Help Court

Help Court Դատավորների Վարկանիշավորման Համակարգ

2025 թվականի HelpCourt նոտարների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:«Ճկուն խոշորացույց 2025» մրցանակն հանձնվեց 2025 թվա...
26/12/2025

2025 թվականի HelpCourt նոտարների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

«Ճկուն խոշորացույց 2025» մրցանակն հանձնվեց 2025 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած նոտարին՝ Երևան նոտարական տարածքի նոտար ՄԱՐԻՆԵ ՄԱՐԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։

Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:
Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին: Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:
Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև Metal time ընկերությանը, որը համակարգին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Ճկուն խոշորացույց» հուշանվերով:

Նոտարների 2025 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված։

2025 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:«Թափանցիկ ձեռք 2025» մրցանակն ավանդույթի համաձայն...
26/12/2025

2025 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

«Թափանցիկ ձեռք 2025» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2025 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր ԱՐՄԱՆ ՀԱՄԼԵՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։

Արման Հովհաննիսյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԵՌԱԿԻ մրցանակակիր։
Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց դատավոր Հովհաննիսյանին նշելով. «ՀՀ փաստաբանների կողմից 3-րդ անգամ ՀՀ ում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորի հորիզոնականը զբաղեցնելը խոսում է Ձեր պրոֆեսիոնալիզմի, սկզբունքայնության և անկախության մասին։ HelpCourt համակարգը շնորհավորում է Ձեզ և ձեր աշխատակազմին հերթական անգամ փայլուն հաղթանակի կապակցությամբ»:

Պարոն Հովհաննիսյանն էլ, իր հերթին, նշեց. «Արդեն երրորդ անգամ համախմբված ու արժանապատիվ փաստաբանական համայնքի կողմից այս մրցանակը ստանալը, ինչ խոսք, պարտավորեցնող է։ Ստանդարտ խոստումներ չեմ տալու։ Աշխատելու եմ այնպես, ինչպես աշխատել եմ՝ անկախ, անաչառ, դատավորի ներքին համոզմունքով ու օրենքի տառին համապատասխան։ Միայն այդ դեպքում խիղճդ կարող է հանգիստ լինել։
Շնորհակալ եմ գնահատականի համար. այն ևս մեկ անգամ ապացուցում է՝ Հայաստանում անկախ դատական համակարգի լիարժեք կայացումն այլընտրանք չունի։
Կրկին առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում աշխատակազմիս՝ իմ կողքին լինելու համար։»:

Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:
Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին: Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:

Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև STEKO ընկերությանը, որը համակարգին կրկին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Թափանցիկ ձեռք» հուշանվերով:

Դատավորների 2025 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված։
https://helpcourt.am/type/judge/

ՀՀ ում գործող  ամենաբարձր վարկանիշ ունեցող երեք նոտարներն այս պահի դրությամբ հանդիսանում են՝ Մարինե Սարգսյանը, Իռեն Սարգ...
18/12/2025

ՀՀ ում գործող ամենաբարձր վարկանիշ ունեցող երեք նոտարներն այս պահի դրությամբ հանդիսանում են՝ Մարինե Սարգսյանը, Իռեն Սարգսյանը և Կարինե Թորոսյանը։ HelpCourt 2025 վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00: Ամենաբարձր վարկանիշ ունեցող նոտարը պարգևատրվելու է ՙՙՃկուն խոշորացույց 2025՚՚ հուշանվերով:
https://helpcourt.am/type/notary/

ՀՀ դատական համակարգի ամենաբարձր վարկանիշ ունեցող երեք դատավորներն այս պահի դրությամբ հանդիսանում են՝ Արման Հովհաննիսյանը...
18/12/2025

ՀՀ դատական համակարգի ամենաբարձր վարկանիշ ունեցող երեք դատավորներն այս պահի դրությամբ հանդիսանում են՝ Արման Հովհաննիսյանը, Դավիթ Բալայանը և Վազգեն Ռշտունին։ HelpCourt 2025 վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00:
Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը պարգևատրվելու է ՙՙԹափանցիկ ձեռք 2025՚՚ հուշանվերով:
https://helpcourt.am/type/judge/

2025 թվականի վարկանիշավորման գործընթացը ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին։Ամենաբարձր վարկանիշ ուն...
10/12/2025

2025 թվականի վարկանիշավորման գործընթացը ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին։
Ամենաբարձր վարկանիշ ունեցող նոտարը պարգևատրվելու է «Ճկուն խոշորացույց 2025» հուշանվերով։

Հուշանվերը խորհրդանշում է մանրակրկիտ վերաբերմունք օրենքի տառի նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ՝ ճկունություն նոր և դեռևս չփորձարկված նոտարական գործողությունների իրականացման հարցում։

Գաղտնաբառը ճշտելու նպատակով փաստաբանները պետք է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը դիմեն համակարգին և ներկայացնեն այն տվյալները, որոնք առկա են ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում։

2025 թվականի վարկանիշավորման գործընթացն ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00:Ամենաբարձր վարկանիշ ունեցո...
10/12/2025

2025 թվականի վարկանիշավորման գործընթացն ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00:
Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը պարգևատրվելու է ՙՙԹափանցիկ ձեռք 2025՚՚ հուշանվերով:
Գաղտնաբառը ճշտելու համար փաստաբանները պետք է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը դիմեն համակարգին և ներկայացնեն տվյալներ, որոնք առկա են ՀՀ Փաստաբաննրի պալատի պաշտոնական կայք էջում:

HelpCourt վարկանիշավորման համակարգը, հավատարիմ մնալով փաստաբանների շրջանում բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ ...
29/07/2025

HelpCourt վարկանիշավորման համակարգը, հավատարիմ մնալով փաստաբանների շրջանում բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ հանրային վստահություն տարածելու առաքելությանը, փաստում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին տարիներ շարունակ փաստաբանների կողմից, անկախ երկրի քաղաքական վիճակից, արժանացել է բարձր գնահատականի։ Այս պահի դրությամբ Վազգեն Ռշտունին ՀՀ դատական ողջ համակարգում զբաղեցնում է 5-րդ պատվավոր հորիզոնականը, իսկ HelpCourt 2017 թվականի վարկանիշավորման արդյունքներով ճանաչվել է ՀՀ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր` դառնալով հուշանվերի մրցանակակիր։ HelpCourt գերթափանցիկ համակարգում գնահատում են բացառապես փաստաբանները։ Յուրաքանչյուր ոք կարող է ստուգել, թե որ փաստաբանը, որ դատավորին, ինչպես և երբ է գնահատել։ https://helpcourt.am/type/judge/

«Թափանցիկ ձեռք 2017» մրցանակը հանձնվեց 2017 թվականի արդյունքներով HelpCourt համակարգի շրջանակներում փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն: Փաստաբան Լևոն Սահակյանը, որպես համակարգի հիմնադիր, շնորհավորեց պարոն Ռշտունուն և մաղթեց որպեսզի դատավորը և նրա կողմից իրականացվող արդար գործերը միշտ գնահատված լինեն հասարակության ամենատարբեր շերտերի կողմից:
Վազգեն Ռշտունին իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր այն փաստաբաններին, ովքեր բարձր են գնահատել իր և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մյուս դատավորների գործունեությունը:

⚖️ Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող կին դատավորն այս պահին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանն է։⠀📊 He...
13/07/2025

⚖️ Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող կին դատավորն այս պահին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանն է։

📊 HelpCourt-ը գերթափանցիկ համակարգ է, որտեղ դատավորներին գնահատում են բացառապես փաստաբանները։ Յուրաքանչյուրը կարող է տեսնել՝ որ փաստաբանը երբ, ում և ինչպես է գնահատել։

🏆 2025 թվականի վարկանշման գործընթացը շարունակվում է և կավարտվի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին։

Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին ավանդույթի համաձայն կհանձնվի «Թափանցիկ ձեռք 2025» հուշանվերը։

📌 Համակարգի միջոցով հանրությունը տեղեկանում է, թե ինչպես են դատավորներին գնահատում գործնականում նրանց անկախության, օբյեկտիվության, մասնագիտական կարողությունների և անաչառության հետ ամենահաճախը առնչվող մասնագետները` փաստաբանները։

https://helpcourt.am/type/judge/

#ԴատականՀամակարգ #Արդարադատություն #Վարկանիշ #ԹափանցիկՈլորտ

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորած Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատ...
18/06/2025

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորած Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի վարկանիշն այս պահին +4 է։
Համեմատության համար նշենք, որ ՀՀ դատական համակարգի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորի վարկանիշն այս պահին +64 է, իսկ ամենացածրինը` -12:
Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է։
https://helpcourt.am/judge/%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6/

Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող նոտարն այս պահի դրությամբ հանդիսանում է Երևան նոտարական տարածքի նոտար Մարինե Մարատ...
22/05/2025

Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող նոտարն այս պահի դրությամբ հանդիսանում է Երևան նոտարական տարածքի նոտար Մարինե Մարատի Սարգսյանը (Էրեբունի և Նուբարաշեն վ/շ, Արցախի պողոտա, շ 14, 156 շինություն, հեռ։ +374 10430949)։
HelpCourt վարկանիշավորման համակարգում նոտարներին գնահատում են բացառապես փաստաբանները։ Յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե որ փաստաբանը, որ նոտարին, ինչպես և երբ է գնահատել։
HelpCourt 2025թ վարկանիշավորման գործընթացը շարունակվում է, ինչի արդյունքները ամփոփվելու են դեկտեմբերի 26-ին ժամը 15։00։
Ամենաբարձր վարկանիշ ունեցող նոտարը պարգևատրվելու է խորհրդանշական հուշանվերով
https://helpcourt.am/type/notary/

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն այս պահին Գիվի Հովհաննիսյանն է։HelpCourt 2025 վարկանիշավ...
08/05/2025

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն այս պահին Գիվի Հովհաննիսյանն է։
HelpCourt 2025 վարկանիշավորման գործընթացը շարունակվում է։
https://helpcourt.am/type/judge/

ՀՀ դատական համակարգի ամենացածր վարկանիշ ունեցող երեք դատավորներն այս պահի դրությամբ հանդիսանում են՝ Արմեն Դանիելյանը, Սե...
29/04/2025

ՀՀ դատական համակարգի ամենացածր վարկանիշ ունեցող երեք դատավորներն այս պահի դրությամբ հանդիսանում են՝ Արմեն Դանիելյանը, Սեդա Սաֆարյանը և Անի Երիջանյանը։ HelpCourt 2025 վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00:
Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը պարգևատրվելու է ՙՙԹափանցիկ ձեռք 2025՚՚ հուշանվերով։
https://helpcourt.am/type/judge/?orderby=rating-asc

Address

Երևան
Երևան

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477211121

Alerts

Be the first to know and let us send you an email when Help Court posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Help Court:

Share