the “E. V. Partners” Law Firm and our lawyers will provide you with high-quality legal assistance.

Արտակարգ դրության պայմաններում աշխատանքային հարաբերությունների պաշտպանություն‼️  Կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ ՀՀ ...
20/08/2020

Արտակարգ դրության պայմաններում աշխատանքային հարաբերությունների պաշտպանություն‼️

Կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ներգրավված էին աշխատանքային հարաբերությունների խախտումների մեջ: ՀՀ տարածքում արտակարգ դրությունը ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 16-ից: Այս ժամանակահատվածում շատ կազմակերպություններ հայտնվեցին այսպես կոչված սառեցման ռեժիմում: Ի՞նչ է սա նշանակում օրենսդրության տեսանկյունից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.

📌Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը:

📌Պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը:

Մյուս կողմից, 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:

Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ գործատուները առաջնորդվում են 186 հոդվածի 1-ին մասով և վարձատրում են իրենց աշխատողներին, իսկ մյուս մասը՝ նույն հոդվածի 6-րդ մասով և չի վարցատրում:

Եթե Հայաստանի Հանրապետության տարացքում հայտարարված արտակարգ դրության ժամանակ Ձեր աշխատանքային հարաբերությունները խախտվել են, դիմեք «Է. Վ. Փարթներս» և մեր իրավաբանները Ձեզ կտրամադրեն բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն և օգնություն:

Защита трудовых правоотношений в период чрезвычайного положения‼️⠀В период пандемии коронавируса, многие граждане РА б...
20/08/2020

Защита трудовых правоотношений в период чрезвычайного положения‼️

В период пандемии коронавируса, многие граждане РА были участниками нарушения трудовых правоотношений. Режим чрезвычайного положения на территории РА действует с 16 марта 2020 года. В этот период многие организации оказались в режиме так называемого простоя. Что же это значит с точки зрения законодательтсва?

Согласно ч. 1 и 2 статьи 107 Трудового кодекса РА:

📌простой не по вине работающего - это ситуация на рабочем месте, когда работодатель по производственным или иным объективным причинам не может обеспечить работу работника по трудовому договору;

📌в период простоя работодатель имеет право перевести работника (с его письменного согласия) на любую другую работу — с учетом профессии, квалификации и состояния здоровья работника. С согласия работника он также может быть переведен на другую работу без учета его профессии и квалификации.

С другой стороны, в соответствии с ч. 1 ст. 186 Трудового кодекса, если во время простоя не по вине работника не предлагается другой квалифицированной работы с учетом профессии, квалификации и состояния здоровья работника, которую он мог бы выполнить, не нанося вреда своему здоровью, то за каждый час простоя работнику выплачивается зарплата в размере двух третей его средней почасовой заработной платы (которую он получал до простоя), но не ниже минимальной почасовой ставки, установленной законом.

В соответствии с ч. 6 этой же статьи, простой, возникший по причинам, считающимся непреодолимой силой в порядке, установленном законодательством Республики Армения, не оплачивается.

События последних дней показывают, что некоторые работодатели руководствуются ч. 1 ст. 186 Трудового кодекса и платят своим работникам, а некоторые – с ч. 6 той же статьи, не выплачивая вообще.

Если Вы столкнулись с нарушением трудовых отношений во время режима ЧП на территории РА, обращайтесь в юридическую фирму “Э. В. Партнерс” и наши юристы окажут Вам качественную юридическую помощь.

Address

Koruyn 5
Erevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+37444201717

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when E.V. Partners Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to E.V. Partners Law Firm:

Share

Category